«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Արգենտինական Clarin-ը հրապարակել է ԼՂՀ նախագահի հարցազրույցը

Արգենտինական Clarin-ը հրապարակել է ԼՂՀ նախագահի հարցազրույցը
29.04.2015 | 16:17

Արգենտինական Clarin թերթն ապրիլի 27-ի համարում հրապարակել է արգենտինացի լրագրող Մարսելո Կանտելմիի հարցազրույցը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, որում նա անդրադարձել է Հայաստանին Արցախի միանալու, ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հարցերին: «Մենք ձգտում ենք վերջապես միանալ Հայաստանին: Մենք ապրում ենք այդ բուռն ցանկությամբ: Բայց դեռ չի եկել դրա ժամանակը»,- նշել է Բակո Սահակյանը: ԼՂՀ նախագահը խոսել է նաև Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ նշելով, որ ինքը տեղյակ չէ՝ Ռուսաստանը շարունակելո՞ւ է զենք վաճառել Ադրբեջանին, թե՞ ոչ, սակայն ընդգծել է, որ Ռուսաստանը օգնում է ղարաբաղյան ուժերին: «Մեր սպաները պարբերաբար վերապատրաստվում են իրենց ռուս գործընկերների հետ,- նշել է նա:- Մեզ մտահոգում է ոչ միայն Ռուսաստանը, այլև մյուս հարևան և ոչ հարևան երկրները, այդ թվում` Իսրայելը, որ կարող են զենք վաճառել բացարձակապես վտանգավոր պետությանը»:
Լրագրողը նախագահի կարծիքն է հարցրել այն ֆուտբոլային ակումբների վերաբերյալ, որ իրենց շապիկների վրա կրում են «Ադրբեջան» անվանումը՝ ինչպես, Մադրիդի «Ատլետիկոն»: «Նույն առաջարկն արվել էր նաև «Սան Լորենցո»-ին, սակայն ֆուտբոլային ակումբը մերժել է»,- հավելել է լրագրողը: Բակո Սահակյանը համոզմունք է հայտնել, որ եթե ակումբն իմանար, որ կրում է ֆաշիստական երկրի գովազդը, որը ոտնահարում է մարդու իրավունքները, կդադարեր այդպես վարվել: Լրագրող Մարսելո Կանտելմին այն լրագրողներից է, ում անունը 2013 թվականի օգոստոսին հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում, ում արգելվում է Ադրբեջան մուտք գործել: Ավելին, ամեն անգամ երբ նա հայկական թեմայով հոդված է գրում Արգենտինայում, Ադրբեջանի դեսպանատունը ճնշումներ է գործադրում թերթի խմագրության վրա` գրաքննության պահանջով:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ