«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ն. Կարապետյան. «Ձեռնպահ ենք քվեարկել վերջնական ընդհանուր փաստաթղթին»

Ն. Կարապետյան. «Ձեռնպահ ենք քվեարկել վերջնական ընդհանուր փաստաթղթին»
30.01.2015 | 13:44

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ՌԴ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու նախագիծ ընդունվեց, որին դեմ են քվեարկել Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները, որոշ եվրոպացի պատգամավորներ:
Aysor.am-ը զրուցել է ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի հետ.


-ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու նախագծին հայկական պատվիրակության անդամները ոչ թե դեմ են քվեարկել, ինչը ենթադրելի է քաղաքական շատ գործոններից ելնելով, այլ ձեռնպահ: Ո՞րն է պատճառը:
- Անպայման պետք է հաշվի առնել, որ մատնանշած քաղաքական գործոնները չեն խախտվել, և մեր պատվիրակությունը դեմ է եղել ամենակոշտ ձևակերպումներով փոփոխության առաջարկությանը։ Ձեռնպահ ենք քվեարկել վերջնական ընդհանուր փաստաթղթին։
-Մտավախություն չկա՞, որ ռուսաստանյան պատվիրակությունը կնեղսրտի հայկական պատվիրակության նման դիրքորոշումից:
- Որևէ նման մտավախություն, իհարկե, չկա, քանի որ, կրկնում եմ, հիմնական կոշտ մասին մենք դեմ ենք եղել։
-Քվեարկության արդյունքներից երևում է, որ անգամ Գերմանիայի պատվիրակն է դեմ քվեարկել այդ որոշմանը, նաև թուրք ու ադրբեջանցի պատվիրակները` միաձայն: Արդյոք սա քաղաքական շահարկումների թեմա չի դառնա:
-Ընդհանրապես ԵԽԽՎ որոշ պատվիրակներ կարծում էին, որ Ռուսաստանին պետք չէ զրկել երկխոսության հարթակից, և շատ քվեարկություններ, կարծում եմ, պայմանավորված են եղել այդ համոզմամբ։ Ինչ վերաբերում է հարևան երկրների քվեարկություններին, նրանք, վստահաբար, ունեն իրենց շահերը

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ