«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մարգարիտ Եսայան. «Երկրի Հիմնական օրենքին չի կարելի կոնյունկտուրային մոտեցում ցուցաբերել»

Մարգարիտ Եսայան. «Երկրի Հիմնական օրենքին չի կարելի կոնյունկտուրային մոտեցում ցուցաբերել»
10.09.2014 | 14:12

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարծում է, որ սահմանադրության փոփոխության թեման տրամաբանորեն դառնում է երկրի քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը: «Ոչինչ հավերժ չէ, փոփոխությունները միշտ էլ անհրաժեշտ են, եթե ուզում ենք կատարելագործել երկրի կառավարման համակարգը»: Ոչիշխանական ուժերի դիմադրությունը նա բացատրում է սեփական խնդիրներին գերակայություն տալով. «Հասկանալի էր, որ որոշ քաղաքական ուժեր փորձելու են հանրապետության նախագահի նախաձեռնությունն իրենց շահերի տիրույթում օգտագործել, բայց այս դեպքում ոչ ոք իրավունք չունի շրջանցելու պետական շահը կամ ծառայեցնելու իր նեղկուսակցական շահերին: Երկրի Հիմնական օրենքին չի կարելի կոնյունկտուրային մոտեցում ցուցաբերել: Պետք է իրականությանը նայել բաց աչքերով: Մասնագիտական հանձնաժողովը լայն հանրային քննարկումներ է ծավալել հանրության և մասնագիտական շրջանակների հետ, հուլիսին հանձնաժողովի անդամները եղել են հանրապետության բոլոր մարզերում և ներկայացրել են բարեփոխումների հայեցակարգի նախագծի հիմնադրույթները: Մեր անկախ պետականության կյանքում առաջին անգամ սահմանադրական բարեփոխումների գործընթացը բաց ու հրապարակային է ծավալվում, հանրային քննարկման է դրվում ոչ թե արդեն պատրաստի նախագիծը, այլ հիմնական գաղափարները, որոնք պետք է հիմք դառնան սահմանադրական բարեփոխումների բուն տեքստի համար: Այս խնդիրների մասին հանրապետության նախագահը խոսեց ՀՀԿ խորհրդի նիստում: Հայեցակարգի ելակետը մեր քաղաքական համակարգի արմատական բարեփոխումն է, իսկ դա կենսական անհրաժեշտություն է, մեր երկրի՝ իրավական պետության և ժողովրդավարության ճանապարհով զարգացման համար»:
ՀՀԿ պատգամավորը հակադարձում է ոչիշխանական ուժերի սահմանադրական բարեփոխումները քննարկման դնելու մտադրությանը. «Երկրի նախագահը փաստեց, որ պետք է սկսվեն քաղաքական լայն կոնսուլտացիաներ խորհրդարանում ներկայացված և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ անհրաժեշտ փոխհամաձայնությունների ձևավորման համար: Մենք հստակ գիտակցում ենք, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ անհրաժեշտ են հնարավորինս լայն համաձայնություններ, արդյունավետ Սահմանադրությունը միայն հասարակական համաձայնության արդյունք կարող է լինել: Մենք պատրաստ ենք անկաշկանդ քննարկելու ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված կլինի իրավունքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավուքների հուսալի պաշտպանությանը, կառավարման արդյունավետ համակարգին, դատարանների անկախությանն ու անաչառությանը: Բայց նրանք, ովքեր իբր դեմ են սահմանադրական փոփոխություններին, առաջնորդվում են մանկական պարզունակ ցանկությամբ. «Մամ, լավ էլի, մի քիչ էլ ես նախագահ աշխատեմ, հետո, ինչ-որ փոխելու ենք, փոխենք, հա, պետք է փոխել, բայց էսօր չէ, հետո»: Իսկ հանրության լայն շրջանակների համար քննարկումները վաղուց սկսվել են և հաջողությամբ ընթանում են, աշխատանքային խումբն աշխատել է և աշխատում է, ապարդյուն են փորձերը «սեփականաշնորհել» այն, ինչը վաղուց արդեն դարձել է հանրային սեփականություն:

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ