Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Եթե Պուտինն ապրիլի 24-ին չգա Երևան, ուրեմն ռուսական դիվանագիտությունը մեռել է»

«Եթե Պուտինն ապրիլի 24-ին չգա Երևան, ուրեմն ռուսական դիվանագիտությունը մեռել է»
14.04.2015 | 13:43

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասել է, որ ի սկզբանե պարզ էր, որ հարյուրամյակի հետ կապված հայկական կողմը քայլեր է կատարելու՝ մեծ թվով լիդերների ներկայություն ապահովելու ուղղությամբ։ ՌԴ նախագահի Հայաստան գալու առնչությամբ Ռուսաստանում հնչող տարբեր կարծիքների վերաբերյալ Արամ Կարապետյանն ասել է. «Կարծում եմ, որ ինչ- որ ձևով հիմա Մոսկվայում գնում է որոշակի մտածելակերպի փոփոխություն։ Հայաստանը հիմա սկսել է Եվրոպայի հետ «խաղալ», էլի անհասկանալի է պահվածքը ԱՄՆ-ի հետ: Իմ կարծիքով, այդ ամեն ինչը զուտ երևակայություն է բոլոր կողմերից: Ես հիմա տեսնում եմ, որ և Հայաստանում, և Ռուսաստանում տնտեսական կացությունը չի լավանում: Փաստը մնում է փաստ, որ մենք ունենք հարյուրամյակն անցկացնելու խնդիր, ունենք դա ավելի միջազգայնացված անցկացնելու խնդիր, սգից բացի՝ դրան նաև քաղաքական ենթատեքստ տալու և ոչ մի դեպքում աղմուկ-բալագանի չվերածելու խնդիր: Կրկնում եմ` բացի սգո միջոցառումից՝ դա լուրջ քաղաքական և աշխարհաքաղաքական միջոցառում է»: Լրագրողի՝ «Նշվում է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով այդ օրը ներկա է լինելու նաև Թուրքիայում: Հնարավո՞ր է լինի հակառակ պատկերը՝ Պուտինը լինի Թուրքիայում, իսկ ենթադրենք Նարիշկինի, արտգործնախարարի մակարդակի ներկայություն՝ Հայաստանում» հարցին ի պատասխան «Նոր ժամանակների» նախագահն ասել է. «Դա կնշանակի, որ ռուսական դիվանագիտություն գոյություն չունի։ Դա ուղղակիորեն հենց դա է նշանակում։ Դիվանագիտությունը չի կարող տնտեսական, քաղաքական կամ այլ հարցեր ավելի բարձր դասել երկու ժողովուրդների բարեկամությունից, ռազմավարական հարաբերություններից: Գուցե կոպիտ հնչի, բայց դա ուղղակի կփաստի, որ, ռուսական դիվանագիտությունը մեռել է»:

Դիտվել է՝ 960

Մեկնաբանություններ