Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը բոլորին է պետք»

«Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը բոլորին է պետք»
19.07.2014 | 22:47

Տարեկեսյան ամփոփումների շրջանակում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ հարցրի.

-ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ սկսված արշավը վտանգու՞մ է բանակցային գործընթացը:
-ԵԱՀԿ Մինսկի խումբն իր գոյությամբ առայսօր պահպանել է խաղաղությունը տարածաշրջանում: Եղե՞լ են ձեռքբերումներ, ավելի իրատեսական գնահատականներ կարո՞ղ էին տալ իրավիճակին, թերություննե՞ր եղել են: Իհարկե, բայց կա նաև խաղաղություն, լարված իրավիճակները կարողացել են լիցքաթափել՝ նախագահների հանդիպումներ կազմակերպելով, այդ ջանքերն անուրանալի են ու ես, որպես ՀՀ քաղաքացի, շնորհակալ եմ ՄԽ նախկին ու ներկա համանախագահներին: Ակնհայտ է, որ Ադրբեջանը քանի տարի ՄԽ-ն համարում է ոչ օգտակար ու փորձում է ազատվել այդ ձևաչափից: Նույն ենթատեքստում է Թուրքիան, որ ուզում է խմուբը լուծարել ու նոր խումբ ձևավորել՝ ինքն էլ անդամ դառնալով: Երբ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների թերությունը Ղարաբաղն ու գրավյալ տարածքները մեկ ամբողջություն դիտելն է, մինչդեռ պիտի տարանջատվեն, Ադրբեջանը անհամեմատ ցավոտ արձագանքեց՝ հայտարարելով, որ իրենց տարածքային ամբողջականությունը չի քննարկվում և բողոքի ալիք բարձրացավ Ուորլիքի դեմ, որին միացավ Թուրքիան: Ուկրաինայի պատճառով լարված ռուս-ամերիկյան հարաբերությունների պարագայում՝ Ռուսաստանը գրեթե ինքնաբերաբար միացավ նրանց և համատեղ փորձում էին ՄԽ տապալել: Բարեբախտաբար՝ այդ գործընթացը կասեցվեց և Մինսկի խումբը շարունակում է գործել: Որ Մինսկի խումբը պետք է դառնա բանակցությունների լուրջ կողմ և սևին՝ սև, սպիտակին՝ սպիտակ ասի ու արդյունք ունենա, միանշանակ է, բայց այդ արդյունքին հասարակությանը նախապատրաստել է պետք: ՄԽ-ում ԱՄՆ համանախագահը միշտ դրան կողմնակից է եղել: Դեռ 1999-ին, հոկտեմբերի 27-ից հետո ԱՄՆ համանախագահ Քերի Քավանոն հանդիպման ժամանակ, եվրոպացի դեսպանների ներկայությամբ, հարցրեց՝ իսկ հայ ժողովուրդը ի՞նչ կարծիքի է Մեղրիի տարբերակի վերաբերյալ, ես պատասխանեցի, որ հայ ժողովուրդը տեղյակ չէ այդ տարբերակին, իսկ հետո բարձրաձայնեցի խնդրի մասին: Նույնն էլ հիմա է՝ ԱՄՆ համանախագահը ԼՂ ու հարակից տարածքները տարանջատելու խնդիր է դնում, որպեսզի ստուգի հասարակության վերաբերմունքը, ինչը ճիշտ է, որովհետև հարցը չի կարող փակ դռների հետևում վերջնական լուծում ստանալ՝ առանց ժողովրդի համաձայնության: Հակամարտության մեջ ներգրավված ժողովուրդներից ոչ մեկը լուծումով իրեն չպիտի պարտված ճանաչի, երկուսն էլ դժգոհ են լինելու, ժամանակն է ապացուցելու, որ խաղաղությունն արժեք է: Խաղաղության համար վճարել է պետք ու պիտի վճարեն ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլև՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, տարածաշրջանի բոլոր երկրները՝ ամեն մեկն իր չափով, որովհետև տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը բոլորին է պետք՝ թե արտաքին քաղաքականության համար, թե տնտեսական:
-Այդ ամենը նշանակու՞մ է, որ ԼՂ հարցում առաջիկայում, որքան էլ շատանում են ստատուս քվոն անընդունելի համարողները, մի քանի տարի ոչինչ չի փոխվելու:
-Այո, առաջիկայում ստատուս քվոն կմնա և ոչինչ չի փոխվի, որովհետև հասարակությունները փոփոխության պատրաստ չեն, և թե Հայաստանի, թե Ադրբեջանի իշխանությունները այդ ուղղությամբ որևէ քայլ չեն անում: Իսկ չեն անում, որովհետև չունեն հասարակության վստահությունը, ավելին՝ ցանկացած քայլի հասարակությունը պատրաստ է հակադարձել, եթե իշխանությունից է գալիս, որովհետև նրանց քվե չի տվել ու չի վստահում, որովհետև նրանց խոսքի ու գործի տարբերությունը միանգամյա չէ, շարունակվում է, ուստի վստահության ոչ մի հիմք չի ստեղծվում: Իշխանությունն էլ ռիսկային է համարում այդ թեման արծարծելը, որովհետև կարող է իշխանություն կորցնելու պատճառ դառնալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ.- Արամ Սարգսյանի հետ հարցարզրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի հուլիսի 22-ի համարում:

Դիտվել է՝ 1524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ