ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Քեզի տփել կըլնի՞, տո տնաշեն»

«Քեզի տփել կըլնի՞,  տո տնաշեն»
18.12.2015 | 01:16

ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)


-Պարոն Սարոյան, լավ չի, էլի՛, որ Ձեր կոնյակը չի ծախվում, Դուք ու գյուղացիներն ստիպված ողջ օրը խմում-խմում եք:
-Ճիշտն ասած, չեմ էլ փորձել շուկա մտնել, որ ծախեմ: Կոնյակը ընենց բան ա, որ ինչքան մնում, էնքան լավանում ա: Ժամանակը կգա, կծախենք, էլի, մի շտապա:
-Բա Ձեր ներդրումնե՞րը:
-Էդ էլ կա: Այ, նայի, ինչ եղավ էս անգամ, գյուղացին խաղող ուներ, մենք կուզեինք մթերել, տեղ չունեինք լցնելու էդ խաղողը: Տասը տարի ա մթերել ենք, բայց մե՜ շիշ չենք ծախել:
-Է՜, էդ դեռ ոչինչ. ասում են` էլ չեք դառնալու պատգամավոր:
-Ո՞վ է ասում, որ չենք դառնալու:
-«Ի՛նքը»:
-Կասի` մենք էլ չենք դառնա, ի՞նչ խնդիր ա:
-Չի ասե՞լ դեռ:
-Չէ, ըտենց խոսակցություն դեռ չի եղել:
-Իսկ պատրա՞ստ եք այդ մարտահրավերին:
-Ո՞ր մարտահրավերին:
-Պատգամավոր չդառնալու:
-Պատգամավորը կյանքի ապրելու կամ չապրելու խնդիր չի: Դու մոռացե՞ր ես, որ իմ պատգամավոր դառնալուց հետո ինչքա՜ն գործ եմ արե իմ ընտրատարածքներում: Երբ բանակաշինությունից հետո եկա, մտա քաղաքականության մեջ, դու հիշո՞ւմ ես մեր դպրոցների, ճանապարհների վիճակը, էսօր տենում ես, չէ՞, ինչ վիճակ ա։ Բա դե` ասում ես:
-Այո, պարոն Սարոյան, դա կա, բայց այդ ամենն անցյալում է։
-Էն ժամանակ, որ բանակ էինք սարքում։ Էն ժամանակ, որ նախագահը դուրս եկավ բանակից, ես հետը դուրս եկա, եկա` դարձա պատգամավոր, ինքը ոնց կասի` ընենց էլ կըլնի:
-Այ պարոն Սարոյան, շատ գաղափարական ստացվեցիք էս պահին: Իսկ հիշո՞ւմ եք` մեր առաջին հարցազրույցի ժամանակ ինչ էի հանել Ձեր գլուխը:
-Ի՞նչ էիր հանե:
-Դե, քիչ էր մնացել, որ ինձ «տփեիք», հետո Ձեզ բացատրել էին, որ մեզ` լրագրողներիս, չեն «տփում», այդպես չեն պատասխանում։ Կարծես ամեն ինչ ընկավ տեղը:
-Ա՜յ քեզ բան, ա՜յ քեզ բան, ես ե՞րբ եմ ասե` քեզ կտփեմ: Քեզի տփել կըլնի՞, տո տնաշեն: Հա, համ էլ դու շառ ես:
-Դե, սիմվոլիկ եմ ասում «տփել». բա ո՞նց էր Շմայսն ասել` «կտփեմ», մի վատ, շատ վատ բառ էլ էր օգտագործել Սեյրան Օհանյանի դեմ գրողների առնչությամբ, ասել էր` «կբռնաբարեմ»:
-Դե` լա՜վ էլի, լա՜վ էլի… բա, ուրախությունից էլ չե՜ն մեռնի…
-Փոխանակ դատապարտեք, ինչե՜ր եք ասում:
-Դե, բայց ի՞նչ է ասե Շմայսը. ուղղակի էդ մի բառը կոպիտ է ասե: Համ էլ ես չե՞մ ասե, որ Շմայսին, ինձ կարելի է քֆուր տալ:
-Չէ, «սարն ամենքինն է հավասար», չի կարելի:
-Զինվորական մարդ ենք, ցարական բանակից է եկել էդ սովորույթը. զինվորականները կարան:


Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ