ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Եթե Թուրքիան ցանկանում է լինել ժողովրդավար երկիր, պետք է հարգի մարդու իրավունքները նաև հարևան երկրում»

«Եթե Թուրքիան ցանկանում է լինել ժողովրդավար երկիր,  պետք է հարգի մարդու իրավունքները նաև հարևան երկրում»
28.04.2015 | 00:31

Ապրիլի 23-26-ին Երևանում անցկացվել է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի հավաքը։ Հայաստանում հյուրընկալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը, որը եվրոպական այս կառույցի լիիրավ անդամ է։
DEMYC-ի նախագահ ԽԱՎԻԵՐ ՈՒՐՏԱԴՈ ՄԻՐԱՅԻ հետ զրույցում անդրադառնում ենք եվրոպական այս հավաքի, Արցախ կատարած նրա այցելության մանրամասներին։

-Դուք Հայաստան եք ժամանել ավելի վաղ, քան այս հավաքն էր, և այցելել եք Լեռնային Ղարաբաղ։ Ո՞րն էր Արցախ Ձեր այցելության նպատակը։
-Ես տեղեկացված եմ Հայաստանի, ԼՂՀ-ի, Ադրբեջանի պատմությանը, Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ԼՂՀ բանակցային գործընթացին, և ինձ համար շատ կարևոր էր գալ ու անձամբ տեսնել Լեռնային Ղարաբաղը, ծանոթանալ այնտեղ կատարվող գործընթացներին։ DEMYC-ը միջազգային կազմակերպություն է, որը ներկայացնում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերը, ուստի ինձ համար կարևոր էր լինել Արցախում, տեսնել՝ ինչպես են մարդիկ այնտեղ ապրում, որ կարողանամ պատկերացնել իրադրությունը և ինչ-որ կերպ օգնել մարդկանց՝ ավելի հեշտ լուծելու կոնֆլիկտը։ Ղարաբաղում հանդիպումներ ենք ունեցել ԼՂՀ արտգործնախարարի, երիտասարդական, ուսանողական կազմակերպությունների անդամների հետ, և զարմացած եմ ԼՂՀ քաղաքականության մեջ երիտասարդների ներգրավվածության մակարդակով։ Շատ կուզենամ մի օր վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, որպեսզի ավելի մանրամասն վերլուծություն կատարեմ։ Ինձ համար կարևոր էր տեսնել, որ արցախցիները սպասում են արտասահմանցի պատվիրակների և նրանցից յուրաքանչյուրից ակնկալում են Արցախի հարցի լուծում։
-Դուք գիտե՞ք, որ Ադրբեջանն ունի, այսպես կոչված, սև ցուցակ և ԼՂՀ այցելած բոլոր արտասահմանցիները համարվում են պերսոնա նոն գրատա։
-Ես շատ լավ ընկերներ ունեմ Ադրբեջանում` իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից։ DEMYC-ը մի կազմակերպություն է, որը բոլոր հարցերը երկու կողմից է դիտում։ Ես չեմ կարող միայն նրանց կարծիքը հաշվի առնել։ Առաջիկայում ծրագրում եմ նաև Ադրբեջան այցելել, ես եղել եմ շատ կոնֆլիկտային գոտիներում, ինչն օգնում է համապարփակ կարծիք կազմելու իրավիճակի մասին։
-Հավաքի ընթացքում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, որը ներկայացրել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։
-DEMYC-ը իր պատմության 50 տարում բազմաթիվ ակցիաներ է իրականացրել, որոնք միտված են եղել տեղեկացնելու երիտասարդներին մարդու իրավունքների, ժողովրդավարության սկզբունքների, օրենքի ուժի մասին։ Եվ բնականաբար, այն անմասն չէր կարող մնալ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացներից։ Մենք ընդունել ենք պաշտոնական հայտարարություն, բանաձև, որոնք ճանաչում և դատապարտում են Հայոց ցեղասպանությունը՝ կոչ անելով Թուրքիային նույնպես առերեսվել պատմությանը։ Մեր կազմակերպությունն ունի միլիոնավոր երիտասարդ հետևորդներ ամբողջ Եվրոպայում, Միջին Արևելքում, և մեր այս քայլով նրանք նույնպես կտեղեկանան Հայոց ցեղասպանության մասին։ Մենք նաև կոչ ենք անում միջազգային հանրությանն ավելի զգոն լինել՝ հետագա ցեղասպանությունները կանխելու համար։
-Հետաքրքիր է՝ թուրքերի կամ ադրբեջանցիների կողմից որևէ ճնշում չի՞ իրականացվել նման փաստաթուղթ ընդունելու պարագայում։
-Եվրոպացիները հիմնականում կենտրոնացած են քրիստոնեա-դեմոկրատական արժեքների վրա, և աշխարհը վաղ թե ուշ պետք է ստիպի Թուրքիային ճանաչել 100 տարի առաջ կատարվածը։ Թուրքիայի վրա ճնշումն աստիճանաբար մեծանում է։ Եթե Թուրքիան ցանկանում է լինել ժողովրդավար երկիր, պետք է հարգի մարդու իրավունքները նաև հարևան երկրում։


Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ