«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Երիտասարդական այս շարժումները հնարավոր է վերածել ազգային վերափոխման շարժման»

«Երիտասարդական այս շարժումները հնարավոր է վերածել ազգային վերափոխման շարժման»
12.09.2015 | 17:55

irates.am-ի զրուցակիցը գրող, քաղաքական վերլուծաբան ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆՆ է: Թեման Բաղրամյանում անցկացվող շարժումն է` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման և... ոչ միայն:

-Ըստ Ձեզ`քաղաքացիակա՞ն, թե՞ քաղաքական պայքար է սկիզբ առել:
-Նիցշեն կարծում էր, որ ցանկացած պայքար պայքար է տեսակների միջև: Ես երևույթին այս կերպ եմ նայում:
-Նախորդ շարժումը, այսպես ասած` գրագետ էր, քաղաքակիրթ: Շարունակությունն ի՞նչ է ենթադրում:
-Այն, ինչ եղել է մինչ այժմ՝ մարած շարժում՝ առաց որևէ դրական հետևանքի:
-Չե՞ք կարծում, որ նախորդ շարժումը երիտասարդական թարմություն բերեց քաղաքին, նոր շնչառություն, հույս, որ մի բան կփոխվի մեր երկրում:
-Թարմություն բերեց ու շատ մեծ գործ արեց՝ ապացուցելով, որ հայությունը ունակ է վերափոխվելու:
-Ասացիք մարած շարժում… հակառակը մայդա՞նն է… նման վտանգ կա՞, թե՞ չկա այդ ներքին էներգիան, որ կարող է ինչ-որ բան արմատապես փոխել դեպի լավը կամ վատը:
-Մայդանը հայի էության հետ կապ չունի: Նկատի ունեմ, որ շարունակականություն չի լինում: Նախորդ շարժումը մարդկանց հոգին բացեց, բայց չկար այն ընտրանին, որը շարունակությունը կաներ:
-Խոսքը առաջնորդների՞ մասին է:
-Ընտրանին մտածող, մտահոգ մարդկանց խումբ է, ովքեր գիտեն, թե որն է ժողովրդի պրոբլեմը և ինչ է հարկավոր անել իրավիճակը փոխելու համար:
-Եվ ի՞նչ է պետք անել, կգա՞ օրը, երբ մենք կպայքարենք երկրի համար, ոչ թե մեկս մյուսի դեմ, ինքներս մեր դեմ: Կոստան Զարյանի խոսքն եմ հիշում նման դեպքերում. «Քաղաքը պայքարում է սեփական ստվերի դեմ»:
-Ներքաղաքական պայքարը դրական արդյունք չի տալիս: Կյանքը դա ապացուցել է: Ավելին, պայքարներից հետո վիճակն ավելի է վատացել: Դասական քաղաքական մեթոդներն այստեղ չեն գարծում: Այլ բան է պետք անել: Կարճ ասեմ՝ բարձր նպատակ պիտի դրվի ժողովրդի, իշխանությունների, ընդդիմության առջև: Այդ նպատակին ձգտելու ընթացքում ընտրանին հոգ է տանում, որ ներքին կնճիռները հարթվեն: Երիտասարդական այս շարժումները հնարավոր է վերածել ազգային վերափոխման շարժման, որի կարիքը խիստ կա: Որպեսզի շարժումը հաջողություն ունենա ու դրական հետք թողնի, հարկավոր է անցնել բավարար ինքնակազմակերպման փուլ, որը, ցավոք, չի ստացվում: Սա նկատի ունեմ, երբ ասում եմ կմարի՝արդյունք չտալով:


Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1116

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ