ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Իշխանությունը զգոն է»

«Իշխանությունը զգոն է»
17.02.2015 | 00:19

ՀՀԿ-ԲՀԿ այս «պատերազմից», վերջին հաշվով, էլի ժողովուրդն է տուժելու՝ համոզված է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

-Բազմիցս զգոնության կոչ է արվել «այլընտրանքին», որպեսզի իրավիճակին ճիշտ գնահատականներ տան և հասկանան՝ ուր են գնում, ինչ հետևանքներ կարող են լինել,- նշեց պարոն Բաղդասարյանը:- Չգտնվեց մեկը, որ կշռադատված որոշում կայացներ: Առաջացել էր քաոսային իրավիճակ, այդ պատճառով էլ իշխանությունն օրենքի սահմաններում ամեն ինչ կանի` վտանգավոր հետևանքներից խուսափելու համար: Ժողովուրդը կիմանա` ով ով է, ինչով է զբաղվում ու ինչով զբաղվելու իրավունք չունի:
-Ինչո՞ւ հենց այս պահն ընտրվեց քաղաքական դաշտը Գագիկ Ծառուկյանից «փրկելու» համար:
-Իշխանությունը երբ էլ նման գործընթաց սկսեր, հարցնելու էիք` իսկ ինչո՞ւ հիմա: Շատ անգամ է իշխանությունը մեսիջներ հղել, հասկացրել, բանակցություններ են եղել, բայց այդ մարդը չկարողացավ կշռադատել, թե իրեն ուր են տանում: Եթե մարդն իրավիճակի տերը չէ, բնականաբար, պետք է քայլեր ձեռնարկվեին հասկացնելու համար:
-Փետրվարի 20-ին նախատեսված է եռյակի հանրահավաքը: Իշխանությունն անհանգստացած չէ՞:
-Անկախ նրանից, հանրահավաքում տասը, թե տասը հազար մարդ կլինի, դա միշտ էլ անհանգստացնում է իշխանությանը։ ՈՒրեմն խնդիր կա, որ մարդիկ փողոց են դուրս գալիս: Եթե հուզող խնդիրներ չունենան, փողոց դուրս չեն գա: Այս տեսանկյունից անհանգստանալու շատ լուրջ խնդիրներ չունենք, քանի որ ներքաղաքական բնականոն գործընթացներ են: Իշխանությունը զգոն է ու պատրաստ բոլոր այն քայլերին, որոնք հանպատրաստից էլ կարող է ձեռնարկել: Եթե ուշադիր հետևեք ԲՀԿ-ի շուրջը հավաքված քաղաքական ուժերին, կհասկանաք, որ թիմակիցներից ոչ բոլորն են համակարծիք իրենց ղեկավարների որոշման հետ: Մեկը խոսում է բոլորի անունից, մնացած 70-80 տոկոսը համաձայն չէ կայացված որոշումներին: Այս գործընթացը քաղաքականությունից շեղված է: Մենք հենց այդ գործն էլ հիմա անում ենք՝ քաղաքական դաշտ վերադարձնել իրական գործընթացները:
-ԲՀԿ-ն երկար ժամանակ ձեր կոալիցիոն գործընկերն էր, քաղաքական ճանապարհ եք անցել, նրա ղեկավարի մտավոր կարողությունների հետ կապված վերապահումներ չունեի՞ք, ինչո՞ւ նոր հիշեցիք այդ մասին:
-Նոր չենք հիշել, այն ժամանակ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի մաս, և մենք այդ ուժի հետ հիմա էլ խնդիր չունենք: Այնտեղ բավականին լուրջ մարդիկ կան, ովքեր իրենց մտավոր կարողություններով, կառուցողականությամբ նաև ուղղորդել են կոալիցիոն քաղաքականությունը: Այն ժամանակ այդ մարդը ցանկություն չի ունեցել որևէ դերակատարում իր վրա վերցնելու: Հիմա խնդիրն այն է, որ փորձում է իր վրա «վերցնել» ողջ քաղաքական դաշտը, դիրիժորություն անել, սա է խիստ վտանգավորը: Կոալիցիայում եղած տարիներին այդ մարդու մոտ նման ամբիցիաներ չկային, ինչպես այսօր է:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ