ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ջեյմս ՈՒոռլիկ. «Խաղաղության բանալիները նախագահների ձեռքում են»

Ջեյմս ՈՒոռլիկ. «Խաղաղության բանալիները նախագահների ձեռքում են»
18.02.2015 | 19:33

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիկը բացառիկ հարցազրույց է տվել «Արցախպրես» լրատվական գործակալությանը:


- Պարոն ՈՒոռլիկ, հայտնի է, որ անցած տարվանից ի վեր շփման գծի երկայնքով արձանագրվել է լարվածության աճ, ինչը զգալիորեն վտանգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Տեսնո՞ւմ եք, արդյոք, հայտարարություններից բացի, որևէ գործնական մեխանիզմ, որ կարող է նպաստել իրավիճակի կայունացմանը:
-Անցած տարվա ընթացքում շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով լարվածության աճը վտանգում է ոչ միայն համանախագահների միջնորդական ջանքերը, այլև նախագահների հանձնառությունը իրենց ժողովուրդների առջև՝ լուծելու ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Գոյություն ունեն մեխանիզմներ, որոնք կարող են նվազեցնել ոչ դիտավորյալ պատահարների հավանականությունը հակամարտության գոտում, և մենք սատարում ենք դրանց իրականացումը՝ ուղղված տեղում իրավիճակի կայունացմանը: Համանախագահները հակամարտության կողմերին ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնք այժմ քննարկվում են տարածաշրջան մեր այցի ընթացքում:
- Համանախագահներն այժմ գտնվում են տարածաշրջանում: Կա՞ որևէ կոնկրետ առաջարկ, որը քննարկվելու է բոլոր երեք կողմերի հանդիպումների ընթացքում:
- Նախ և առաջ, մենք կողմերի հետ խոսում ենք տարածաշրջանին սպառնացող վերջին լարվածության ու բռնության մասին: Բռնության շարունակման պայմաններում չի կարող առաջընթաց լինել դիվանագիտական հարթությունում: Մենք նաև բարձրացնում ենք նախագահների հանդիպումների վերականգնման անհրաժեշտության հարցը, ում ձեռքերում են գտնվում խաղաղության բանալիները: Բացի դրանից, կարևորում ենք տևական կարգավորման վերաբերյալ համապարփակ բանակցությունների սկսումը: Չափազանց կարևոր է ունենալ կայուն բանակցային գործընթաց, որը կարող է բերել խաղաղության մասին համաձայնագրի:
- Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Դուք նշել եք, որ Աստրախանի հռչակագրի համաձայն՝ Ադրբեջանի երկու քաղաքացիների (որոնք դատապարտվել են ծանր հանցագործությունների համար) փոխանցումն Ադրբեջանին կլինի կարևոր մարդասիրական քայլ, որը կարող է նպաստել լարվածության նվազեցմանը և կողմերի միջև վստահության հաստատմանը: Արդյո՞ք, կարծում եք, որ Աստրախանի հռչակագիրը կիրառելի է հանցագործների պարագայում, և այս հանցագործությունների անպատժելիության հանգամանքը չի խորացնի Ադրբեջանում ամենաթողության կեղծ զգացումը, ինչը տեղի ունեցավ Ռամիլ Սաֆարովի դեպքում:
-Նախկինում կողմերը, որպես մարդասիրական քայլ, հիմնականում ճանապարհ գտել են վերադարձնելու բանտարկյալներին: Ներկայիս այս աստիճանի լարվածության պայմաններում, նման մարդասիրական մոտեցումը կարող է խթանել բանակցությունների համար առավել բարենպաստ միջավայրի ստեղծմանը:
- 1997 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացի ուղղակի և լիիրավ կողմ չի եղել: Միևնույն ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարբեր առիթներով հայտարարել են, որ ղարաբաղյան կողմը շուտով կրկին կընդգրկվի ուղիղ բանակցություններում: Չե՞ք կարծում, որ տվյալ իրավիճակում բանակցությունների նախկին՝ եռակողմ ձևաչափի վերականգնումը վճռորոշ դեր կունենա դրանց առաջընթացի համար:
-Ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ հակամարտության կարգավորման հարցում պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը: Կողմերի համար առաջին քայլն այն է, որ նրանք արտահայտեն իրենց պատրաստակամությունը՝ սկսելու նման բանակցություններ:
-Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ ԵԱՀԿ համանախագահությունն սպառել է իրեն, և համանախագահների միջև առկա են տարաձայնություններ և առաջարկել փոփոխություններ մտցնել միջնորդական ձևաչափի մեջ: Համաձա՞յն եք վերոնշյալի հետ:
-Որպես համանախագահներ՝ մենք միասնական ենք մեր ջանքերում՝ միջնորդելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանը: Մինսկի խումբը միջնորդական միակ ձևաչափն է, որն ընդունելի է կողմերի համար: Մենք շարունակելու ենք խաղաղության հաստատմանն ուղղված մեր աշխատանքները մեր մանդատի շրջանակներում, քանի դեռ բոլորը համամիտ են, որ մեր դերը, որպես միջնորդների, մնում է օգտակար:

Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ