«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Տարբեր տեսակետներ մեկ հարցի շուրջ

Տարբեր տեսակետներ մեկ հարցի շուրջ
23.12.2014 | 00:26

Վերջին մեկ շաբաթում դրամ-դոլար խաղը ոչ միայն խուճապ առաջացրեց հասարակության մեջ, այլև տարբեր ենթադրությունների տեղիք տվեց։ Ինչ խոսք, որ դրամ-դոլար տատանումը ուներ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ, սակայն այսօր ամենաթեժ քննարկվող հարցը, որը մտատանջում և բարձրացվում է հասարակության տարբեր շերտերում, մեկն է՝ արդյո՞ք դրամ-դոլար խաղում իշխանական վերնախավը ԿԲ նախագահի օգնությամբ լրացուցիչ գումարներ չաշխատեց։ Հանրությանը հուզող այդ հարցն ուղղեցինք մեր զրուցակիցներին՝ հասկանալու համար, թե որքան են նման ենթադրություններն իրատեսական։

ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ (ԱԺ պատգամավոր)
-Այդ հարցին չեմ կարող միանշանակ պատասխան տալ, որովհետև նման հայտարարություններ անելու համար փաստեր են պետք, որոնք չունեմ։ Իսկ ԿԲ-ին, կարծում եմ, կարելի է մեղադրել այն բանում, որ չհապաղեց՝ ուշացրեց կոնկրետ գործողությունները, ինչի արդյունքում ուշ գտնվեցին խնդիրը կարգավորելու մեթողները։ Արդյունքում դրանք ուշ կիրառվեցին։ Իսկ թե ո՞վ և ինչքա՞ն փող աշխատեց, չեմ կարող ասել։ Մերկապարանոց հայտարարություններ չեմ անի։

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ (Հանրային խորհրդի նախագահ)

-Նման խոսակցություններն ինձ համար ընդունելի չեն։ Դրանք օդում արած հայտարարություններ են և պատճառաբանված չեն։

ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆ (Հայաստանի տնտեսագիտական համալսարանի դասախոս, ԿԲ-ի նախկին նախագահ)
-Միանշանակ այս իրավիճակից օգտվել են քաղաքական վերնախավի մաս կազմող գործարարները, որոնք հիմնականում զբաղված են ներմուծմամբ։


ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Ճիշտն ասած, նման խոսակցությունները տրամաբանական չեմ համարում, քանի որ ներմուծողներն այս ընթացքում չշահեցին։ Եվ եթե նկատենք, որ ներմուծողները, այսպես կոչված, օլիգարխներն են, ապա նրանք տուժեցին՝ ներմուծվող ապրանքների գները վաճառվողի համեմատ համարժեք չլինելու պատճառով։ Տուժեցին նաև արտահանողները։ Թվում էր, թե նրանք պետք է շահեին՝ ռուսական շուկան նկատի ունենալով։ Սակայն այդ շուկան ևս այդ ժամանակահատվածում ակտիվ չէր։ Արդյունքում արտահանողները ևս չշահեցին։ Գուցե այս իրավիճակից շահեցին որոշ առևտրային բանկեր և շուկայում արտարժույթի առքուվաճառքով զբաղվողներ։ Եթե հիշում եք, սկզբնական շրջանում բանկերը դոլար չէին վաճառում, ստեղծելով արհեստական խուճապ։ Ասում եմ՝ արհեստական, որովհետև ԿԲ-ի միջամտությունից հետո պարզվեց, որ բանկերի պահուստներում բավականաչափ դոլարային շրջանառու միջոցներ կան, և ԿԲ-ի միջամտությունից հետո բանկերն ինտերվենցիա արեցին, ինչի պատճառով շուկան կարգավորվեց մի գիշերում։

Ճեպազրույցները՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1157

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ