«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Րաֆֆի Հովհաննիսյան. Նրանք դեռ պատրաստ չէին, միակարծիք չէին հաջորդ քայլերի մասին

Րաֆֆի Հովհաննիսյան. Նրանք դեռ պատրաստ չէին, միակարծիք չէին հաջորդ քայլերի մասին
13.10.2014 | 14:10

«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է խորհրդարանական ոչիշխանական եռյակի հանրահավաքին:

Իր ելույթն ընդհատելը նա պայմանավորել է առաջիկա քայլերը ժողովրդին հստակ ներկայացնելու անհրաժեշտությամբ. «Եվ քանի որ այդ հարցը տակավին չէր քննարկվել մեր մեջ, ես մոտեցա Ծառուկյանին և Տեր-Պետրոսյանին: Մոտեցա, իրենց կարծիքը հարցրի և նրանք դեռ պատրաստ չէին, միակարծիք չէին հաջորդ քայլերի մասին և ուրեմն այդ հարցը մնաց առաջիկա օրերին»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա իշխանափոխությունն անհրաժեշտ է համարում «հանուն Հայաստանի Հանրապետության, մեր դրոշի, Սահմանադրության և երիտասարդության՝ դա պետք է տեղի ունենա, որովհետև գործող վարչակարգն օրենքից դուրս է, իրավական չէ և այն մարտահրավերները, որ Հայաստանն ունի արտաքին քաղաքականության մեջ, պահանջում է լեգիտիմ իշխանություն»: ԲՀԿ և ՀԱԿ առաջնորդներից նա դեռ սպասում է իր տեսակետների հետ համաձայնություն, թեև կարծում է, որ կարևոր է ոչ թե այդ բառի արտասանումը, այլ ժողովրդին հուսախաբ չանելը: «Ժողովուրդն ինքը պահանջում է այն իրավունքները, որ հերթական անգամ խլվել են իրենից անցած տարի: Կարծում եմ, որ ժողովուրդը կարող է պահանջել այդ իրավունքի վերադարձումը: Իհարկե, եռյակի ներսում կան տարաձայնություններ՝ հենց օրինակ կապված Եվրասիական տնտեսական միության հետ: «Ժառանգությունն» այլ մոտեցում ունի, սակայն կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում կարող են տարբեր ուժեր ունենալ տարաձայնություններ, սակայն նույն հարթակի վրա կանգնեն: Սա կարևոր արժեք է: Ինքս կողմնակից եմ բաց հաղորդակցության, փոխադարձ հարգանքի և առաջիկա քայլերի հստակ մեխանիզմների»,-ասել է «Ժառանգության» նախագահը: Նա ևս չգիտի, թե ինչպես իրադարձությունները կզարգանան, և կարևոր է համարում, որ համագործակցող ուժերն ունենան միասնական օրակարգ, ճանապարհային քարտեզ և առաջիկա քայլերի հստակություն: Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Ժողովուրդը պետք է իմանա, որ շեղումներ չեն լինի կարևոր քայլերից և հույս ունի, որ առաջիկա մի քանի օրերին ամեն ինչ կկարգավորվի:

Դիտվել է՝ 1601

Մեկնաբանություններ