ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ՀՀ նախագահը երևույթներին տվեց քաղաքական գնահատական»

«ՀՀ նախագահը երևույթներին տվեց քաղաքական գնահատական»
20.02.2015 | 00:43

Հայաստանի ներքաղաքական դաշտում օրեր առաջ «երկրաշարժ էր»։ Գլխավոր «հարվածին» հաջորդած «աֆտերշոկերը», որ միտված էին ավելի ուժգին «ավերածություններ» առաջացնելուն, անսպասելի մարեցին ու տարբեր քննարկում-մեկնաբանությունների, որակում-եզրահանգումների առիթ տվեցին։ Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցում ենք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ։

-Պարոն Զաքարյան, արդյոք ճի՞շտ էր ընտրված իշխանության գործելաոճը։
-Իշխանության գործողությունները բխում են ներքաղաքական կայունության և ներքին քաղաքական հարաբերությունների բնականոն զարգացումից: Մեր երկրի, մեր պետության շահերից չեն բխում քաղաքական այն կոչերը, որոնք միտված են քաղաքացիներին փողոց դուրս բերելուն։ Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք անհնազանդության կոչեր են անում, չեն նպաստում Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին անվտանգության հարցերին: Նման զարգացումները կարող են ստվերել ապրիլի 24-ը: Զորօրինակ, Ժիրայր Սէֆիլյանի նախաձեռնած ավտոերթը և դրա հիմքում ընկած դիտավորությունները: Այդպիսի գործընթացները չեն բխում ՀՀ-ի և հայ ժողովրդի շահերից: Տվյալ պարագայում ես թույլ եմ տալիս ինձ խոսել ժողովրդի անունից, որովհետև այս իրավիճակում ցանկացած ողջամիտ մարդ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ չի փորձի միջազգային հանրության ուշադրությունը շեղել ու հարկադրաբար ուղղորդել ինչ-որ մարդկանց` պսևդոքաղաքական գործիչների, պսևդոքաղաքական օրակարգերի ձևավորման վրա։ Քաղաքացիներին մոլորության մեջ գցել անհիմն և անլուրջ կոչերով՝ ենթատեքստում ունենալով զուտ անձնական ու շահադիտական մոտեցումներ:
-ՀՀ նախագահի քաղաքական գնահատականներից հետո տրամաբանական էր, որ ԲՀԿ-ն փորձելու է կոնսոլիդացնել ոչիշխանական ուժերին։ Ըստ Ձեզ, ՀՀ նախագահը ինչո՞ւ հենց այս պահին արեց իր քաղաքական հայտարարությունը, ոչ թե ապրիլի 24-ից հետո:
-ՀՀ նախագահը երևույթներին տվեց քաղաքական գնահատական: Տգիտություն ասելով նկատի է առնված ոչ թե անձի գիտելիքը, այլ գնահատված է քաղաքական վարքը: Եթե տվյալ անձը այս իրավիճակում հավաքում է ոչիշխանական ուժերին և կոչ է անում… Եթե այդ կոչերը հնչեին ապրիլից հետո` մայիսին, ապա շատ հասկանալի կլինեին: Ինչ-որ տեղ նաև քաղաքականության մեջ տեղավորվող, բայց ապրիլի 24-ի նախաշեմին նման քաղաքական հայտարարությունը, որը ԲՀԿ-ն արեց իր համաժողովում, քաղաքական առումով տգիտություն էր: Այսինքն՝ խոսքն այն մասին չէ, թե տվյալ անձը դպրոցում լա՞վ է սովորել, թե՞ վատ, կամ էլ` Պյութագորասի թեորեմը չգիտի, նա շատ թեորեմներ էլ չգիտի, այլ այն մասին է, որ քաղաքականության մեջ նա գոնե պետք է իմանա քաղաքական աքսիոմները:
-Արդյոք ի սկզբանե հնարավոր չէ՞ր կանխել արդեն հայտնի զարգացումները։ Դիցուք, քաղաքական «խոհանոցում»։
-Ծառուկյանի համար խորթ չեն իշխանական և քաղաքական խոհանոցները: Վստահ եմ` նման զրույցներ բազմիցս եղել են: Բայց այդքանից հետո, երբ հետագա քայլերը տրամաբանությունից դուրս են, պարզ է, որ պետք է գործի դրվեն զսպողական մեխանիզմները: Քանի որ քայլերն ուղղված են ոչ թե իշխանության, այլ պետության դեմ:
ՀՀ ԱԺ-ն քաղաքական տարբեր ուժերի միավորում է, և այստեղ տարբեր տեսակետներ կարող են լինել: Ես իշխող կուսակցության ներկայացուցիչ եմ, և իմ համոզմունքը հետևյալն է` ցանկացած ներքաղաքական գործընթաց պետք է տեղավորվի գործող օրենսդրության շրջանակներում: Եվ ցանկացած անձի գործողություն ևս պետք է լինի այդ դաշտում: Օրենքից դուրս յուրաքանչյուր գործողություն, անկախ նրանից՝ ապրիլի 21-ն է, թե 25-ը, պետք է արժանանա համապատասխան վերաբերմունքի:


Ճեպազրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ