ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Իրանի հետ պիտի աշխատել ամեն օր, ամեն ժամ»

«Իրանի հետ պիտի աշխատել ամեն օր, ամեն ժամ»
09.02.2016 | 01:17

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ (ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար)


-Իրանն աշխարհի առջև «բացվել» է: Հայաստանը կարողանո՞ւմ է այս պատեհ պահին Իրանի գործոնը ճիշտ «աշխատեցնել»:
-Նախ պետք է հասկանանք, որ եթե սահմանափակումները վերացել են, չի նշանակում, որ հաջորդ օրն իսկ ամեն ինչ աշխատելու է այնպես, ինչպես բոլորս կցանկանայինք: Կանոնակարգումները ժամանակ են պահանջում: Այնպես որ, հայկական կողմը պետք է սցենարներ մշակի, ուրվագծի հետագա զարգացումները: Հիմա տեսնում ենք, որ ակտիվացել են պաշտոնյաների հեռախոսային շփումները, այցելությունները: Դա բավարա՞ր է: Կյանքը ցույց կտա: Անհնար է մեկ այցով ամեն ինչ իրագործել:
-Չե՞ք կարծում, որ Հայաստանը միշտ էլ թերի է «հաշվարկել» այս երկրի հնարավորությունները:
-Նախկինում Իրանի գործոնը «հաշվարկվել է» այնքանով, որքանով հնարավոր էր: Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին, էր որ Իրանի հետ համագործակցությունը կհանգեցներ այլ խնդիրների: ԱՄՆ-ը, որ հարաբերությունները խզում էր այն երկրների հետ, որոնք «համարձակվում» էին Իրանին բարև տալ, Հայաստանի առումով «աչքերը փակում» էր: Նույնիսկ պատժամիջոցների առկայության ժամանակ չնչին, բայց տնտեսական համագործակցություն կար: Այս պահին կա մեկ այլ, շատ կարևոր հանգամանք` Իրանի հետ մենք ի՞նչ սցենարներ ունենք, ի՞նչ կարող ենք առաջարկել նրան: Սա արդեն մեր ներքին կազմակերպվածության մասին է խոսում: Այս մշակույթը, ցավոք, մենք չունենք, ասել է` չենք առաջնորդվում հաջողված մոդելներով:
-Ռազմավարությա՞ն բացակայության մասին եք ակնարկում:
-Հնարավոր է` ռազմավարական ինչ-որ փաստաթուղթ կա, բայց երբ խոսվում է այդպիսի քաղաքական մշակույթ ունենալու մասին, դա ենթադրում է ոչ միայն «թուղթ», այլև հստակ գործողություններ: Մեզանում էլ կան շատ օրենքներ, որոնք կյանքի չեն կոչվում: Օրենք կիրառելն էլ մշակույթ է, եթե գրել ես այն, պետք է կիրառես:
-Ո՞ր ոլորտներում եք առաջնային համարում Իրանի հետ համագործակցությունը:
-Իրանի հետ պիտի աշխատել ամեն օր, ամեն ժամ: Պետք չէ մի ոլորտ առանձնացնել, համագործակցություն է պետք բոլոր բնագավառներում: Այնտեղ ունենք հայկական համայնք, կարող ենք դրական տեղաշարժեր ակնկալել տուրիզմից, տնտեսական ոլորտից, ենթակառուցվածքների փոխշփումներից: Չպետք է որևէ ոլորտի առնչությամբ սահմանափակում մտցնել: Իրանը հզոր հարևան է, պետք է այնպիսի քաղաքականություն մշակել, որը կսպասարկի մեր շահերը:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ