ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին

Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին
06.11.2015 | 10:27

Ի պատասխան «Ազատության»՝ ինչպե՞ս կմեկնաբանեք հոկտեմբերի 27-ին ադրբեջանական կողմից հրադադարի խախտումը Մինսկի խմբի համանախագահների` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գիծը հատելու պահին հարցի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Այդ միջադեպը տեղի ունեցավ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ եռանախագահների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական կոչերից օրեր անց: Բաքուն ամեն անգամ սրում է իրավիճակը Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի ժամանակ: Ադրբեջանական սադրանքներն ուղղված են խոչընդոտելու բանակցային գործընթացը, կասկածի տակ դնելու միջնորդական ջանքերի նպատակահարմարությունը: Հատկանշական է, որ տարածաշրջանային այցի արդյունքներով իրենց կատարած հայտարարության մեջ Մինսկի խմբի համանախագահները այդ միջադեպը նույնպես կարգավորմանն ուղղված ջանքերը խաթարելու փորձ են որակել: Պատահական չէ, որ սադրանքի հաջորդ օրն իսկ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել նոր սպառնալիքներով և միջնորդներին ուղղված քննադատությամբ: Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և նույն հանձնաժողովի անդամ Էլիոթ Էնգելը բաց նամակ են հղել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքին, որին միացել են 83 կոնգրեսականներ: Նամակում նրանք իրավացիորեն ընդգծում են, որ արհեստական հավասարություն դնելը, երբ հրադադարի յուրաքանչյուր նոր խախտումից հետո հակամարտության բոլոր կողմերին ուղղվում են ուժի կիրառումից զերծ մնալու ընդհանրական հայտարարություններ, չի կարող հանգեցնել լարվածության նվազեցմանը, այլ հակառակը` մինչ այսօր վտանգավոր կերպով նպաստել է իրավիճակի սրմանը: Լիահույս ենք, որ ամերիկացի համանախագահը ոչ միայն կհետևի ԱՄՆ-ի կոնգրեսականների արդարացի հորդորներին, այլև Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ գործնական քայլեր կձեռնարկեն կյանքի կոչելու հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ հենց իրենց` եռանախագահների նախաձեռնությունը, ինչն անիմաստ կդարձնի անհասցե կոչերը»:

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ