«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Ընդդիմություն կա ու լինելու է»

«Ընդդիմություն կա ու լինելու է»
11.12.2014 | 14:54

«Տարիներ շարունակ մեղադրանքը շրջանառվում է, որ Հայաստանի քաղաքական դաշտում չկա ընդդիմություն, այդպե՞ս է»` հարցրի «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ.

-Եթե քաղաքական գործունեությունը պայմանավորենք սոսկ նյութական միջոցներով, աշխատատեղերով, վարչահրամայական ռեսուրսներով, կա իշխանություն և ոչիշխանական ԲՀԿ, մյուսները բացարձակ կցորդ են, որ չունեն ռեսուրսներ, ներքին դառնությունը ներս արած՝ ուզում են այդ ռեսուրսներով ինքնապահպանվել, հակառակ դեպքում՝ չեն գոյատևելու: Ի տարբերություն իրենց՝ մենք գաղափարներ ենք առաջադրում ու համոզված ենք այդ գաղափարների ճշմարտացիության մեջ, մեր իրական տեսակետները չենք թաքցրել ու չենք թաքցնում՝ անկախ՝ մեզ մարգինա՞լ են համարում, փոքրամասնությու՞ն ենք, թե՞ միտված ենք մեծամասնություն դառնալ: Ընդդիմություն կա ու լինելու է, մենք գոյություն ունենք ու գործում ենք՝ հրապարակելով ու պնդելով մեր տեսակետները ու մեր թիկունքում ունենալով ընդդիմադիր ժողովուրդ: Վերջին շրջանում առճակատումները հենց այս դաշտում են՝ իշխանություն-ոչիշխանություն դաշտում ընդամենը ռևերանսներ են ու միմյանց ասեմ-ասեսների մեկնաբանություններ: Թե իշխանությունը՝ արտաքին քաղաքական վեկտորի վերաբերյալ, թե ոչիշխանությունը իր հանրահավաքներում սլաքները ուղղում է մեր դեմ: Իհարկե, կա ընդդիմադիր ուժերի համախմբման խնդիր: Համախմբումը միանշանակ պիտի լինի գաղափարի շուրջ: Մարդիկ, որ Հայաստանի ապագան չեն տեսնում ԵՏՄ-ում, բավականին շատ են, ու ժամանակը միանշանակ մեր օգտին է աշխատելու: Իհարկե, երբ առաջին նախագահի մակարդակով փորձում են համոզել, որ ԵՏՄ-ից դուրս լուրջ վտանգներ կան, իսկ առաջին նախագահը հաղթանակ տարած նախագահ է, լուրջ գիտնական ու քաղաքական փորձառություն ունեցող, հասարակությունը պիտի մտածի, ու քաղաքական գործչի՝ հակառակը պնդելու ու հիմնավորելու, համոզելու իմ գործը շատ ավելի բարդ է դառնում: Բայց կա նաև դրականը՝ երբ այդ նույն քաղաքական գործիչը ասում է՝ ինչ վատ Իվանիշվիլի է, ժողովուրդը տեսնում է, որ իր Իվանիշվիլին հեչ Իվանիշվիլի չէ, երկու անգամ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանած, երկու անգամ Սերժ Սարգսյանին, նրանց հովանու տակ հարստացած մեկն է, որ հիմա էլ ազնվությունից, հայրենասիրությունից, մարդկանց սրտերից, հոգուց, բարոյականությունից է սկսել ելույթներ ունենալ:
Արամ Սարգսյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի դեկտեմբերի 12–ի համարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ