«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը»

«Ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը»
03.02.2015 | 00:16

Երեկ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի «սիրտը» հենց ԱԺ քառօրյայի մեկնարկին կառավարման ճգնաժամ էր ուզում: Բայց մեծամասնությունը, բնականաբար, չբավարարեց նրանց «անհագ» ցանկությունը:

-Հայաստանում կառավարման ճգնաժամ կա՞,- հարցով դիմեցինք ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԻՆ (ՀՀԿ խմբակցության անդամ):

-Չեմ կարծում, որ այդպիսի վիճակում ենք: Կառավարությունն աշխատում է բնականոն ռիթմով:

-Գրեթե ամեն օր կառավարության շենքի դիմաց բողոքող քաղաքացիներ են լինում, այսինքն՝ հասարակությունը դժգոհ է, դա ճգնաժամի մասին չի՞ փաստում:

-Հասարակությունը դժգոհ չի, այլ հասարակության մի հատվածը: Ակցիաներ կան, որոնց մի քանի մարդ է մասնակցում: Սա ցույց է տալիս, որ հասարակության փոքր հատվածն է դժգոհ: Կառավարությունն էլ հենց լուծումներ գտնելու համար է, իսկ ԱԺ-ն էլ պիտի ուղղորդի, թե որ քաղաքական գիծը իրագործի: Բնականոն աշխատանք է, ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը:

-Եթե ճգնաժամ չկա, ընդդիմությունն ինչի՞ մասին է խոսում, ի՞նչ է ուզում:

-Բնական է, ընդդիմությունը հենց այդպիսի պահվածք էլ պիտի ունենա: Ապացուցի իշխող ուժին, որ ճիշտ չի աշխատում, և եթե իշխանությունն անցնի իրենց, իրենք ավելի ճիշտ կաշխատեն: Շատ նորմալ ժողովրդավարական գործընթաց է:

-Վարչապետերի փոփոխությունից հետո Դուք տնտեսության մեջ էական փոփոխություններ տեսնո՞ւմ եք:

-Տնտեսության մեջ կարճ ժամանակամիջոցում էական, կտրուկ փոփոխություններ չեն լինում: Չկա այդպիսի երկիր կամ այդպիսի ժամանակաշրջան:

-Գոնե դրական միտումներ կա՞ն:

-Այո, դրական միտում կա: Կտրուկ փոփոխություններ լինում են քաղաքական, հասարակական կյանքում, գիտության, արվեստի մեջ: Տնտեսության մեջ երբեք կտրուկ փոփոխություններ չեն լինում:

Ճեպազրույցը`

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1068

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ