ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները շարունակում են մնալ»

«Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները շարունակում են մնալ»
15.01.2016 | 01:44

ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ (ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)


-Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը համարվեց քաղաքական դիմակայության արդյունք: Ըստ Ձեզ՝ «քաղաքակա՞ն» հրաժարական էր սա:
-Ես չէի ցանկանա գնահատականներ տալ: Ճիշտ կլիներ, որ Կարեն Անդրեասյանը հիմնավորեր, թե ինչու է հրաժարական տվել:
-Նրա աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում:
-Մեր համագործակցությունն իսկապես ստացվել էր, մեր հանձնաժողովն ակտիվ աշխատում էր ՄԻՊ գրասենյակի հետ: Գնալով նրանց աշխատանքն ավելի շոշափելի, տեսանելի արդյունքներ էր գրանցում:
-Ձեր կարծիքով, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրները Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման տարիներին դրակա՞ն տեղաշարժ են արձանագրել:
-ՄԻՊ-ի առաքելությունը խնդիրներ վերհանելն է, համապատասխան մարմինների ուշադրությունը դրանց վրա սևեռելն ու համապատասխան լուծումներ առաջարկելը: Այս առումով ՄԻՊ գրասենյակն արել է ավելին, քան կարելի էր ակնկալել: Իսկ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները շարունակում են մնալ, որովհետև այս գործում անհրաժեշտ է պատկան մարմինների պատշաճ վերաբերմունքը:
-Հաջորդ ՄԻՊ-ը, ըստ Ձեզ, ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի՝ նախորդ երեքին գերազանցելու համար:
-Կդժվարանամ այս պահին պատասխանել: Մենք շատ հաճախ որոշ պաշտոններ «կապում» ենք մարդու անձնական հատկանիշների հետ, մինչդեռ էականը համակարգային խնդիրներն են: Հետևաբար, կցանկանայի լուծված տեսնել այն խնդիրները, որոնցից «ծնվում» են մարդու իրավունքների խախտումները:
-Դուք չցանկացաք հրաժարականի դրդապատճառները մեկնաբանել: Այդուհանդերձ, հրաժարականի և նախորդ տարեվերջին Կարեն Անդրեասյանի հասցեին որոշ ՀՀԿ-ականների բուռն քննադատությունների միջև կապ չե՞ք տեսնում:
-Երկրորդեմ՝ ցանկալի է, որ ՄԻՊ-ն ինքը իր հրաժարականի պատճառների մասին խոսի:
-Ինքը լռության «ուխտ» է հայտարարել:
-Դե, հիմա...


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1258

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ