«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Այ տղերք, չհոգնեցի՞ք, հերիք ա»

«Այ տղերք,  չհոգնեցի՞ք, հերիք ա»
11.09.2015 | 00:32

Վերջերս Գյումրու ավագանին որոշեց «հայրաքաղաքի» հրապարակներից մեկն անվանակոչել «Կուրսկ»: Այս առավել քան տարօրինակ անվան համար գյումրեցիները «պարտական» են Ռուսաստանի հայերի միության Կուրսկի տարածքային բաժանմունքի նախագահի դիմում-գրությանը: Ստացվում է, ով երբ ինչ անուն ցանկանա, կարող է դնել: Գյումրիի նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում այս մասին հումորով արտահայտվեց.

-Հիշում ես, չէ՞, մեր Ֆրունզիկի էն կինոն, որ ընկեր Խաչիկը երեխաներին ասում էր. «Կուրծքը ցույց տվեք, կուրծքը»: Կարող է կատա՞կ են արել, որովհետև մեզ մոտ հումորը հետաքրքիր է:
-Պարզվում է, ամենևին էլ չեն կատակել, ավագանին է որոշել:
-Էհ, ես ինչ գիտեմ ինչի: Իրանց հարցրա, նախագիծ ներկայացնողներին, ավագանու անդամներին: Դա իրանց իրավունքն ա, ես ինչ ասեմ:
-Եթե Դուք լինեիք քաղաքապետ, նման որոշում կընդունեի՞ք:
-Իմ վերաբերմունքը ես հետո կասեմ: Հետո՞, ի՞նչ կա:
-Ձեր գործերն ինչպե՞ս են:
-Բողկի պես:
-Կարծես ցանկություն եք հայտնել նորից քաղաքապետի պաշտոնին վերադառնալու: Այդպե՞ս է:
-Էդ որ ձեզ պատվիրում են ինձ էդպես վարկաբեկել, էդ ինչի են էդպես խառնվել իրար, ինչն է դրանց էդպես մտահոգում: Զարմանում եմ: Ինչքան ինձ վրա էդ մամուլը գրում է, վարկաբեկում է, ես ավելի եմ հզորանում:
-Ի՞նչ առումով եք հզորացել:
-Ժողովրդականությամբ, ժողովուրդն ինձ ավելի շատ ա սիրում, ինչքան վարկաբեկում եք, էնքան ժողվուրդն ինձ ավելի շատ ա հարգում: Փոխանցի դրանց` այ տղերք, չհոգնեցի՞ք, հերիք ա, էս մեթոդներով նրա վրա չեք կարող:
-Չգիտեմ՝ որ «տղերքի» մասին եք խոսում, բայց երևի կկարդան ու Ձեզ հանգիստ կթողնեն:
-Երեք տարի է ոչ մի բան չեմ անում, իմ գործունեությամբ եմ զբաղված, քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, հիմա ի՞նչն ա դրանց մտահոգության պատճառը:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ