ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Բժշկական սարքավորումները ԱԱՀ-ով հարկվո՞ւմ են, թե՞ ոչ

Բժշկական սարքավորումները ԱԱՀ-ով հարկվո՞ւմ են, թե՞ ոչ
10.04.2015 | 00:51

ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո կատարվեցին մաքսային փոփոխություններ, որոնք անդրադարձան նաև բժշկական սարքավորումների վրա: Գաղտնիք չէ, որ այս ոլորտը խիստ պահանջարկված է ոչ միայն բժշկագիտության զարգացման, այլև բնակչության առողջության պահպանման գործընթացում։ Գուցե սրանով է պայմանավորված բժշկական սարքավորումների մաքսային դրույքաչափերի վերաբերյալ մարդկանց մեծ հետաքրքրությունը։ Ի դեպ, նկատենք, որ, բացի հետաքրքրությունից, ստացել ենք նաև դժգոհություններ։ Ինչևէ, ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո բժշկական սարքավորումների մաքսային ձևակերպումների հարցերի շուրջ զրուցեցինք մաքսային մեթոդաբանության բաժնի պետ, դոցենտ ՀԱՅԿ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ հետ։

-Պարոն Ֆարմանյան, խնդրում ենք մանրամասնել՝ կոնկրետ ի՞նչ փոփոխություններ իրականացվեցին այդ ուղղությամբ:
-ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար գործում են մաքսատուրքերի միասնական դրույքաչափեր:
Ի տարբերություն նախկինում գործող 0 կամ 10 տոկոս դրույքաչափերի՝ ներկայումս ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառվում են տարբեր դրույքաչափեր՝ սկսած 0 տոկոսից, ինչպես նաև ավելի բարձր դրույքաչափեր, քան նախկին 10 տոկոսը: Կիրառվում են նաև սեզոնային մաքսատուրքեր առանձին ապրանքների նկատմամբ, օրինակ՝ գյուղատնտեսական որոշ մթերքների:
Հարկ է նշել, որ եթե նախկինում ազատ առևտրի համաձայնագրի անդամ որևէ երկրից ¥օրինակ ՌԴ-ից¤ ներմուծվում էին ապրանքներ, ապա մաքսատուրքի արտոնություն տրամադրվում էր միայն այն ապրանքների ներմուծման համար, որոնց ծագման երկիրը համարվում էր տվյալ երկիրը և ներկայացվում էր ծագման երկրի հավաստագիր, իսկ ներկայումս, անկախ ապրանքի ծագումից, եթե ներմուծվող ապրանքը, ըստ Մաքսային միության մաքսային օրենսգրքի, ունի ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ, մաքսատուրքեր չեն կիրառվում, ինչպես նաև նմանատիպ ապրանքները ենթակա չեն մաքսային ձևակերպման:
Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի համապատասխան հավելվածով սահմանված է այն ապրանքների և դրույքաչափերի ցանկը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային ժամանակահատվածում կիրառվելու են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր, մասնավորապես՝ նախկին 0 կամ 10 տոկոս դրույքաչափերը: Այսինքն, եթե որևէ ապրանք ընդգրկված է այդ ցանկում, ապա 3-ից 5 տարվա ընթացքում նմանատիպ ապրանքների մաքսատուրքերը ԵԱՏՄ անդամ այլ երկրներում կլինեն ավելի բարձր, քան ՀՀ-ում:
-Բժշկական սարքավորումների զգալի մասը, հատկապես բժշկական պրոթեզները, չէր հարկվում ԱԱՀ-ով: Այժմ խոսակցություններ կան, որ դրանց վրա կիրառվելու է ԱԱՀ: Արդյո՞ք նման փոփոխություն սպասվում է, և եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված:
-Ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություններն ամրագրված են «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում։ Այն ընդունվել է 2015 թվականի փետրվարի 26-ին, ուժի մեջ է մտել 2015 թվականի մարտի 19-ից և տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա: Նշված օրենքի առանձնահատկությունն այն է, որ եթե համապատասխան ցանկում ընդգրկված է որևէ ապրանք, ապա կիրառվում է ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ՝ անկախ նրանից, թե տվյալ ապրանքը ներմուծվել է ԵԱՏՄ-ից, թե երրորդ երկրից, ինչպես նաև անկախ նրանից, թե տվյալ ապրանքի համար մաքսատուրքեր կիրառվում են, թե ոչ: Նշված օրենքի ցանկում, ի թիվս այլ ապրանքների, ընդգրկված են նաև բժշկական սարքավորումներ:
-Խոսակցություններ կան, որ բժշկական պրոթեզները այս պահին չեն մաքսազերծվում` սպասում են ԱԱՀ-ի կիրառման մասին օրենքի ընդունմանը: Եթե նման բան չկա, ապա ինչո՞վ է պայմանավորված բժշկական սարքավորումներ ներկրողների այդ անհանգստությունը:
-«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն` Եվրասիական տնտեսական միության ապրանքները ՀՀ տարածք ներմուծելիս կրկնակի մաքսային ձևակերպում չի իրականացվում, իսկ օտարերկրյա ապրանքները ՀՀ ներմուծելու դեպքում դրանք ենթակա են մաքսային ձևակերպման Մաքսային միության մաքսային օրենսգրքին համապատասխան: Մեկ անգամ ևս նշեմ, որ երրորդ երկրներից ներմուծված ապրանքների համար ԱԱՀ-ը վճարվում է մաքսային մարմիններին որպես մաքսային վճար։ Իսկ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծված ապրանքների դեպքում ԱԱՀ-ը վճարվում է հարկային մարմիններին։ Մնացած մյուս դեպքերում, եթե ապրանքներն ընդգրկված են վերը նշված ցանկում, ապա ԱԱՀ չի վճարվում։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Հ. Գ.- Հարցազրույցը պատրաստ էր, երբ գործարարները տեղեկացրին, որ բժշկական պրոթեզներն անցել են մաքսային ձևակերպումներն առանց ԱԱՀ-ի։

Դիտվել է՝ 6153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ