ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Դուք՝ լրագրողներդ, օբյեկտիվ չեք»

«Դուք՝ լրագրողներդ, օբյեկտիվ չեք»
18.03.2016 | 00:39

Չնայած հանրության անընդմեջ բողոքներին, թե Երևանի կենտրոնը ձևախեղվում է, ավերվում են ճարտարապետական արժեք ներկայացնող շինություններ, այգիների հաշվին ժամանցային օբյեկտներ են կառուցվում, պատկան մարմինները հայտարարում են, թե ոչ մի էական վնաս մայրաքաղաքի «սրտին» չի հասցվում։ Պաշտոնյաներին չեն անհանգստացնում նաև քաղաքացիական հասարակության ակցիաները, բարձրաձայնված մտահոգությունները։ Մայրաքաղաքին հասցված բազմաթիվ «հարվածներից» հետո այսօր համապատասխան օղակները նոր են ԱԺ ներկայացնում «Երևանի կենտրոնի մասին» նախագիծը, ինչի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք քաղաքաշինության նախարար ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ։

-ՈՒշացած չէ՞ այս օրենքը։
-Օրենքի քննարկման ժամանակ ինքս էլ այդ հարցը բարձրացրի։ Իհարկե` ոչ։ Քաղաքի կենտրոնը վարչական մասով 4000 հա-ից ավելի տարածք է զբաղեցնում։ Կան բավականին անբարեկարգ տարածքներ։ Այսինքն, եթե ինչ-որ բան լավ չի ստացվել, մարդկանց դուր չի գալիս, հաջորդ սերունդների համար հաստատ հսկայական անելիք կա։
-Փաստորեն, դեռ «պարարտ» հող կա Երևանի կենտրոնն ավերելու համար։
-Ոչ, ինչո՞ւ ավերելու։ Ոչ մեկը չի ավերել։ Դուք՝ լրագրողներդ, բնականաբար, օբյեկտիվ չեք։ Այդպիսի բան չկա։
-Ստացվում է՝ հանրությունն էլ օբյեկտիվ չէ, քանի որ մշտապես բողոքում են քաղաքի կենտրոնի փոփոխվող վիճակից։
-Եթե ինչ-որ չափորոշիչներ են փոխվել, Երևանում կառուցվել են լիքը լավ ու նաև վատ բաներ, սա չի նշանակում, որ քաղաքն ավերվել է։ Քաղաքի կենտրոնի 10 հա-ից ավելի տարածքը, որը զբաղեցնում է այժմյան Հյուսիսային պողոտան, միայն հետնախորշերով տարածք էր, նույնիսկ զուգարան չուներ։ Այդ ամբողջը վերացել է, հանրության համար նոր միջավայր է ստեղծվել, քաղաքի փողոցները բարեկարգվել են, բազմաթիվ լավ շինություններ են կառուցվել։
-Դրան զուգահեռ ունենք այսպիսի պատկեր՝ քանդվում, ավերվում, ոչնչացվում, ապամոնտաժվում են պատմամշակութային հուշարձաններ։
-Չափազանցված են այդպիսի խոսակցությունները, որովհետև, օրինակ, ասում են` Հյուսիսային պողոտայում 40-ից ավելի հուշարձան է քանդվել։ Բացարձակ սուտ է։ Նման բան գոյություն չունի։ Եղել է ընդամենը երեք հուշարձան, որոնք տեղափոխվել, վերակառուցվել են։
-Նպատակ կար Երևանի արժեքավոր հին հուշարձանները, որոնք ապամոնտաժվել են, հավաքել «Հին Երևանում»։ Այդ ծրագիրն ի՞նչ փուլում է։
-Շատ շուտով կսկսվեն իրացման աշխատանքները, արդեն տարածքի գրեթե կեսն իրացված է։ Վստահեցնում եմ, որ այս տարի աշխատանքները կսկսվեն։ Առաջին կառույցը, որն այնտեղ կլինի, ինչպես խոստացել եմ, Աֆրիկյանների տունն է։
-Մայրաքաղաքի ո՞ր հատվածում է լինելու «Հին Երևանը»։
-Դա սկսվելու է Աբովյան փողոցից, ներառյալ Արամի, Բուզանդի փողոցները, չհասած Մաշտոցի պողոտա։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ