«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Հայաստանում պետք է լինի խնդիրներ լուծող նախագահ, որ զերծ է արտաքին ազդեցությունից»

«Հայաստանում պետք է լինի խնդիրներ լուծող նախագահ, որ զերծ է արտաքին ազդեցությունից»
24.11.2014 | 10:24

«ժողովրդավարության, անվտանգության զարգացման ազգային կենտրոն» հ/կ նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ հարցրի.

-Չե՞ք կարծում, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում ապավինել հասարակական գիտակցությանը, որը դեռ հստակ բանաձևեր չունի, ռիսկային է: Մի կողմից պատերազմով սպառնացող Ադրբեջանը, մի կողմից Ռուսաստանը՝ տնտեսական անկումով ու քաղաքական մեկուսացումով և հետխորհրդային տարածքում հայտնի քաղաքականությամբ, մյուս կողմից՝ Թուրքիան, ԵՄ-ին ասոցացում սկսած Վրաստանը, պատժամիջոցների հարցը չպարզած Իրանը: Եվ այս համապատկերում՝ Հայաստանը իր անհասկանալի քաղաքականությամբ:
-Հայաստանում պետք է լինի խնդիրներ լուծող նախագահ, որ զերծ է արտաքին ազդեցությունից: Առանց այդպիսի նախագահի, որը պետք է ժողովրդի միջից դուրս գա, որևէ հաջողության չենք կարող հասնել: Խառնակության վիճակից դուրս գալու համար խառնակիչներին պետք է մեկուսացնել, որ մաքրված դաշտում ի հայտ գա այն անհատը, որը կարող է լուծել Ձեր բարձրացրած խնդիրները: Այլապես՝ մեզ կպարտադրեն ինչ-որ կառավարիչների, որ սպասարկելու են ուրիշ երկրների շահերը, պիտի իշխանություն ու ոչիշխանություն մաքրենք, դնենք մի կողմ, որ դաշտը զուլալվի: Կասեք՝ իշխանությունը և ոչիշխանությունն են լուծելու ընտրությունների խնդիրը, ինչպե՞ս կլինի: Պետք է պարտադրել իրենց շահերին ծառայեցվող վիճակը պետության շահերին ծառայեցնել: Հասարակությունն ինքը պետք է որոշի իր ապագան՝ առանց մանիպուլյացիաների:
-Ծանր բեռ չե՞ք դնում հասարակության ուսերին:
-Ոչ միայն հասարակության, այլև այն անհատների, որ այսօր էլ դեռ չեն կողմնորոշվում՝ ինչ քայլեր պետք է անեն և դաշտը պահում են պատային վիճակում, որ այդ խնդիրները լուծողները ի հայտ չգան:
Անդրանիկ Քոչարյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի նոյեմբերի 25-ի համարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ