«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Պայծառատեսն անգամ գլուխ չի հանի»

«Պայծառատեսն անգամ գլուխ չի հանի»
28.11.2014 | 01:07

ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար)

-Պարոն Մելիքյան, ե՞րբ են վերջապես տեղի ունենալու բանակցությունները ոչ ընդդիմադիրների, օյ, կներեք, ոչիշխանականների առաջարկած տասներկու կետերի շուրջ։ Հովիկ Աբրահամյանը նախորդ օրն ասաց, որ «միշտ» պատրաստ են անգամ «տասներորդ» կետի շուրջ բանակցելու: Ե՞րբ եք նստելու, ի վերջո, սեղանի շուրջը՝ այդ «կետի» առնչությամբ:
-Երբ ոչիշխանական ուժերը հստակեցնեն իրենց կարծիքն այդ հարցի վերաբերյալ:
-Ասել է` նախապայմանով նստում եք «սեղանի շուրջը», այն է` համաձայնում եք իրենց առաջ քաշած նախապայմանի հետ, բա ասում էիք` դուք «էդպիսինը» չե՜ք:
-Իրենք նախապայման չե՛ն դրել: Ձեր ասած` ոչիշխանական ուժերից մեկը նախապայման է դրել, մյուսը հայտարարել է, որ իրենք ընդհանրապես տեղյակ չեն նախապայմանի մասին, իսկ մյուս քաղաքական ուժն էլ ընդհանրապես որևէ քաղաքական հայտարարություն չի արել: Այսինքն, միասնական կարծիք իրենք չեն հայտնել:
-Որպես պայծառատես Գալուստ Գրիգորիչի հետ երկարատև աշխատած անձնավորություն, ի՞նչ եք կարծում` այս խնդիրն ի՞նչ ավարտ կունենա։ Կունենա՞, թե՞ չի՜ ունենա:
-Ես պայծառատես չեմ: Որևէ պայծառատես գլուխ չի հանի ոչիշխանական ուժերի բոլոր և այս կարգի «կոնֆիգուրացիաներից»:
-«Ֆիգուրաներից» և «ֆիգուրացիաներից» պետք չէ գլուխ հանել` չափսերը միշտ նույնն են` 90-60-90, ինչին հասարակական կազմակերպություններով արհեստականորեն ուռճացված այդ կոնգլոմերատը, ամենամեծ ցանկության, բոտեքսի ու արհեստական ճարպահանման դեպքում իսկ, չի ձգի: Բայց դե, մյուս կողմից էլ, Չերչիլն էր էնտեղ ասում՝ կանխագուշակիր, հետո կասես` ինչու չեղավ: Ի վերջո, ի՞նչ կլինի, պարոն Մելիքյան:
-Լա՜վ կլինի:
-Եվ ո՞վ կանցնի Մելիք-Ադամյան փողոցով:
-Դե իհա՜րկե…

Ճեպազրույցը՝
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ