«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Ինչի՞ եք ինձ հարցնում. ոչ քննիչ եմ, ոչ դատավոր, ոչ էլ դատախազ»

«Ինչի՞ եք ինձ հարցնում. ոչ քննիչ եմ,  ոչ դատավոր, ոչ էլ դատախազ»
02.10.2015 | 00:33

Իշխանական վերնախավից Մյուռոնօրհնեքի արարողությանը ամենաառաջինը (ուղիղ մեկ ժամ առաջ) եկավ Սյունիքի մարզպետ ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` յուր քավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ, ով ամեն ինչ անում էր, որ իր սանիկը լրագրողների հոգատար «ձեռքերի» մեջ չհայտնվի: Ընդ որում, «ընտանիքը», կարծես, նախօրոք «պարապել» էր. հենց հասան մեզ, նախահարձակ եղան, թե` մեր մի հարցին կարո՞ղ ես պատասխանել, էսօր մենք ենք հարց տալու։ Չհասցրի «կողմնորոշվել», գիտությունների թեկնածու Սուրեն Խաչատրյանը հարցաշարը կապեց.

-Իսկ դու կարո՞ղ ես ասել էսօրվա արարողության մասին, թե սկիզբը որտեղից ա եղել:
-Սկսվել է Լուսավորչի ժամանակից, Գրիգոր Լուսավորիչն է Մյուռոնօրհնության կարգը հաստատել:
-Ո՛չ: Չեմ կարծում:
-Բալասանի յուղը Հայաստան են բերել առաքյալներ Բարդուղիմեոսն ու Թադեոսը, որն էլ խառնվել է Լուսավորչի կողմից նոր օրհնվելիք մյուռոնի հետ:
-Թադեոսը: Թադևոսն է բերել, ոչ թե Բարդուղիմեոսը: Դե հիմա ասա` առաջինն ո՞վ է օծվել էդ յուղով:
-Տրդատը:
-Ո՛չ, Տրդատը հետո է օծվել, Աբգար թագավորը: ՈՒրեմն, Թադևոսը բերել է Հունաստանից էդ գյուղ, առաջինը օծվել է Աբգար թագավորը, հետո նոր` ժողովուրդը ու Լուսավորչի կաթողիկոս շառավիղը:
-Էդ հատուկ սովորել-եկել եք, որ լրագրողներին շեղեք` այլ հարցեր չտա՞ն:
-Չեմ սովորել, ես դա գիտեի: ՈՒզում եմ, որ դուք էլ իմանաք:
-Բախտներդ չբերեց։ Մտածել եք` էսօրվա լրագրողները քիչ են կարդում, հոգևորից քիչ են տեղյակ, ասել եք` նե՞ղը գցենք: Ի դեպ, Հ3-ի եթերում երեկ իմ հյուրը Երուսաղեմի սրբազան Արիս արքեպիսկոպոսն էր, խոսել ենք Մյուռոնօրհնության, բաշխման բոլոր կարգերի մասին: Չստացվե՛ց:
-Ստացվելու-չստացվելու հարց չկար:
-Ձեր տղայի՞ց ինչ կա, ասում են` փաստաբանը պահանջում է խափանման միջոցը փոխել: Կփոխվի՞:
-Ինչի՞ եք ինձ հարցնում. ոչ քննիչ եմ, ոչ դատավոր, ոչ էլ դատախազ, քննությունը գնում ա, իրավապահ մարմինները կորոշեն:
-Տխո՜ւր եք երևում:
-Ի՜նչ անեմ, էսօր եկեղեցում ենք, եկեղեցում պետք ա շատ խոհեմ լինես, շատ հանգիստ լինես, մարդկանց հանգիստ պատասխանես:
-Տվե՞լ եք Աստծուն Ձեր բոլոր հոգսերը: Հավատացյա՞լ տեսակ եք:
-Ձեզնից շա՛տ:
-Իսկ ի՞նչ եք կարծում, այս ամենը Ձեր տղայի համար ապաշխարությո՞ւն է, թե՞…
-…..
(Զրույցին անմիջապես խառնվեց գեներալ Սարոյանը)։
-Ա՛յ մարդ, էս լրագրողները սրբություն չունեն, ոչ մի սրբություն: Ա՛յ մարդ, սուրբ երկրում ենք, սուրբ տեղում ենք, սուրբ մեռոն են օրհնում, ըսենց ուրախություն յոթ տարին մեկ անգամ ա ըլում, էսօր մեռոնի եփելու օր ա, որ ամեն մի հայի վրա քսելուց նոր հայ ա դառնում, մինչև հայի վրա մեռոն չեն քսում, նա հայ չի՜, մե անգամ էլ ըսենց լավ բաներից խոսացեք-հարցրեք, է՜լի, այ ձեր հոգուն մեռնեմ, էս ի՞նչ միլլաթ եք, ի՞նչ ժողովուրդ եք…


Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1170

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ