ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Դե որ պետք ա ըլնում, հայհոյում ենք, բա ի՞նչ անենք»

«Դե որ պետք ա ըլնում, հայհոյում ենք, բա ի՞նչ անենք»
18.09.2015 | 00:22

ԱՌԱՔԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր)

-Պարոն Մովսիսյան, Ալիևը հերթական անգամ բարբաջել է, ասելով, թե Զանգեզուրը, Ղարաբաղի նման, ադրբեջանական տարածք է, որը կտրում է միմյանցից թուրքիստական «յուր» հայրենիքը և Մեծ Թուրքիստանը, Վահե Հովհաննիսյանի կարծիքով, հայկական կողմն անթույլատրելիորեն քար լռություն է պահպանում։ Այդ առնչությամբ Դո՞ւք ինչ կասեք:
-Ես չեմ լսել, դե որ չեմ լսել, չեմ կարա պատասխանեմ: Առաջին օրն ա պառլամենտի, թողեք հանգիստ մնանք:
-Առաջին օրն էր, բայց Դուք և Զարուհին կրկին երկխոսեցիք «զմիմյանս»:
-Երկխոսություն չի եղել, ես ընդամենն իրեն ասեցի, որ եթե ինքը կարծում է, որ դահլիճ են եկել նախագահի փաստաբանները, ուրեմն` չափերիդ մեջ մնա, մարտական ընկերներ էլ կան էստեղ` անշնորհք մի խոսա նախագահի հասցեին. դա եմ ասել, որ թողնեինք` ավելի անշնորհք բաներ կասեր-կաներ: Թուրքերին է ուրախացնում, ուրիշ ոչ մի բան:
-Հա, էլի, էն «Արմքոմեդին» էլ մեռավ ասելով, թե հենց էդպիսի բաներ եք անում, թուրքը նայում-ուրախանում է:
-Հա, ուրախացնում են թուրքին:
-Բայց դե, պարոն Մովսիսյան, մեզ նաև ընդդիմադիրներ են, չէ՞, պետք:
-Պետք են, հա: Բայց` չափերի մեջ, բայց ոչ ըտենց, չի կարելի ամբախ-զամբախ զավզկել։ Ընդդիմություն ա` թող լինի, ընդդիմություն ա, թող շնորհքով խոսա, ոչ թե անշնորհքավարի ըտենց իրեն պահի:
-Ի՜, պարոն Մովսիսյան, կինը, երբ սխալ է լինում, պետք է նրանից ներողություն խնդրել:
-Ի՞նչ է նշանակում` կին, եթե նա թուրքերին ուրախացնում է, էդ դեպքում մեզ համար կապ չունի:
-Ի՞նչ է ասում, որ: Ասում է` փաստաբաններն են եկել պառլամենտ, ինքն էլ փաստաբան է:
-Չէ՜, սխալվում եք, ըտենց չի ասում, ուշադիր չեք, շատ կոպիտ, շատ լոշտո-լոշտո է ասում:
-Բայց միշտ հատկապես Դո՛ւք եք նման դեպքերում «լինչ» անում պառլամենտում, ո՞նց է, որ:
-Ամեն մարդ իր տեղն ունի։ Ես որ ընկերություն եմ անում, թասիբով եմ անում: Ֆսյո՛:
-Իսկ կարո՞ղ է` Դուք ընդդեմ ընդդիմադիրներ «պրոյեկտ» եք Ազգային ժողովում և շատ լավ Ձեր ֆունկցիան իրականացնում եք:
-Ես երկրի նախագահի թասիբին կանգնած եմ ու կանգնելու եմ մինչև վերջ:
-Ախր, պարոն Մովսիսյան, Դուք էլ… մեկ-մեկ այնպե՜ս եք հայհոյո՜ւմ…
-Ո՞Ւմ եմ հայհոյում:
-Ընդհանրապես:
-Դե որ պետք ա ըլնում, հայհոյում ենք, բա ինչ անենք: Բայց որ պե՜տք չի…
-Բայց պատգամավորը կարո՞ղ է հայհոյել։
-Դու շատ չե՞ս արդեն հարցեր տալիս:
-Հա, շատ եմ հարցեր տալիս:
-ՈՒրեմն` չե՛մ պատասխանում էդ հարցերին: Բա որ իրենք էդքան անշնորհք են իրենց պահում, դիմացինն ի՞նչ անի: Հլը մեր մոտ փառք ա: Դրսում նայի` ինչ են անում պառլամենտներում, սաղ օրը իրար ծեծում են, իրար վրա ինչ ասես չեն շպրտում, մեր մոտ ըտենց բան չկա:
-Չէ, չկա՛:

«Քիչ խոսեց»
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1697

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ