ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Հարց տալու համար խելք պետք չէ, քաղաքականություն անելու համար շա՜տ մեծ խելք ու կարողություն է պետք»

«Հարց տալու համար խելք պետք չէ, քաղաքականություն անելու համար շա՜տ մեծ խելք ու կարողություն է պետք»
13.10.2015 | 00:23

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ (ԱԺ նախագահ)

-Պարոն Սահակյան, Ձեր այս քայլը` այցելել ԱԺ գրադարան, շնորհավորել գրադարանավարուհիներին, ծաղիկներ նվիրել նրանց, ջերմ խոսքեր «շշնջալ», նոր ավանդո՞ւյթ է հայոց պառլամենտարիզմի կյանքում:
-Չէ՜: Ես իմ տեսակի` բնավորության շարժ եմ կատարում, չեմ էլ մտածում ինչ-որ նորություն մտցնելու մասին:
-Փաստորեն, Դուք այս պահից սկսած` խիստ այլընտրանքային եք, ուզում եք հասկացնել, որ գիրը-գիրքը կարևոր է պառլամենտում, քաղաքականությունում, քանզի մինչ այս ընդունված էր կարծել, թե քաղաքականության համար խելք պետք չէ, գիրք պետք չէ։ Ընդդիմանո՜ւմ-ընդդիմանո՜ւմ եք Ձեր իսկ ձևավորած ավանդույթներին, պարոն Սահակյան:
-Գիտեք` հարց տալու համար խելք պետք չէ, քաղաքականություն անելու համար շա՜տ մեծ խելք ու կարողություն է պետք: Քաղաքականությունը բաղդատվում է հասարակական կյանքի հետ, և տարիների ընթացքում ճիշտ չհասկացվեց ընդդիմություն-դիմություն հարաբերակցությունը, որոնք թշնամության գոտում են։ Փորձում եմ նաև այդ բժիշկը դառնալ` առ այն, որ քաղաքական տեսակետն այլ բան է, կյանքի փոխհարաբերությունները, առնչությունները մի այլ գեղեցիկ բան են, և ցանկացած քաղաքականություն պետք է նպաստի կյանքի գեղեցիկ դառնալուն։
-Օ՜, սիրելի Գրիգորիչ. ընդամենը նոր հասկացա Ձեզ. այն օրը, երբ ասում էիք` չգիտեմ, բժի՞շկ կանչեմ, թե՞ անվտանգություն, «բժիշկ» ասելով Ձե՜զ նկատի ունեիք:
-Ըստ կանոնակարգի այդպես է մեկնաբանվում, երբ նիստը խանգարում է որևէ պատգամավոր` 45-րդ հոդվածն է, իհարկե հոդվածում անվտանգություն է գրված, բայց դե, էդ պահին վիճակն էնպիսին էր, որ կարծում եմ` ավելի շատ բժշկի կարիք կար:
-Բայց, պարոն Սահակյան, Դուք առանց Զարուհու կարո՞ղ եք ապրել. պատկերացնո՞ւմ եք` որքան գորշ, գաղջ կլիներ պառլամենտն առանց «նե՜»-ի:
-Ես կարծում եմ` «նե»-ի գործողություններին պետք է ներողամիտ վերաբերվել, քանի որ դեռևս չի եփվել, պարզապես մնացել է է՜ն իրավիճակում, երբ խորհրդարանում և ընդհանրապես կային մտածողներ, որ մտածում էին` կուրծք ծեծելով ավելի նվիրյալ են երևում ազգին և հայրենիքին, էդ դրոշը ձեռքներին դեռևս գնում են։ Ես «նե»-ին միշտ զգուշացնում եմ` ինքը դեռևս չի կարողանում քաղաքական գործիչ դառնալ:
-Էդ որ ասում եք` կուրծք ծեծել, Զարուհո՞ւն նկատի ունեք:
-Այո: Որևէ կերպ չի կարողանում քաղաքական գործիչ դառնալ:
-Բայց մեկ է, սիրում եք, չէ՞, «նե»-ին` մարդկային, ընդդիմադիր պլանով:
-Ես բոլորին եմ սիրում, հարգում եմ և մարդկանց մեջ երբեք վատը չեմ տեսնում:
-Ա՜խ, պարոն Սահակյան, կարո՞ղ եմ Ձեզ մի հարց տալ:
-Անպայման պետք է տաք:
-Մենք կորցրինք մեր Գալուստ Գրիգորիչին, երբ նա դարձավ Ազգային ժողովի նախագահ:
-Ես ինքս էլ եմ կորցրել նրան, երբ դպրոցի տնօրինությունը, մանկավարժությունը թողեցի, բայց կյանքի պահանջն էր դա:
-Բա ի՞նչ ենք անելու հիմա։ Բոլոր դեպքերում, Գրիգորիչ ջան, սկզբնական շրջանում, երբ խմբակցության ղեկավար էիք, մերն էիք` հարազատ, ջերմ ու մտերիմ, հիմա` օտա՜ր-օտար Գալուստ Սահակյան եք:
-Եթե ծավալային դերակատարումների մեջ ես, որևէ բան պիտի քեզնից կորցնես, որպեսզի կարողանաս հնարավորինս կյանքի պայմանների նկատմամբ ավելի պատասխանատու և ուշադիր լինել և արդյունավետ աշխատել: Դա է պատճառը: ՈՒրիշ ոչինչ:


Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ