Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Եթե չմիջամտեր Շարմազանովը

Եթե չմիջամտեր Շարմազանովը
31.10.2014 | 00:43

Ոստիկանությունը շահեկան վիճակում է, քանի որ 2015-ի պետբյուջեով նախատեսվում է հատկացնել 36 մլրդ 174 մլն դրամ։ Ըստ էության, բյուջետային լսումների ժամանակ առանձնակի կոշտ հարցադրումներ պատգամավորները չուղղեցին փոխոստիկանապետ ԱՆՈՒԲԱՂ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին հուզում էր մի հարց՝ ե՞րբ են անգլերեն սովորելու ոստիկանները։ Հնչած հարցից այն տպավորությունը ստացանք, որ ոստիկանությունն ամեն խաղ խաղացել-վերջացրել էր՝ մնացել էր սարի սմբուլը։ Իսկապես, մի՞թե անգլերենի իմացությունն է միակ խնդիրը համակարգում՝ հարցրինք փոխոստիկանապետին։


-Լեզվի ուսուցումը կարևոր է ոստիկանի համար, հոյակապ կլինի, եթե օտար լեզու իմանա ոստիկանը։
-Լեզվի իմացությունը վատ չէ, սակայն, ըստ Ձեզ, այսօր ոստիկանությունում ամենալուրջ խնդիրը ո՞րն է։
-Ես կարևորում եմ այն ոստիկանին, որը պետությանը ծառայում է նվիրված։
-Հասկացանք, բայց Ձեր ասածն ի՞նչ կապ ունի հարցիս հետ։ Ես հստակ հարցնում եմ՝ ոստիկանությունում կոնկրետ խնդիր չկա՞։
-Ընդհանրապես խնդիրներ չունենք։ («Պարոն Համբարյան, գնացինք, հա»,- մեր զրույցը փոխոստիկանապետի հետ կիսազայրացած տոնով, բայց միևնույն ժամանակ ներողություն խնդրելով, ընդհատեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և տարավ մեր զրուցակցին- Ժ. Վ.)։


Ճեպազրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Հ. Գ.- Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու փոխոստիկանապետը խուսափեց խնդիրներից խոսելուց։ Գուցե «խնդիր» բառը բացասական ընկալում է առաջացնում համակարգում։ Սակայն հիշեցնենք հին ասացվածքը. «Խնդիր չի ունենում միայն դիակը»։

Դիտվել է՝ 1545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ