ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հայաստանը «այո» է բոլոր դեպքերում ու միշտ

Հայաստանը «այո» է բոլոր դեպքերում ու միշտ
18.03.2015 | 12:15

Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանին հարցրի՝ ո՞ր տարբերակում Թուրքիան Հայաստանի համար հնարավորինս անվտանգ կլինի: «Ամենավտանգավոր տարբերակը Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումն է»՝ պատասխանեց նա և հավելեց, որ միայն Ռուսաստանի հետ աշխատելով՝ Հայաստանը վտանգի տակ է դնում իրեն ու փորձելով անվտանգության խնդիրը լուծել, ստացավ հակառակ արդյունքը՝ թուլացրեց անվտանգությունը: Իմ «Ինչո՞ւ» հարցին Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Ավելի մերձեցումը Ռուսաստանի հետ նշանակում է ավելի մեծ կախվածություն Մոսկվայից: Վաղը Բաքուն կարող է ասել՝ մենք մտնում ենք ԵԱՏՄ, եթե մեզ եք տալիս Ղարաբաղը, Ռուսաստանը նույնիսկ չի մտածի՝ տալ-չտալ, առանց մտածելու՝ կտա»:

-Ռուսաստանը կտա, իսկ մե՞նք, իսկ Մինսկի խո՞ւմբը, համանախագահ երկրնե՞րը:
-Հնարավո՞ր է, որ Հայաստանն ու Ղարաբաղը չպայքարեն, իհարկե, ոչ, նույնը՝ մյուսները, բայց Ռուսաստանի մտքով դա կարող է անցնել:
-Ճի՞շտ է, որ Թուրքիան Հայաստանի համար այդքան մեծ սպառնալիք է, ինչպես սիրում են ներկայացնել ռուսները և Հայաստանում ռուսամետները:
-Ես չեմ կարծում, որ Թուրքիան շատ մեծ սպառնալիք է, բայց Թուրքիան շատ դժվար գործընկեր է: Թուրքիայի քաղաքականությունը էականորեն փոխվեց վերջին մի քանի տարիներին՝ պրոեվրոպական ուղղվածությունից դեպի հայտնի չէ, թե ուր: Ինչ-որ պահի Թուրքիան ակտիվ է աշխատում մուսուլմանական աշխարհի հետ, ինչ-որ պահի՝ արաբական, հիմա՝ մեկ այլ:
-Որտեղ ինչ ստացվո՞ւմ է:
-Այո, ու արդյունքում պրոբլեմ է ստացվում: Արաբական աշխարհում Թուրքիան միշտ էլ խնդիրներ ունեցել է, բայց հիմա պրոբլեմների և աշխարհագրությունն է մեծացել, և խորությունը, թշնամի դարձավ նույնիսկ ավանդական բարեկամ Սիրիան: Թշնամի դարձավ Եգիպտոսը, ուրեմն Թուրքիայի քաղաքականությունը կայուն չէ: Վերջին հիսուն տարիները Թուրքիան ձգտում էր եվրաինտեգրման, Եվրոպան մերժում էր, հիմա իրենք են հետ կանգնում եվրոպական մերձեցումից: Եթե Թուրքիան չի կարողանում հավասարակշռված քաղաքականություն վարել, վտանգավոր է իր բոլոր հարևանների համար, այդ թվում` Հայաստանի: Քաղաքական վտանգ է: Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, իսկ դա քաղաքական, դիվանագիտական, թշնամական ակցիա է, որ պատերազմի տարր է պարունակում: Բայց դա չի նշանակում, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վրա պիտի խաչ քաշել ընդհանրապես: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին հաշտության թեմաները կարող են այնքան էլ շատ համակիրներ չունենալ, բայց ավելի ուշ պետք է նորից վերադառնալ այդ թեմային ու այդ գաղափարին: Բոլոր տարբերակներից ամենաանհաջողը ստեղծվում է ռուս-թուրքական մերձեցման պարագայում, ռուսներն ու թուրքերը համատեղ կարող են ինչ-որ հարցեր լուծել մեր դեմ ու մեր հաշվին: Երբ դու չունես տարբեր գործընկերներ, միշտ խոցելի ես, թուլացնելով Եվրոպայի հետ համագործակցությունը, մենք ուղղակի անհետաքրքիր դարձանք Ռուսաստանին, որ հիմա զբաղվում է ուրիշ գործընկերներով՝ համարելով, որ Հայաստանը համաձայնել-առարկելու, դիմադրել-չընդունելու, «այո»-ի ու «ոչ»-ի խնդիր չունի, Հայաստանը «այո» է բոլոր դեպքերում ու միշտ:
-ՈՒ ի՞նչ անի «այո»-Հայաստանը:
-Պետք է փորձել բոլոր ուժերի ու համակարգերի հետ աշխատել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Չգիտեմ՝ խորապես հոռետեսական, թե անսահման լավատեսական էր
«Հայաստանը «այո» է բոլոր դեպքերում ու միշտ» նախադասությունը, որ նույնն է, թե Հայաստանը «ոչ» լիներ բոլոր դեպքերում ու միշտ: Հավասարակշռության ոսկե կանոնը ևս ոչ միշտ է հնարավոր պահպանել: Բոլոր դեպքերում չէ, որ հավատարմությունը նշանակում է ենթակայություն, հավատարմությունը նաև «ոչ» ասելու կարողություն է, իսկ դա Հայաստանը

Դիտվել է՝ 1194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ