ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Հեղինե Բիշարյան. «Արտագաղթը ուղղակիորեն կախված է կառավարման համակարգի խնդիրներից»

Հեղինե Բիշարյան. «Արտագաղթը ուղղակիորեն կախված է կառավարման համակարգի խնդիրներից»
10.09.2014 | 14:14

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը համոզված է, որ օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և հաջորդած թանկացումները բարդ խնդրի առաջ են կանգնեցրել մարդկանց՝ ամեն մի թանկացում ազդում է ընտանեկան ծախսերի վրա. «Օրինակ, էլեկտրաէներգիայի թանկացումը յուրաքանչյուր ընտանիքի համար հավելյալ ծախս է: Իսկ եթե հավելենք շղթայական թանկացումները, մենք գործ կունենանք շատ ավելի մեծ գումարների հետ: Հայաստանում, ուր աղքատ է համարվում ամեն երրորդ բնակիչը, գնաճը, գործազրկությունը, էլեկտրաէներգիայի և մյուս ապրանքատեսակների թանկացումը արտագաղթի տեմպերի աճի նոր առիթ կհանդիսանան, ամեն թանկացում ազդում է ժողովրդի կենսամակարդակի և տրամադրությունների վրա»,- կարծում է տիկին Բիշարյանը: Նա համոզված է, որ արտագաղթի հիմնական շարժառիթները սոցիալ-տնտեսական են: Առաջին և ամենակարևոր պատճառ ՕԵԿ խմբակցության ղեկավարը համարում է գործազրկությունը և ցածր աշխատավարձը (47%). «Ցավալի է, բայց փաստ, որ արտագաղթելու մտադրություն ունեցողների զգալի մասը չի հավատում, որ երկրում կարող են դրական փոփոխություններ լինել: Իսկ այն, որ Հայաստանից արտագաղթը ուղղակիորեն կախված է կառավարման համակարգի խնդիրներից, այն է՝ լուծելի, բայց տարիներով չլուծվող խնդիրներից, բիզնես սկսելու բազմաթիվ խոչընդոտներ, արդարության պակաս, էլ չեմ խոսում սահմանամերձ բնակավայրերում ենթակառուցվածքների բացակայությունից, մարդկանց սոցիալական ծանր վիճակի, անբարենպաստ տնտեսական պայմանների պատճառով անընդհատ փակվող մանր ու միջին ձեռնարկություններից, աշխատատեղերի բացակայությունից»:
ՕԵԿ պատգամավորը բերում է նաև կոնկրետ օրինակներ՝ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում դպրոց չկա, 35 երեխա ստիպված է հարևան գյուղի դպրոց գնալ, չկան նաև մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժամբուլատորիա: Այս տարի առաջին դասարան գնացել է 37 500 երեխա, իսկ 2008 թվականին ծնվել է 41 238 երեխա, այսինքն` այս տարի պետք է դպրոց գնար նույն քանակությամբ երեխա, սակայն 3800 երեխա դպրոց չի գնացել: Հասկանալի է, որ առաջին դասարան չգնացած երեխաների հիմնական մասն իրենց ընտանիքների հետ հեռացել են երկրից: «Տարբեր գնահատականներով՝ վերջին 5-6 տարիներին Հայաստանից հեռացել է շուրջ 250 հազար մարդ, արտագաղթ ծնող խնդիրների օր առաջ չլուծելը հանգեցնելու է կործանարար հետևանքների»,- համոզված է Հեղինե Բիշարյանը:

Դիտվել է՝ 1141

Մեկնաբանություններ