ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Թող խոսեն, դա նրանց ամենօրյա աշխատանքն է»

«Թող խոսեն, դա նրանց ամենօրյա աշխատանքն է»
15.03.2016 | 00:25

Վերջին օրերին որոշ կենդանասերներ աղմուկ էին բարձրացրել` «Յունիգրաֆ իքս» ընկերության կողմից թափառող կենդանիների ստերիլացման առնչությամբ։ Ըստ կենդանասերների՝ կենդանիները պատշաճ կերպով չեն ամլացվում։ Այս հարցի կապակցությամբ զրուցեցինք «Յունիգրաֆ իքս» ընկերության լրատվության պատասխանատու ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։

-«Յունիգրաֆ իքս» ընկերությունը դարձյալ հայտնվել է կենդանասերների թիրախում։
-Այո, մենք երբեմն-երբեմն հայտնվում ենք, այսպես կոչված, կենդանասերների թիրախում, և սա գարնանային հերթական սրացումն է։ Անկեղծ ասած, մենք վաղուց արդեն իմունիտետ ենք ձեռք բերել այդ ամենի նկատմամբ։ Թող խոսեն, դա նրանց ամենօրյա աշխատանքն է։ Երբեմն ինձ թվում է, թե այդ կերպ նրանք պարզապես արդարացնում են իրենց գոյությունը։
-Բայց նրանք կադրեր են ցուցադրում, ասում, թե «Յունիգրաֆ իքսը» ոչ մասնագիտական մոտեցում է ցուցաբերում կենդանիներին ստերիլացնելիս։
-Մի քանի կենդանասեր պարզապես փորձում է չեղած բանից աղմուկ բարձրացնել, մարդկանց մոլորեցնել, որոշակի սիրողական մեկնաբանություններ անել, խաղալով մարդկանց հույզերի հետ, հաշվի առնելով, որ հանրությունը մասնագիտական գիտելիքներ չունի ստերիլացիայից, կենդանաբուժությունից։ Ասեմ, որ մեր աշխատակիցները շատ բերախղճորեն են կատարում իրենց աշխատանքը։ Խնդիրն այն է, որ «Յունիգրաֆ իքսը» ինչ էլ անի, երկնքից աստղեր էլ իջեցնի, միևնույն է, դա մի քանի «կենդանասերի» ճաշակով չի լինելու։ ՈՒ նրանց այդ քայլերի ներքո ես միտում եմ տեսնում։ Ընդ որում, շատ վերապահումով եմ մոտենում այն տեսարաններին, որ նրանք ներկայացնում են լրատվամիջոցներին՝ վերագրելով դրանք «Յունիգրաֆ իքսին»։ Ի՞նչ եք կարծում, իմանալով, որ մեր աշխատանքը մշտապես խոշորացույցի տակ է դիտարկվում, հնարավո՞ր է արդյոք, որ «Յունիգրաֆ իքսը» ոչ պատշաճ կատարի իր գործը՝ խոցելի դարձնելով ինքն իրեն։ Իհարկե ո՛չ։ Ի տարբերություն իրենց կենդանասեր համարող այդ անձանց, մենք ոչ թե աղմկում, այլ աշխատում ենք, ընդ որում, շատ լուրջ սոցիալական խնդիր ենք լուծում Երևան քաղաքում։
-Եվ ի՞նչ արդյունքներ եք գրանցել ձեր գործունեության ընթացքում։
-«Յունիգրաֆ իքսի» աշխատանքի արդյունքում Երևանում էապես կրճատվել է թափառող կենդանիների թիվը։ Եթե մի քանի տարի առաջ մենք տարեկան գործ էինք ունենում 40 հազար թափառող կենդանու հետ, ապա 2015-2016 թվականներին դրանց թիվն ավելի քան երկու անգամ կրճատվել է։ Երևանում կա հասարակական պահանջ՝ ազատել իրենց, քաղաքը թափառող կենդանիներից, և մենք իրականացնում ենք այդ հասարակական պահանջը։ Երևանի բնակչության մոտ 80 տոկոսը, եթե ոչ ավելին, չի ցանկանում տեսնել թափառող կենդանիների։ ՈՒ մենք, համագործակցելով քաղաքացիների հետ, կատարում ենք մեր աշխատանքը։ Ի վերջո, մեզ ահազանգողները հենց քաղաքացիներն են։ Մենք ապահովում ենք երևանցիների անվտանգությունը, անդորրը, ինչի համար ստանում ենք բազմաթիվ շնորհակալական նամակներ։ Ի դեպ, նկատեմ, որ ամբողջ աշխարհում տարվում է պայքար թափառող կենդանիների դեմ ու նույն մեթոդներով, ինչ Երևանում։
-Ասում են, թե «Յունիգրաֆ իքսին» տարեկան հսկայական գումար է հատկացվում։
-Նախորդ տարվա օրինակը բերեմ։ 2015-ին «Յունիգրաֆ իքսին» հատկացվել է 120 միլիոն դրամ, բայց ծախսվել է մոտ 90 միլիոն դրամը, գուցե մի փոքր ավելի։ ՈՒ ես չեմ կարծում, թե դա շատ մեծ գումար է տարվա մեջ 365 օր, 24 ժամ աշխատող ընկերության համար, որը հսկայական սոցիալական խնդիր է լուծում մայրաքաղաքում։ Ընդ որում, այդ գումարի մեջ ներառված են նաև հարկերը։
-Իսկ ի՞նչ կասեք այն մեղադրանքների առնչությամբ, թե դուք թափանցիկ չեք աշխատում, հաշվետու չեք լինում հանրության լայն շերտերին։
-Մենք առավել քան թափանցիկ ենք աշխատում։ Ցանկացած լրատվամիջոց, որ ուզեցել է տեսնել մեր աշխատանքը, նկարահանել, լուսաբանել, ունեցել է այդ հնարավորությունը։ Ինչ վերաբերում է հաշվետու լինելուն, ապա մենք հաշվետու ենք միայն այն կազմակերպությանը, որը մեզ ֆինանսավորում է։


Զրուցեց
Անի ՍԱՀԱԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ