Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Գործ ունենք ոչ թե կուսակցությունների, այլ բիզնես-պրոյեկտների հետ

Գործ ունենք ոչ թե կուսակցությունների, այլ բիզնես-պրոյեկտների հետ
04.09.2014 | 15:12

Հասարակական-քաղաքական շրջանակներում շարունակում են բուռն քննարկումների ու վերլուծությունների հիմք դառնալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները:

Արդյոք նրանք ազդեցություն կունենա՞ն առաջիկա քաղաքական գործընթացներում: Հնարավոր չէ՞, որ Հայաստանում ձևավորվի բոլորովին այլ քաղաքական ուժ, որը կարող է հակակշիռ դառնալ գործող իշխանությանը:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ Հայաստանում իշխանություն որպես այդպիսին գոյություն չունի: Եվ նրանք, ովքեր իրենց իշխանություն են համարում, ըստ պարոն Դանիելյանի, իրենց գոյությունը պահպանում են՝ ելնելով նրանից, որ Հայաստանում գոյություն չունի քաղաքական դաշտ:
«Այն ուժը, որն իրեն համարում է իշխանություն, ունի մեկ գերխնդիր՝ թույլ չտալ, որ Հայաստանում ձևավորվի քաղաքական դաշտ: Այդ տրամաբանությամբ էլ իրականացվում են սահմանադրական փոփոխությունները: Ո՞րն է սահմանադրական փոփոխությունների իմաստը՝ հասարակությանը դուրս մղել և իշխանությունը տալ կուսակցություններին: Հայաստանում կուսակցությունները սոցիալական, հանրային կառույցներ չեն, դրանք բիզնես-պրոյեկտներ են: Այսինքն՝ սահմանադրական փոփոխություններով իշխանությունը գնում է ժողովրդի իշխանությունը ուզուրպացնելու և այն այդ բիզնես-պրոյեկտներին հանձնելու ճանապարհով: Եվ այս դեպքում անիմաստ է խոսել ընդդիմության, այլընտրանքի և այլնի մասին: Սա՛ է պատկերը»,- կարծում է մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է այն բանին, որ ՀՀ երեք նախագահներն են շարունակում մնալ ազդեցության կենտրոնը, ապա Ստեփան Դանիելյանն արձագանքեց. «Բնական է: Գոյություն ունի չինովնիկական խավ, որն ունեցել է երեք ղեկավար: Քանի որ չկան քաղաքական կառույցներ, այդ երեք անձի միջև է ընթանում պայքարը՝ վերահսկելու և նրանց իրենց կողմը քաշելու համար»: Հանրությունը, ըստ նրա, այստեղ դերակատար չէ, քանի որ ստեղծված իրավիճակը հատուկ ձևով վերահսկում է Սերժ Սարգսյանը, որի նպատակն է թույլ չտալ հանրությանը մտնել քաղաքական կյանք:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ