Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Իրենց գործն է, թող պահանջեն»

«Իրենց գործն է, թող պահանջեն»
08.09.2014 | 15:07

ԱԺ ոչիշխանական ուժերի քառյակը իշխանություններին է ներկայացրել տասներկու կետերից բաղկացած պահանջ և տրամադրել որոշակի ժամանակ՝ դրանք ի կատար ածելու համար: Ոչիշխանական ուժերն աշնանը պատրաստվում են նախաձեռնելու նաև ակտիվ գործողություններ:

irates.am-ը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանից հետաքրքրվեց, թե ՀՀԿ-ն պատրա՞ստ է ընդառաջ գնալու քառյակի պահանջներին և իրականացնելու նրա պահանջները:
«Իշխանությունն առաջնորդվում է իր ծրագրերով և կատարում է իր ծրագրերը: Այդ ծրագրերը կարող են համընկնել նաև որևէ մեկի առաջարկի հետ: Կառավարությունը հայտարարել է, թե ինչ է պատրաստվում անելու, կա կառավարության ծրագիրը, բյուջեն, կառավարությունն առաջնորդվում է դրանով: Ինչ վերաբերում է ընդդիմության պահանջին, բա ընդդիմություն է, պետք է պահանջի: Եթե ընդդիմության խնդիրը պահանջելն է, ապա իշխանության գործն էլ իր առջև դրված խնդիրները կատարելն է: Կարող է և դրանք բացարձակ չհատվեն, չհամընկնեն իրար հետ: Ըմբռնումով պետք է մոտենալ նրանց պահանջներին: Իսկ ինչ վերաբերում է սպառնալիքներին, թե մենք այս կանենք, մենք այն կանենք, ծանոթ ձեռագիր է, այդ «մենք»-ը պարբերաբար փոխվում է: Եվ առհասարակ ընդդիմությունը հանրահավաք անում է, երբ կարողանում է դա անել, չի նայում, թե իշխանությունը կատարե՞ց իր պահանջները, թե՞ չկատարեց»,- ասաց Սամվել Նիկոյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ