Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Ինձ համար աշխարհում ամենագեղեցիկն իմ կինն է»

«Ինձ համար աշխարհում ամենագեղեցիկն իմ կինն է»
07.11.2015 | 15:02

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ (ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)

-Պարոն Սահակյան, արդարադատության նախարարությունում, ասում են, միսկրծոցի է. տեղյա՞կ եք այդ «դարակազմիկ անցքերին», ունե՞ք մասնաբաժին այդ պայքարի «հսկիչ փաթեթում»:
-Ես բացառապես այն «փաթեթներում» եմ ունենում մասնակցություն, որտեղ կան օրենսդրական առաջարկներ, որոնք իմ իրավասությունների տիրույթում են:
-«Գորշ կարդինալ» եք, էլի, «բաս»:
-Չէ, երբեք չեմ հավակնել նման մունդիրի. նախընտրում եմ բաց, ազատ, թափանցիկ մունդիրներ:
-Դե, եթե «բաց, ազատ», ապա չե՞ք ասի` էդ ի՞նչ կռիվ է արդարադատության նախարարությունում` քրեակատարողական հիմնարկի ղեկավարի և աշխարհի ամենագեղեցիկ կին-նախարարի միջև, և ո՞ւմ ձեռամբ:
-Դա գուցե Ձե՞ր տեսակետն է։
-Ո՞ր մեկը, կռի՞վը, թե՞ «ձեռամբը»։
-Աշխարհի գեղեցիկ կնոջ մասին միտքը:
-Վաո՛ւ, պարոն Սահակյա՞ն, Դուք համարձակություն ունեք կարծելու, որ նա գեղեցիկ չէ՞:
-Դե, եթե այդպես, ուրեմն իմացեք` ինձ համար աշխարհում ամենագեղեցիկն իմ կինն է:
-Թույլ տվեք բռնվել ու նոր արտաբերել մտքերս։ Պարո՜ն Սահակյան, Ձեզ չեն ների ՀՀԿ-ում. դիմակավոր մարդիկ, ինչպես եղավ քրեակատարողականում, կգան և Ձեզ դուրս կհանեն հանձնաժողովի ղեկավարի այս սենյակից, այ այս խաչը այստեղ, այսպես Ձեր սեղանին դնելու համար:
-Ես շարունակում եմ իմ կիսատ մնացած միտքը. այնուհանդերձ, նախարար Արփինե Հովհաննիսյանը բավականին համակրելի է, խելացի է:
-Վախեցա՞ք, որ ասացի` դիմակավորները հրես կգան:
-Չէ՛ իրականում, և եթե առանց կատակի, ապա նա իսկապես բավականին հմայիչ, ճաշակով և նորաձև է:
-Բա Ձեր կինը հիմա չի՞ խանդի:
-Ոչ: Երբե՛ք:
-Անցնելով «նամակի» բուն բովանդակությանը:
-Անցնելով էլ բուն խնդրին, պետք է ասեմ, որ արդարադատության նախարարությունում հաստատապես նման խնդիր չկա, որովհետև ճանաչում եմ Արփինե Հովհաննիսյանին, որովհետև երկար իրար հետ աշխատել ենք, առավել ևս, ճանաչում եմ Օսիկյան Արթուրին, և երկուսի հետ կապված էլ կարող եմ ասել` խիստ դրական մարդիկ են, նաև` շատ խելացի, և նման բան լինել երբեք չի կարող:
-Օսիկյանն էլ, չէ՞, ոչինչ, գեղեցիկ է:
-Տղամարդկանց գեղեցկությունը երբեք չեմ գնահատել և հուսով եմ, որ չեմ էլ գնահատի երբևէ:
-Բայց ո՞ւմ կողմից եք, բոլոր դեպքերում, պարոն Սահակյան:
-Ես շարունակում եմ իմ միտքը. Արթուր Օսիկյանը շատ պատրաստված, քաղաքավարի, խելացի պաշտոնյա է, որովհետև երբ ինքը գալիս էր մեր հանձնաժողովի նիստերին ¥մենք համատեղ աշխատել ենք` հարկային տեսչությունից սկսած մինչև այսօր և այսօր էլ համագործակցում ենք¤, և ես չեմ կարծում, որ այնտեղ որևէ նման խնդիր լինի, մենք բոլորս, նախարար Հովհաննիսյանն էլ ներառյալ, շատ նորմալ-կառուցողական աշխատում ենք:
-Վերջը ո՞ւմ կողմից էիք, էդպես էլ լավ չհասկացա, պարոն Սահակյան:
-Ես օրենքի կողմից եմ` արդարության, հանրապետականի, ժողովրդի:
-Բա նախագա՞հը:
-Դե, որ ասում եմ հանրապետական, նախագահն անպայման այնտեղ է:

Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ