ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Ձևավորել ժողովրդական վստահության կառավարություն»

«Ձևավորել ժողովրդական վստահության կառավարություն»
20.10.2015 | 00:15

Անցած ուրբաթ կայացավ «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության 3-րդ համաժողովը։ Միջոցառումը բավականին հագեցած էր բազմաթիվ ելույթներով։ ՈՒշագրավ էին նամակը Լիբանանի գրական շրջանակներից, նամակը հայ սպաներից, համաժողովի նամակը աշխարհի ժողովուրդներին։
Համաժողովի քաղաքական խորհրդի անդամներ, «Նժդեհյան ցեղակրոն» և «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցությունների նախագահներ ԳԵՎՈՐԳ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ու ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ պատասխանեցին «Իրատեսի» հարցերին։

«ՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ Ի՞ՆՉ ՊԻՏԻ ԱՆԻ ԱՅՍՊԵՍ ՄԱՍՆԱՏՎԱԾ»

-Պարոն Հովսեփյան, որո՞նք են այսօրվա համաժողովի միտումներն ու նպատակները։
-Սեպտեմբերի 25-ին Կառավարական տանը կայանալիք, բայց այդպես էլ չկայացած Չկառավարության կողմից անհասկանալի պատճառաբանությամբ մերժվածՃ համաժողովը պետք է հիմնականում անդրադառնար սահմանադրական փոփոխություններին։ Այսօր շեշտադրված են «Հայք» ծրագրի հռչակումն ու նրա շուրջ իրականացվող գործողությունները։
-Ինչպե՞ս են փոխառնչվում «Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունն ու «Հայք» ծրագիրը։
-«Հայաստանը», «Հայք» ծրագիրն առաջադրել են հայության ամբողջականացման խնդիրը։ Հայությունն ի՞նչ պիտի անի այսպես մասնատված, բաժան-բաժան եղած, ապրելով աշխարհի տարբեր ծայրերում։ Ծրագիրը տալիս է ամբողջականացման լուծման ճանապարհները, մատնանշում է ուղենիշները մի քանի ենթածրագրերով։
-Դուք իշխանափոխությանը ինչպե՞ս եք վերաբերվում։
-Որ օրվա գլխավոր խնդիրը իշխանափոխությունը պետք է լինի, հայտնի է բոլորիս։ Բայց ոչ հեղաշրջման ճանապարհով, ինչն այսօր առաջարկում են որոշ ուժեր։ Դա մի նոր ցնցում կառաջացնի երկրում, գուցե թե ցնցումների շարք, մի բան, որ որևէ լավ բան չի խոստանում ո՛չ երկրին, ո՛չ էլ ժողովրդին։ Մենք իշխանափոխության նպատակով ստեղծելու ենք ժողովրդի վստահության կառավարություն, որի հետ աշխատանքներն այսօր ընթանում են։
-Քաղաքացին, Հայաստանի բնակիչը, ըստ իս, այսօր երկու քարի արանքում է հայտնվել, մի կողմից նրա համար անհանդուրժելի իշխանությունն է, մյուս կողմից` անդեմ, անըմբռնելի, դրանով էլ նույնքան անհանդուրժելի ընդդիմությունը։ Ժողովրդի վստահության կառավարությունը ի զորո՞ւ է համընդհանուր բարեփոխման շոգեքարշը դառնալու։
-Այո։
-«Նժդեհյան ցեղակրոն» կուսակցությունը լիովին համամի՞տ է «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության և «Հայք» ծրագրին։
-Միանգամայն, չէ՞ որ ես լիազորված եմ կուսակցության կողմից և ներկայացնում եմ կուսակցության տեսակետներն ու սպասելիքները։

«ՀԱՄԱԿԱՐԳ, ՈՐԸ ՄԻՏՎԱԾ Է ՈՂՋ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԲԱՐ ԱՊՐԵԼՈՒՆ ԵՎ ԳՈՐԾԵԼՈՒՆ»

-Պարոն Գիմիշյան, նյութաֆինանսական ի՞նչ կարգի միջոցների եք տնօրինում, չէ՞ որ նման նախաձեռնությունները զուտ էնտուզիազմով չեն կայանում։
-Ֆինանսական հենարան, ցավոք, չունենք և շատ աշխատանքներ անկարող ենք իրականացնելու առանց որոշակի միջոցների։ Չնայած առանց ֆինանսական ներդրումների էլ կարելի է ծավալվել, և բավականին աշխատանքներ իրականացվում են։
-Այսօր ընդդիմադիր դաշտը նոր երփնագիր ունի, տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ են ընդդիմանում նոր սահմանադրության ընդունմանը։ Սա ինքնին պառակտում չէ՞։
-Սա դրական միտում է։ Քաղաքացիական նախաձեռնություն ունեցող մարդիկ համախմբվում են տարբեր վայրերում, որպեսզի հետագայում միասնաբար գործեն։ Այժմ գերխնդիրը նրանց միավորումն է, որը պիտի ժողովրդի հոգում լուրջ հույսեր ծնի։ Այժմ համախմբվում են ընդդեմ առաջարկվելիք կործանարար սահմանադրության ընդունմանը, անկախ այն բանից, թե որ ուժը այս սահմանադրության որ մասին է ընդդեմ։ Այսինքն, այսօր կենսական խնդիր է տարբեր ուժերի համագործակցությունը` հանուն այս կործանարար սահմանադրության չեղարկման։ Սակայն սահմանադրությունն ընդամենը մի դրվագ է, այսօր երկրի բարոյահոգեբանական արժեհամակարգն է խաթարված, և հասարակությունը պետք է պատրաստ լինի կազմակերպվելու լայն ճակատով, թոթափելու իր ներքին հոգնածությունը։
-Մեր «տառապած և փառապանծ» հայ ազատատենչ հանրությունը այսօր հոգնա՞ծ է։
-Ավելի ստույգ` հուսալքված է։ Եվ մեղավորը ներկա քաղաքական դաշտն է, որը բազմիցս հուսախաբ է արել մարդկանց։ Ես նախ իմ մասին եմ խոսում, ինքս էլ իմ չափով եմ հուսախաբ արել մարդկանց։ Քաղաքական դաշտը, այո, մեղավոր է, ժողովուրդը մի քանի անգամ ելավ պայքարի, սակայն քաղաքական ընդդիմությունը չտնօրինեց այդ ուժը` փոխելու իրավիճակը, երկիրը դնելու զարգացման ճիշտ ուղու վրա։
-Դուք, որքան հասկացա, էապես կարևորում եք ժողովրդի դերը։
-Անշուշտ։ Անգամ ամենաբարի նպատակներով իշխանության եկած նախագահի համար ժողովուրդը պիտի լինի և՛ հենարան, և՛ վերահսկող։ Որպեսզի նրան չշեղեն թե՛ արտաքին, թե՛ ներքին ճնշումներով։ Եվ ժողովուրդը պիտի մշտապես լինի հենարանի և վերահսկիչի դերում։
-Ի՞նչ է «Հայքը»։
-«Հայքը» համակարգ է, որը միտված է ողջ հայության միասնաբար ապրելուն և գործելուն։ «Հայքը» վերկուսակցական, վերպետական և վերկրոնական է, քանզի հայերից շատերը կուսակցական չեն, շատերն ապրում են հայկական պետությունից դուրս, որոշ հայեր էլ մահմեդականացված են, սակայն հայ են, մեր արյան և գենի մի մասը։
-Բարի, ո՞րն է այս ամենին հասնելու ուղին։
-ՈՒնենալ կազմակերպված, ամբողջական քաղաքական դաշտ և նույնպիսի հասարակություն։ Այն ունակ կլինի լուծելու գերակա խնդիրը` ձևավորելու վստահության Չանցումային փուլիՃ կառավարություն։
-Շնորհակալություն զրույցի համար։ Բարին ընդ մեզ։

Ճեպազրույցները`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1406

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ