Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Չինաստանն այս տարածաշրջանը աչքաթող չի արել»

«Չինաստանն այս տարածաշրջանը աչքաթող չի արել»
03.04.2015 | 00:59

Սերժ Սարգսյանի այցը Չինաստան տարաբնույթ մեկնաբանությունների ու վերլուծությունների առիթ տվեց: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ ևս «Իրատես»-ի հետ ճեպազրույցում հետաքրքիր տեսակետ արտահայտեց:

-Ի՞նչ կառանձնացնեք ՀՀ նախագահի Չինաստան կատարած այցից:
-Այդ այցի ընթացքում ամենաուշագրավ դրվագներից մեկը Սերժ Սարգսյանի՝ «Մետաքսի ճանապարհին» առնչվող հայտարարությունն էր, որում չինացի խոշոր գործարարներին կոչ արվեց ներդրում անել Հայաստանի էներգետիկ համակարգում և Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման գործում: Այս երկու հարցերի շուրջ նախագահը ուրվագծեց հեռանկարային լուծում: Նշելով, որ Հայաստանը հնում եղել է «Մետաքսի ճանապարհի» կարևոր ու բաղկացուցիչ հանգույց, Սերժ Սարգսյանն իր հավանությունը տվեց շուրջ 40 մլրդ դոլար կազմող այդ ծրագրին:
-Դեպի Չինաստան ուղղությունը Հայաստանի արտաքին քաղաքականությունում նախանշում է «նոր ելք»: Մինչ այս Հայաստանը, կարծես, այնքան էլ չէր օգտագործում Չինաստանի գործոնը: Ի՞նչ սպասելիքներ պիտի ունենալ այս նոր բևեռից:
-Չինական գործոնը աշխարհի և տնտեսության, և քաղաքականության ոլորտներում տարեցտարի ավելի է կարևորվում: Հետևաբար, մեր հայացքը Արևելյան Ասիայով դեպի Չինաստան շատ դրական եմ գնահատում, քանի որ դրանից մենք միայն օգուտներ ենք քաղելու:
-Օգուտներ միայն տնտեսակա՞ն առումով:
-Նախ և առաջ տնտեսական, բայց, ինչու չէ, նաև այլ ոլորտներում: Չինաստանը մեծամասշտաբ զենք արտադրող երկիր է և այդ հարցում կարող է մեզ օգտակար լինել` հետագայում դառնալով զենք մատակարարող երկիր:
-Ռուսաստանը սովորաբար խանդով է վերաբերվում այլ գերտերությունների հետ Հայաստանի համագործակցությանը: Այս դեպքում նման «վտանգ» չկա՞:
-Կոնկրետ Չինաստանի առումով` ոչ, որովհետև նախագահն էլ ասաց, որ մենք 170-միլիոնանոց շուկա ելք ունեցող երկիր ենք, և եթե Չինաստանի խոշոր արտադրողները մեր երկրում բիզնես ունենան, առանց մաքսատուրքի կարող են իրենց ապրանքը իրացնել այդ շուկայում: Այնպես որ, այս պարագայում ԵԱՏՄ-ի անդամ երկիր լինելը ձեռնտու է նաև ՌԴ-ին: Ի վերջո, բավականին մատչելի գնով ապրանքներ կհայտնվեն այդ շուկայում:
-Մեր տարածաշրջանում Ռուսաստանի և Արևմուտքի շահերի մեծ բախում կա: Ի՞նչ եք կարծում, Չինաստանի համար Հայաստանն ունի՞ այն հետաքրքրությունը, որ նա էլ այդ խաղի մեջ մտնի:
-Հիշենք՝ Չինաստանն այն առաջին պետություններից է, որ 90-ականների սկզբին Հայաստանում բացել է դեսպանատուն, երբ այստեղ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի դեսպանատներն էին միայն: Այսինքն, Չինաստանն այս տարածաշրջանը աչքաթող չի արել: Ավելին, այստեղ ունի ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական շահ, ինչը, կարծում եմ, համընկնում է նաև մեր շահերին:
-Պարոն Մկրտչյան, օգտվելով հարմար առիթից, մեր զրույցի վերջում ուզում եմ հավելել. Կովկասյան (թե՛ հարավային, թե՛ հյուսիսային) տարածաշրջանում «Իրատեսը» (իր irates.am կայքով հանդերձ) միակ լրատվամիջոցն է, որը թղթակցական կետ ունի Չինաստանում՝ Շանհայում: Թերթի քաղաքական մեկնաբան Սուսաննա Պողոսյանն արդեն քանի՜ տարի հայ ընթերցողին ծանոթացնում է Չինաստանում ընթացող տարբեր զարգացումներին, ներկայացնում թռիչքային քայլերով զարգացող այդ երկրի (իզուր չեն ռուսներն այն հենց իրենց՝ չինացիների բնութագրմամբ կոչում կՏՊվպոպրվՈÿ) թե՛ քաղաքական ու տնտեսական, թե՛ գիտական ու մշակութային ոլորտներում կատարվող կարևոր իրադարձությունները:
-Ինձ, որպես հայ-չինական միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամի, ուրախացնում է այդ իրողությունը: Կարծում եմ՝ «Իրատեսն» ու համանուն կայքը ևս իրենց հրապարակումներով կնպաստեն հայ-չինական այնքան կարևոր հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1063

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ