«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ռիսկայնությունից հեռու ենք

Ռիսկայնությունից հեռու ենք
03.04.2015 | 00:08

«Չկա այդպիսի բան։ Նման լուրեր եղել են և միշտ էլ կլինեն»,- մեզ հետ զրույցում կառավարության հրաժարականի մասին լուրերը այսպես հերքեց ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ։ Մեր դիտարկումը, թե ում հրաժարականի մասին շատ են խոսում, նա ավելի երկար է կառավարում, Գագիկ Մինասյանի ժպիտը առաջացրեց, և նա հարցին նախընտրեց հարցով պատասխանել` իսկապե՞ս, և մի փոքր դադարից հետո մեր զրուցակիցն ավելացրեց. «Չեմ նկատել»։ Որքա՞ն էր ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահն անկեղծ, դժվար է ասել, հատկապես, երբ խոսքը քաղաքականության մասին է։ Սակայն երբ խոսքը տնտեսությանն է վերաբերում, ապա այստեղ «չեմ նկատել» ասվածը դժվար թե կիրառելի լինի։ Վերջին օրերին լրատվամիջոցները նորից ահազանգում են Հայաստանի արտաքին պարտքի ռիսկայնության մասին, նշելով, որ այն հասել է վտանգավոր շեմին, քանի որ միայն 2015-ի սկզբից արդեն 5 նոր վարկ է տրամադրվել Հայաստանին։ Արդյոք Հայաստանը ռիսկայնության շեմին հասե՞լ է, հարցրինք Գագիկ Մինասյանին։

-Մենք ունենք օրենսդրություն, որը երբեք չենք խախտում։ Օրենսդրությամբ սահմանված է պետական պարտքի շեմը, և մենք այդ պահանջից դեռևս բավականաչափ հեռու ենք։ Մյուս կողմից, պետք է հասկանանք, որ վերցրած վարկերը էապես թեթևացնում են մեր տնտեսության վիճակը։ Միևնույն ժամանակ, եթե մենք չենք մոտեցել ռիսկայնության շեմին, ապա դա չի նշանակում, որ պետք է անհոգ լինենք։ Բնականաբար, տրամադրվող վարկերը անհրաժեշտ է առավել արդյունավետ օգտագործել։
-Ամեն դեպքում, եթե մեկ բառով ասենք, պետական պարտքը մոտեցե՞լ է վտանգավոր շեմին, թե՞ ոչ։
-Իհարկե` ոչ։


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ