Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Սահմանադրություն փոխելու ո՛չ հասարակական, ո՛չ էլ քաղաքական պահանջարկ չկա

«Սահմանադրություն փոխելու ո՛չ հասարակական, ո՛չ էլ  քաղաքական պահանջարկ չկա
06.11.2015 | 00:09

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ (ՕԵԿ խմբակցության անդամ)


-Ձեզ գոհացնո՞ւմ է սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասող ուժերի քարոզարշավը:
-Նոր է սկսվել ամեն ինչ, և այստեղ գոհացնելու, չգոհացնելու հարց չկա: Այդ քարոզչության իմաստն այն է, որ մեր քաղաքացիներն ավելի մոտիկից ծանոթանան փաստաթղթին և իմանան ինչն է պատճառը, որ «ոչ» ենք ասում:
-Խնդիրն էլ հենց դա է, ընդդիմությունը կարողանո՞ւմ է իր «ոչ»-ը պատշաճ հիմնավորել:
-Այսօրվա դրությամբ «Ոչ»-ի ճակատը չի կարող տպագրել ու արագ բաժանել բրոշուլներ (նկատի ունի բրոշյուրները - Ռ. Խ.), որպեսզի քաղաքացին ծանոթանա սահմանադրական բարեփոխումներին: Սա ոչ թե «Այո»-ի կամ «Ոչ»-ի ճակատները պետք է անեն, այլ իշխանությունները, որոնք այս հանրաքվեի համար պետբյուջեից գումարներ են հատկացրել: Պիտի հետևողական լինել ու արագ բաժանել այդ բրոշուլները: Մեր քաղաքական ուժի անունից էլ կարող եմ ասել, որ ակտիվ քարոզում ենք մեր «ոչ»-ը: ՈՒնենք մեր ճակատը, շուրջ 140 հասարակական-քաղաքական ուժեր միավորող «Հայկական վերածնունդն» ունի շտաբ, որն ակտիվ աշխատում է:
-Ինչպե՞ս եք 140 հասարակական-քաղաքական ուժերով քարոզարշավն իրականացնելու, մարզային հանդիպումներ լինելո՞ւ են:
-Անկախ սահմանադրական այս բարեփոխումներից, մենք մարզերում պարբերաբար հանդիպումներ ունենում ենք: Ժամանակամիջոցը կարճ է, և չես կարող Հայաստանի բոլոր համայնքներում լինել: Այսօրվա դրությամբ դրան փոխարինող լավագույն միջոցը եթերն է, որի միջոցով էլ մեր կարծիքը մշտապես հայտնում ենք:
-Վերևում նշեցիք, թե պետք է «բրոշուլներ» տպագրեն, այսինքն, կարծում եք, հանրությունը գնալու է հանրաքվեի, չիմանալո՞վ ինչ կա այդ փաստաթղթում:
-Քվեարկելուց առաջ պետք է, չէ՞, ծանոթ լինել՝ ինչի մասին է խոսքը: Մենք բարեփոխումներից շատ խոսողներ ունենք, որոնց երկու հարց ես տալիս, արդեն զգում ես, որ փաստաթուղթը չի ընթերցել: Էլ ո՜ւր մնաց ժողովուրդը:
-Եթե հանրությունը ծանոթանա փաստաթղթին, «ո՞չ» է ասելու:
-Չեմ կարող ժողովրդի փոխարեն ասել:
-Կարծում եք, նոր տեքստում շա՞տ են խնդրահարույց հոդվածները:
-Բազմիցս ասել ենք, որ մենք` և՛ ՕԵԿ-ը, և՛ «Հայկական վերածնունդը», այս փաստաթղթի «շահառուն» չենք: Այսօր մեզանում սահմանադրություն փոխելու ո՛չ հասարակական, ո՛չ էլ քաղաքական պահանջարկ չկա: Այսինքն, ժողովրդի կողմից պահանջված չէ այս փոփոխությունը: Մարդիկ համոզված են, որ իրենց սոցիալական վատ վիճակի համար սահմանադրությունը մեղավոր չէ:
-Ինչո՞ւ ՕԵԿ-ը չի միանում «Ոչ»-ի ճակատներից մեկին:
-Նախ՝ 140 կազմակերպություն ունեցող միավորումը չի կարող իր առանձին ճակատը չունենալ: Այնտեղ տարբեր «ուղղություններ» են, մեկը կոչ է անում չմասնակցել հանրաքվեին, մյուսը մասնակցել և «ոչ» քվեարկել: Մենք համագործակցելու ենք, բայց ունենալու ենք մեր առանձին ճակատը:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ