ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Պետության շահը չի կարելի ստորադասել ո՛չ փոքր ու միջին, ո՛չ էլ խոշոր բիզնեսի շահերին»

«Պետության շահը չի կարելի  ստորադասել ո՛չ փոքր ու միջին,  ո՛չ էլ խոշոր բիզնեսի շահերին»
06.02.2015 | 00:21

«Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսը արդիական դարձավ ժողովրդի համար։ Այսօր մեր քաղաքացիներն իրենց իրավունքները փորձում են պաշտպանել կառավարության և ԱԺ-ի շենքերի առջև։ Ի՞նչ լուծում կստանա շրջանառության հարկի դեմ բողոքողների պայքարը, դեռևս անհասկանալի է, բայց որ բողոքողները մարտական են տրամադրված, փաստ է։ Իսկ ինչպիսի՞ տրամադրվածություն ունեն խնդրի լուծման հարցում հանրապետականները, ավելի ճիշտ, ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, որպես նախկին գործարար և այժմ էլ, թերևս, գործարարության հետ մեծ շփումներ ունեցող մարդ։

-Ո՞Ւմ կողմից եք Դուք, պարոն Բաղդասարյան։
-Գործարարության հետ կապված իմ շփումը բացառեք։ Դրանում համոզվելու համար կարող եք ինքներդ ուսումնասիրություն կատարել։ Ինչ վերաբերում է շրջանառության հարկին, ապա ընդհանուր առմամբ այս օրինագծի շուրջ զարգացումների նկատմամբ հետևողական եմ և այս ժամանակահատվածում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել շատ գործարարների հետ։ Միանշանակ համոզված եմ, որ մեր տնտեսական քաղաքականությունը պետք է տարվի այնպես, որ մի կողմից` բոլորը գործեն օրենքի դաշտում, մյուս կողմից՝ այն նպաստավոր լինի գործարարության՝ տնտեսության զարգացման համար։ Նկատի ունենալով վերջին օրերի իրավիճակը, պետք է արձանագրենք, որ իսկապես կա խնդիր, որին անհրաժեշտ է անդրադառնալ։ Բայց դա չի նշանակում, որ բողոքող մարդիկ չեն ցանկանում որևէ շփում ունենալ մաքսային տեսչության հետ, ինչպես փորձում են ԱԺ-ում ներկայացնել որոշ պատգամավորներ։ Ես ինքս էլ զրուցել եմ գործարարների հետ և կարող եմ փաստել, որ նման խնդիր դրված չէ։ Հետևաբար ԱԺ-ում նման ելույթներին կատեգորիկ դեմ եմ։ Համոզված եմ, որ գործողությունները պետք է սկսել հարկային և մաքսային համակարգից, որ կարողանանք խնդրին այնպիսի լուծում տալ, որից չտուժեն ո՛չ գործարարները, մասնավորապես ՓՄՁ ոլորտը, ո՛չ էլ պետությունը։ Պետության շահը չի կարելի ստորադասել ո՛չ փոքր ու միջին, և ո՛չ էլ խոշոր բիզնեսի շահերին։
-Պարոն Բաղդասարյան, Դուք մի քանի անգամ հանդիպել եք փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, քննարկել խնդիրը։ Ինչպիսի՞ լուծում են նրանք առաջարկել, և լուծման ո՞ր տարբերակն եք տրամաբանական համարում։
-Գործարարներն առաջարկում են աշխատել առանց փաստաթղթի։ Այս ձևակերպման հետ համաձայն չեմ, սակայն կարծում եմ, որ մասնակիորեն այն ընդունելի կարող է լինել։ Այսինքն, նկատի ունեմ, որ ըստ ոլորտների պետք է կիրառվի դիֆերենցված մոտեցում։ Դրան զուգահեռ այժմ դիտարկվում են նաև ազատ գոտու ստեղծման, փոքր բիզնեսը շրջանառության հարկի մուծումներից ազատելու հարցերը։ Սակայն ինչ տարբերակ էլ ընդունվի, համոզված եմ, որ փաստաթղթավորումն ապահովում է վերահսկողություն։ Գուցե դա իրականացվի նոր սերնդի ՀԴՄ-ների միջոցով՝ սա էլ է տարբերակ։ Բայց որ վերահսկողությունն անհրաժեշտություն է, փաստ է։
-Չե՞ք կարծում, որ մի շարք տնտեսական բարեփոխումներ «կրակի» մեջ գցեցին ժողովրդին, լուրջ սոցիալական լարվածություն առաջացնելով։
-Ցանկացած օրենք ոչ բոլորին է ձեռնտու, ինչն էլ առաջացնում է որոշակի բողոքներ։ Սակայն ես կողմնակից եմ բարեփոխումներին, ինչ խոսք, դրանք կարող են նաև դժգոհություններ առաջացնել, որոնցից քաղաքական գործիչներն օգտվում են՝ ելնելով տարբեր քաղաքական դրդապատճառներից։ Բոլոր դեպքերում, բարեփոխումները կարևորում եմ, դրանք անհրաժեշտ են մեր երկրին։ Տեղում դոփելը զարգացում չի կարող ապահովել։
-Այո, սակայն չմոռանանք, որ բարեփոխում ասվածի տրամաբանությունը զարգացում ապահովելն է, ոչ թե խնդիրներ ստեղծելը։ Այսօր Հայաստանի տնտեսությունը հետընթաց է ապրում, իսկ գործարարները բողոքում են։
-Եթե ուզում եք ճիշտ իմանալ, այս օրինագիծը շատ լավ օրենք է, բայց ժամանակին չէ, դրա համար էլ այսօր աշխատում ենք փոփոխությունների վրա։ Շրջանառության վերահսկողությունը պետք է սկսել մաքսայինից։ Մաքսային կետերում պետք է ձևավորվի շրջանառությունը վերահսկող ամենամեծ օղակը։ Եթե մենք հասնենք դրան, ապա ես երկու ձեռքով կողմ կլինեմ այս օրինագծին։
-Պարոն Բաղդասարյան, ևս մեկ հարց, որն առաջին հայացքից թվում է, թե կապ չունի մեր զրույցի հիմնահարցի հետ, սակայն, ինչպես ասում են, դա միայն առաջին հայացքից։ Պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանը մայրաքաղաքի գրեթե բոլոր գյուղատնտեսական շուկաները գնում է՝ վերածելով դրանք «Երևան Սիթի»-ների։ Այս գործընթացից Հայաստանի տնտեսությունն ինչքա՞ն է շահում, ինչո՞վ է այն նպաստում տնտեսության զարգացմանը և բիզնես դաշտի մրցակցության ապահովմանը։
-Ես չեմ ուսումնասիրել խնդիրը, համենայն դեպս, եթե մարդիկ կարողանում են իրենց բիզնեսը զարգացնել, զարգացնում են։ Շուկայական հարաբերությունների թելադրանքն է։
-Ի հաշիվ փոքր և միջին բիզնեսի՞։
-Դրա համար էլ մենք օրենքներն այնպես պետք է մշակենք, որ սահմանափակումներ լինեն։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1133

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ