ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Բոլոր դպրոցներում կազմակերպվում են ՀՀ պետական խորհրդանիշների անկյուններ»

«Բոլոր դպրոցներում կազմակերպվում են  ՀՀ պետական խորհրդանիշների անկյուններ»
07.10.2014 | 00:34

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՓԲԸ-ի տնօրեն ՀՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ։


-Պարոն Սարգսյան, ՀՀ կառավարության նիստում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ քաղաքաշինության նախարարության ծրագրերի շրջանակում իրականացվող 74 դպրոցներից որևէ մեկի շինարարությունը ավարտված չէ: Ի՞նչ կասեք այդ առնչությամբ։
-2006-2013 թվականներին ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված պետական բյուջեի շրջանակում նախատեսված են եղել ոչ թե 74, այլ ավելի մեծ թվով շինարարական օբյեկտներ, որոնց մի մասը նախորդ տարիներին հանձնվել է շահագործման, իսկ մյուս մասը հանձնման գործընթացում է: 2014-ին հանձնվող օբյեկտներից 13-ը չունեն սեյսմիկ անվտանգության հետ կապված խնդիրներ։
2006-2011 թվականներին շինարարության պատվիրատու է հանդիսացել ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, իսկ 2011 թվականից առայսօր պատվիրատուի լիազորություններն իրականացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:
74 օբյեկտներից, որոնց շինարարությունը սկսվել է 2006-2009 թվականներին, 2013 թվականին ամբողջությամբ շահագործման են հանձնվել 12 շինարարական օբյեկտներ, մասնակի շահագործման են հանձնվել 25 շինարարական օբյեկտներ: 2014 թվականին շահագործման կհանձնվեն 13 շինարարական օբյեկտներ, 2015 թվականին՝ 10 շինարարական օբյեկտ, և 2016 թվականին՝ 2 շինարարական օբյեկտ:
-Սկսենք ամենացավոտ խնդրից. ինչպես է ապահովվում դպրոցների սեյսմակայունությունը:
-ՀՀ քաղաքաշինության նախարարությունը 2012 թվականին որդեգրել է նոր քաղաքականություն, համաձայն որի` շինարարությունն իրականացվում է սեյսմազինվածությանն ուղղված աշխատանքների ներառմամբ:
ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից, 2012 թվականին ՀՀ ՔՆ «Քաղաքաշինական ԾԻԳ» պետական հիմնարկի վերակազմակերպումից հետո պատվիրվել են բոլոր հիմնանորոգվող շինարարական օբյեկտների տեխնիկական վիճակի ուսումնասիրություններ և ձեռք են բերվել «Հայսեյսմշին և ԿՊԳՀԻ» ԲԲԸ-ի մասնագիտական եզրակացությունները: Արդյունքում որոշվել է կատարել վերանախագծման աշխատանքներ 26 շինարարական օբյեկտներում, որոնց մի մասի իրականացումը ներկայումս գտնվում է ընթացքում, իսկ մյուս մասը ենթակա է իրականացման 2016-2018 թվականներին: Առհասարակ բոլոր շինարարական նախագծերում ներառվել են այն սեյսմիկ խնդիրները, որոնք հենվում են 2012-ին հիմնանորոգվող օբյեկտների տեխնիկական վիճակի մասին եզրակացությունների վրա։ Փաստաթղթերը փորձաքննություն են անցել «Հայսեյսմշին» ՊՓԲԸ-ի կողմից, որոնք բացառում են որևէ օբյեկտի հիմնանորոգումը առանց դրանց սեյսմազինվածության բարձրացման։ Այս քաղաքականությունը որդեգրված է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից 2012-ին։
Ծրագրի շրջանակներում իրականացվող դպրոցների մասնաշենքերը տարբեր տարեթվերի կառույցներ են, ունեն տարբեր կոնստրուկտիվ (փայտյա ծածկեր և միջնորմներ, միաձույլ, պանելային և քարային կոնստրուկցիաներ) լուծումներ, տասնյակ տարիներ չեն ենթարկվել կապիտալ վերանորոգման, չեն բավարարում ներկայիս սեյսմիկ նորմերի պահանջներին: Հանրապետության ճանաչված գիտական ներուժի առաջատար մասնագետների մասնակցությամբ նախագծային կազմակերպությունները օբյեկտների անհատական ուսումնասիրության արդյունքում յուրաքանչյուր դպրոցի տալիս են առանձին կոնստրուկտորական և ճարտարապետական լուծում, յուրաքանչյուր շինարարական օբյեկտի սեյսմակայունության ապահովման նպատակով իրականացվում է կոնստրուկտիվ համակարգի համակարգչային հաշվարկ:
-Իսկ ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվում 12-ամյա կրթակարգին անցնելու կապակցությամբ:
-Ծրագրի շրջանակներում իրականացվող օբյեկտների նախագծերի էսքիզային տարբերակների քննարկմանը մասնակցում են նաև շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչները: Հայաստանի Հանրապետությունում 12-ամյա կրթակարգին անցնելու կապակցությամբ ուշադրություն է դարձվում կրթօջախների հատակագծային լուծումների համապատասխանեցմանը այդ պահանջներին, ուսումնական հոսքերի (կրտսեր, միջին, ավագ) հնարավորինս տարանջատմանը, լրացուցիչ մարմնամարզական դահլիճների կառուցմանը: Աշակերտների հնարավոր կուտակումների վայրերում աշակերտական հոսքերի բախումներից խուսափելու (բուֆետ-ճաշարան, հանդիսությունների դահլիճ, հանդերձարան) և ակտիվ հանգստի կազմակերպման նպատակով ստեղծվում են անհրաժեշտ լրացուցիչ հանգստի գոտիներ:
Հարմարեցված կամ բացակայող հանդիսությունների և մարզական դահլիճների փոխարեն դրանք կառուցվում կամ վերակառուցվում են՝ համապատասխանեցվելով գործող նորմերին և տվյալ դպրոցի շենքային պայմաններին:
Դպրոցներում նախատեսվում են ընդարձակ նախամուտք` հանդերձարաններով, առավել ընդարձակ մակերեսներով բուֆետ-ճաշարաններ, բուժկետ, գրադարան՝ կից ընթերցասրահով, ռազմագիտության կաբինետ, իսկ որոշ դպրոցներում, հնարավորություններից ելնելով, հրաձգարան:
Հաշմանդամ երեխաների համար, հնարավորություններից ելնելով, հարմարեցվում են մուտքերը և սանհանգույցները:
-Պահանջվող որակն ապահովվո՞ւմ է վերակառուցվող դպրոցներում:
-Ծրագրում ներքին հարդարումն իրականացվում է ժամանակակից և բարձրորակ նյութերով: Օգտագործվում են փայտյա դռներ` երեսպատված ՄԴՖ-ով, մետաղապլաստե պատուհաններ: Սանհանգույցների հատակները իրականացվում են կերամիկական սալիկներով, հանգստի գոտիների հատակները` կերամոգրանիտով, դասասենյակների հատակները` պոլիվինիլքլորիդային, գունավոր, հոմոգենային, ուժեղացված պոլիուրետանային պաշտպանիչ շերտով, նախատեսված ինտենսիվ շարժման համար, մարզադահլիճի հատակները՝ պոլիվինիլքլորիդային, գունավոր, էլաստիկ, ճկուն, համատեղված տարբեր մարզաձևերի համար, պաշտպանիչ շերտով, չսայթաքող հատկությունով, նախատեսված հատուկ դպրոցների համար, համապատասխան գծանշումներով, հանդիսությունների դահլիճների հատակները` գորգածածկույթով:
Տարբեր տարիքի աշակերտների պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման նպատակով նախատեսվում են հարմարավետ սանհանգույցներ (կահավորված երկու չափսերի` կրտսեր և ստանդարտ, պարագաներով)` բոլոր հարկերում և մարզադահլիճներին կից, վերջիններս ունեն տաք ջրամատակարարմամբ ցնցուղարաններ, ավագ դպրոցի մասնաբաժնում հիգիենայի սենյակ աղջիկների համար, հնարավորության սահմաններում՝ լվացարաններ դասասենյակներում:
Դպրոցների լուսավորությունը լյումինիսցենտային լամպերով է, երկու ռեժիմով՝ աշխատանքային և հսկողական:
Բոլոր դպրոցներն ապահովված են լոկալ ջեռուցման համակարգով, ունեն անհատական կաթսայատուն, ինչը կապահովի կրթահամալիրների անկախ ջերմամատակարարումը և պատշաճ ջերմային ռեժիմը:
-Ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում հայոց դպրոցների արդիականացման կապակցությամբ։
-Դպրոցներում գործում են տաք օդի ներածման, տեսահսկման, հրդեհա-ազդանշանային, զանգի և ժամացույցի միասնական համակարգեր:
Բարեկարգվում և պարսպապատվում են դպրոցների տարածքները, կազմակերպվում է արտաքին լուսավորություն: Կառուցվում են վազքուղի, հանգստի գոտիներ՝ փոքր ճարտարապետական ձևերի կիրառմամբ, սպորտային և հանդիսությունների հրապարակներ, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել բացօթյա միջոցառումներ և սպորտային խաղեր:
Որոշ դպրոցներ ապահովվում են նաև ուսումնական (աթոռ, սեղան, պահարան, գրատախտակ), սպորտային, հանդիսությունների դահլիճի, բուֆետ-ճաշարանի, հանդերձարանի, գրադարանի և բուժկետի գույքով, որոնք համապատասխանում են սանիտարահիգիենիկ և էրգոնոմիկ պահանջներին: Դասասենյակներում տեղադրվում են աշակերտական աթոռ-սեղաններ, որոնք իրենց չափերով համապատասխանում են կրտսեր, միջին և ավագ տարիքային խմբերի պահանջներին:
Լաբորատոր կաբինետներում տեղադրվում են ֆունկցիոնալ նշանակության աշակերտական սեղաններ, քիմիայի կաբինետում՝ ջրի ծորակներով, ֆիզիկայի կաբինետում՝ էլեկտրական հոսանքի վարդակներով, ինչպես նաև հատուկ ցուցադրասեղաններ:
Բոլոր դպրոցներում կազմակերպվում են պետական խորհրդանիշների անկյուններ:
Գեղեցիկ տեսքով այս բարենորոգ ու ապահով դպրոցները, օժտված հատուկ մի ձեռագրով, հանդիսանում են ժամանակակից դպրոցների մոդելներ, որոնք բարձր գնահատականի են արժանացել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարների, կրթության և քաղաքաշինության ոլորտների լավագույն մասնագետների, աշակերտների, ուսուցիչների և ծնողների կողմից:


Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2118

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ