ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Ոչ ատելությանը» ալյանսի նիստը Փարիզում

«Ոչ ատելությանը» ալյանսի նիստը Փարիզում
20.03.2015 | 11:46

Փարիզում շարունակվում են ԵԽԽՎ հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցում է ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:

Երեկ հրավիրվել էր «Ոչ ատելությանը» ալյանսի երկրորդ նիստը, որի մասին ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին խնդրեցի մանրամասներ պատմել.


-«Ոչ ատելությանը» ալյանսը ստեղծվել է ԵԽԽՎ-ում անցյալ տարեվերջին ԵԽԽՎ պատվիրակների և ղեկավարների համատեղ քննարկումների արդյունքում՝ որպես գիտակցված անհրաժեշտություն, որպես Եվրոպայում վերջին տարիներին ստեղծվող իրավիճակների և դրսևորվող անցանկալի երևույթների արձագանք: Ալյանսի ստեղծումը վկայում է, որ ատելության, թշնամանքի տարածման և քարոզչության չափաբաժինն արդեն այնքան է բարձրացել, որ ողջ Եվրոպայի տարածքում դրան դիմակայելու և հակաքարոզչության կարիք է զգացվում: Եվրոպան այսօր նախաձեռնում է նոր շարժումներ, բազմաթիվ եվրոպական երկրների մասնակցությամբ՝ արդեն խորհրդարանական մակարդակով: Ընդամենը մի տասնամյակ էլ չի անցել, երբ Եվրոպայի կենտրոնում, օրինակ՝ Ավստրիայում, առաջին անգամ ընտրություններում հաջողության հասան նացիստական, ռասիստական կուսակցությունները, ու դա մեծագույն անակնկալ էր բոլորի համար: Հիմա ատելության քարոզչության ծավալները իսկապես տագնապալից են, նախ և առաջ այն պատճառով, որ տասնամյակներ շարունակ Եվրոպայի հավատամքը հանդիսացող բազմամշակութայնության քաղաքականության նշանակությունն ու անփառունակ վախճանը կամ անարդյունավետությունն են փաստվում: Ալյանսի ընդամենը երկրորդ նիստն է գումարվում, բայց արդեն անդամակցում են 35 երկրների պատվիրակներ, ի դեպ ալյանսի անդամների մեջ չկան ադրբեջանցի պատվիրակներ: Հայաստանից ալյանսի անդամներ ենք ես և պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանը:
-Ալյանսի առաջին նիստը ե՞րբ է եղել:
-Անցյալ տարեվերջին, առաջին նիստին մասնակցել են ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը և գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բաթանի-Դրագոնին: Նրանք ողջունեցին խորհրդարանական ալյանսի ստեղծումը և իրենց աջակցությունը հայտնեցին: Արդեն կարելի է արձանագրել, որ ալյանսի ստեղծման կազմակերպական շրջանն ավարտվում է և աշխատանքները կծավալվեն ստեղծված ձևաչափով:
-Ի՞նչ հարցեր էին քննարկվում այս նիստում:
-Փարիզյան նիստին «Ոչ ատելությանը» շարժման և մի քանի երկրների ազգային համակարգիչների համատեղ քննարկմանն ու կարծիքների փոխանակմանը հրավիրված էին Լեհաստանի, Իսպանիայի, Նորվեգիայի ներկայացուցիչները: Նրանք ներկայացրին իրավիճակն իրենց երկրներում և աշխատանքները, որ կատարվում են հասարակության տարբեր խավերի ու շրջանակների հետ, հատկապես երիտասարդների հետ, որից հետո կազմակերպվեց կլոր սեղան «Ռասիզմը, անհանդուրժողականությունը և ատելության կոչերը ԵԽ անդամ երկրներում» թեմայով: Ամենաթարմ օրինակը, որ մենք բանավեճի ընթացքում նշեցինք, Եվրանեսթի երևանյան լիագումար նիստին Ադրբեջանի պատվիրակության բացակայությունն էր, որը ոչ միայն դեմ է Եվրանեսթի շրջանակներում քաղաքական համաձայնության ոգուն (Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը մասնակցեց Բաքվում անցկացված նիստին), այլև՝ բացարձակ անհանդուրժողականություն է, որը մշակվում ու տարածվում է պետական և քաղաքական բարձրագույն մակարդակում: Կարծում եմ, որ աշխատանքների այս ձևաչափը շատ կարևոր ,է և Հայաստանի պատվիրակներս բավականին անելիքներ ունենք այս ձևաչափի շրջանակներում, որ նախապատրաստում ենք և պիտի ներկայացնենք ընթացքում: Հարևան Ադրբեջանի կողմից անհանդուրժողականության, ատելության և թշնամանքի տարածման հետևանքների ուղղակի վկաներն ենք մենք Հայաստանում և այդ երևույթների դեմ համաեվրոպական պայքարի հարթակ է «Ոչ ատելությանը» ալյանսը ԵԽԽՎ շրջանակներում, որտեղ մենք կարող ենք միավորել մեր ուժերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ