«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Գերակա խնդիրներն առաջնային են»

«Գերակա խնդիրներն առաջնային են»
02.10.2015 | 00:47

Անցած շաբաթ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ամփոփեց 2015-ի կիսամյակը։ Եվ քանի որ մոտ 20 տարի է, ինչ այս կառույցը դուրս է եկել անշարժ գույքի առք ու վաճառք գրանցելու գործառույթից և միջազգային ասպարեզում ճանաչված է որպես կադաստրի համակարգի լավագույն մոդելներից մեկը, քանի որ իրականացնում է լայնածավալ բազմաֆունկցիոնալ և գիտական աշխատանքներ, հետևաբար պետական այս կառույցի ձեռքբերումները կարևոր են շատ ոլորտների համար։ Եվ այսպես, ըստ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալների` այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին և կազմակերպություններին տրամադրվել է գույքի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ 172675 տեղեկատվություն, որից՝ պետական կառավարման մարմիններին անվճար 6086, սոցիալական ծառայության տարածքային մարմիններին՝ 155650։ Ընթացք է տրվել արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունից մուտքագրված գույքային իրավունքների սահմանափակումների և դրանց վերացման վերաբերյալ շուրջ 137331 որոշումների կատարմանը։ Սակայն, մեր կարծիքով, ամենագլխավորը այս կիսամյակում գերակա խնդիր նախանշված Վի Ջի Էս- 84 գեոդեզիական կոորդինատորային համակարգում մեկ միասնական քարտեզագրմանն ուղղված աշխատանքն է, ինչի շուրջ էլ զրուցեցինք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ ԱՇՈՏ ՄՈՒՍԱՅԱՆԻ հետ։


-Այդ ուղղությամբ ևս ձեռքբերում ունենք,- ասաց պարոն Մուսայանը։- Աշխատանքներն ամբողջությամբ կատարված են, ինչի արդյունքում կազմվել է տեղեկատվական 3 նախագիծ։ Սակայն, օգտվելով առիթից, ձեր թերթի միջոցով կցանկանայի տեղեկացնել հանրությանը, որ նշված աշխատանքների հիմնական նպատակը Վի Ջի Էս- 84 գեոդեզիական կոորդինատորային համակարգում մեկ միասնական քարտեզագրման հիմքի ներդրումն է, համայնքների վարչական սահմանների նկարագրման, քարտեզների ու հատակագծերի համադրման հիման վրա, սահմանների ամրացումը բնության մեջ, ինչպես նաև տեղեկագրական և կադաստրային քարտեզների ճշգրտումը համադրման եղանակով՝ հիմք ընդունելով հանրապետությունում բազային 1։10000 մասշտաբի տեղագրական օրթոֆոտոհատակագծերը և քարտեզները։ Պետք է նշեմ, որ թվային տեղեկագրական քարտեզները հիմնականում ստեղծվել են համայնքների կադաստրային քարտեզագրման աշխատանքներն ավարտելուց հետո։ Տարիների ընթացքում տարբեր եղանակներով ստացված նյութերի հիման վրա իրականացված աշխատանքները թույլ չէին տալիս կատարել նշված երկու քարտեզների համադրում։
-Այդ խնդիրն արդեն լուծվա՞ծ է։
-Այսօր ստեղծված է այդ հնարավորությունը, և մենք կարող ենք համադրման շնորհիվ բացահայտել որոշ շեղումներ, որոնք հետևանք են վերը նշված տեխնոլոգիական պատճառների։ Աշխատանքների իրականացման արդյունքում ունենք համադրված բաց հրատարակման տեղագրական կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզներ, ինչպես նաև համայնքների սահմանների հանգուցային և շրջադարձային կետերի կոորդինատները՝ կապված ազգային գեոդեզիական ցանցի հետ։
-Պարոն Մուսայան, նշված ծրագրով գերակա խնդիր եք ճանաչել նաև բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման աշխատանքը։ Ի՞նչ փուլում է այն։
-Այո, այս տարվա առաջին կիսամյակում Գյումրիում 1396,1 հա տարածքի վրա բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումը մեր գերակա խնդիրներից մեկն է։ Նպատակը ժամանակակից պահանջները բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն է Գյումրի քաղաքի վերաբերյալ։ Կարելի է ասել, որ այդ ուղղությամբ ծավալուն աշխատանք է կատարվել, կազմվել է տեխնիկական նախագիծ, իրականացվել 1396,1 հեկտարի վերաբերյալ գրասենյակային և 700 հա-ի դաշտային վերծանում, անցած տարիներին արված երկրատեղեկատվական և կադաստրային 1637,3 հա նյութերի համադրում օդալուսանկարների հետ, ճշգրտում և այլ անհրաժեշտ աշխատանքներ։


Զրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ