ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Բյուջեն ոչ մի երկրում չի կարող լինել այնքան, որքան ցանկություն կա, որ լինի»

«Բյուջեն ոչ մի երկրում չի կարող լինել  այնքան, որքան ցանկություն կա, որ լինի»
16.06.2015 | 01:02

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ (ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ)


-Պարոն Ջանջուղազյան, տարիներ շարունակ Դուք գլխավոր գանձապետ եք: Չե՞ք հոգնել մշտապես «գանձելուց», թվեր հաշվելուց, համադրելուց:
-Չէ, չեմ հոգնել: Եթե հոգնեմ, կդադարեմ այս աշխատանքն անելուց:
-Այսօր շատ է խոսվում բյուջեի դատարկ, կիսադատարկ լինելու մասին: Իրականում ի՞նչ վիճակ է:
-Ձեռնպահ կմնամ դատարկ, կիսադատարկ որակումներից, որովհետև բյուջեն ոչ մի երկրում չի կարող լինել այնքան, որքան ցանկություն կա, որ լինի: Կարող են լինել տնտեսական կանխատեսումների շեղումներ կամ ոչ: Միակ բանը, որ կարող եմ հստակ ասել, այն է, որ մինչ այժմ չեն եղել բյուջեի շրջանակում պարտավորություններ, որոնց համար դրամական բավարար միջոցներ չունենանք: Մինչ այժմ ասելով նկատի ունեմ վերջին տարիները, քանի որ մինչև 2000-2001 թթ. ունեցել ենք այդպիսի վիճակներ, երբ եղել են բյուջետային պարտքեր և այլն: Բայց սրանք անցյալում են, և հուսով եմ, որ այլևս չեն կրկնվի: Ներկայումս չի եղել մի իրավիճակ, երբ դրամական միջոցների անբավարարության պատճառով բյուջեով նախատեսված ծախսերը չիրականացվեն:
-Որպես գլխավոր գանձապետ, կասե՞ք, թե այս տարիների ընթացքում երբ է ՀՀ բյուջեն առավել շահեկան վիճակում եղել:
-Այդպիսի ժամանակահատված չեմ կարող առանձնացնել, քանի որ հայտերը, ցանկություն ունեցողները միշտ էլ ավելի շատ են, քան բյուջետային միջոցները: Որևէ տարի շահեկան առումով չեմ կարող առանձնացնել, միշտ եղել են դժվարություններ ծախսերի կատարման առումով: Առանձնացնելը ճիշտ չէ: Իհարկե, բյուջեի չկատարման առումով ռիսկեր եղել են: Այդպես էր 2009-ի ճգնաժամից հետո, երբ կառավարությունը մշակեց մի շարք միջոցառումներ, սահմանափակեց ծախսերի կատարումը: Սրա արդյունքում բյուջեի առջև դրված խնդիրները լուծվեցին:
-2014-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ բանավեճ սկսվեց խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների միջև: Կառավարության անդամները և Վարդան Այվազյանը արտաբյուջետային միջոցների ծախսման առումով տարակարծություններ ունեին: Բանը հասավ նրան, որ պատգամավորն անգամ կասկածի տակ առավ դրանց ծախսման արդյունավետությունը: Իրո՞ք անարդյունավետ են ծախսվում արտաբյուջետային միջոցները:
-Ձեր գնահատականների հետ համամիտ չեմ: Թե քննարկումների ժամանակ հարցի տոնն ինչպիսին է, դա հարցի մի կողմն է: Բովանդակային առումով քննարկվում էր հետևյալը. արտաբյուջետային հաշիվները թողնել այնպես, ինչպես այսօրվա օրենսդրությա՞մբ է սահմանված, թե՞ վերանայել ու փոխել դրանց նկատմամբ մոտեցումը: Իսկ ծախսերի արդյունավետության առումով, բյուջետայի՞ն կլինեն ծախսերը, թե՞ արտաբյուջետային, դրանից արդյունավետությունը չի փոխվի: Ծախսերի կատարման ընթացակարգերն անգամ բացարձակապես նույնականացված են: Բյուջեի համեմատ արտաբյուջետային միջոցների ծախսման արտոնություն չկա:

Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1086

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ