Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Ես հարյուր տոկոսով հայ եմ և հարյուր տոկոսով հույն եմ»

«Ես հարյուր տոկոսով հայ եմ և  հարյուր տոկոսով հույն եմ»
15.07.2014 | 00:06

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
(ԱԺ փոխխոսնակ)

-Ո՞Ւր գնա Շարմազանովը այս տարվա ամռանը:
-Ինչպես միշտ, այս տարի ամռանը Շարմազանովը գնալու է Ալավերդի:
-Մի խաբեք, Շարմազանով, մի խաբեք` էլի տեղ եք գնալու` աչքիս:
-Այո, նաև Հունաստան եմ գնալու:
-Մայր հայրենիքը կանչո՞ւմ է Շարմազանովին: Ի՞նչ եք անում այնտեղ, Շարմազանով:
-Կանչում է, ինչո՞ւ ոչ: Այցելում եմ բարեկամներիս:
-Է, գոնե հա՞յ են:
-Եվ հայ են, և հույն են: Ալավերդի գնացել են և հայեր, և հույներ:
-Երկա՞ր եք մնում «մայր հայրենիք» Հունաստանում:
-Աշխարհի կեսն էս օրերին գնում է Հունաստան, ես որ գնամ իմ պատմական հայրենիք, ի՞նչ կլինի:
-Բան չի լինի, բայց կարո՞ղ է` քողարկված, «ներդրված» հույն եք ՀՀԿ-ում, մենք էլ չենք իմացել:
-Քողարկված չեմ. ես հարյուր տոկոսով հայ եմ և հարյուր տոկոսով հույն եմ:
-Ոնց եք համատեղում այդքան հաճելին ու օգտակարը մեկ Շարմազանովի մեջ: Ո՞րն է Ձեզ համար առավել գերակա:
-Ձեզ պարզ չէ՞՝ որն է գերակա:
-Չէ՛:
-Հայկական բարձրավանդակը:
-Օպպա՜… Հիմա հույները չեն թողնի Դուք մտնեք Հունաստան, էլ մի՛ գնացեք պատմական հայրենիք, մանավանդ որ Վանոն ասել է` պատմականի լավն էն է, որ խնամք չի պահանջում: Ի դեպ, նախընտրում եք «Հայկական բարձրավանդակը», որովհետև այստեղ պաշտոն եք ստացել:
-Ո՛չ, որովհետև «այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորակ»:
-Շարմազանով, պարզվում է, Դուք այս հայրենիքին պարտական եք` «երկուսը` մեկում»:
-Բոլորս էլ և միշտ էլ հայրենիքին պարտական ենք: Յուրաքանչյուրս:
-Հոմերից խիստ սահուն անցում կատարեցիք Նժդեհին: Իսկ նկատո՞ւմ եք, Շարմազանով, ինչ շռայլ ազգ ենք մենք` ոչ մի քսենոֆոբիա, ոչ մի այլատյացություն, ոչ մի ջոկողություն… Նույնիսկ շատերն ասում էին, որ Ձեր ազգանունը, ճիշտ է, խանգարում է Ձեզ պաշտոն ստանալ, որովհետև չի կարելի հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյան ունենա ռուսական «ով»-ով վերջացող ազգանուն, բայց մենք դա չնկատելու ենք տալիս, պարոն Շարմազանյան: Դուք, փաստորեն, հայ-հույն եք` ռուսի ազգանունով:
-Հույները Հայաստան են եկել ռուսական տիրապետության ժամանակ, և հունական ազգանունները ցարական Ռուսաստանում բոլորը դարձրել են «ով»-ով ավարտվող:
-Դուք, Շարմազանով, և Ձեր արմատները գալիս են ցարակամ Ռուսաստանի՞ց:
-Ո՛չ, իմ արմատները գալիս են Տրապիզոնի նահանգի Գյումիշխան քաղաքից, տասնութերորդ դարի վերջին մերոնք եկել են Ալավերդի, որպես պղնձագործներ, և շուրջ 250 տարի իմ արմատներն այստեղ են տարածվում:
-Կեցցե՜ս, կեցցե՜ս, Շարմազանով, ո՞վ կմտածեր. բա 250 տարում չկարողացա՞ք փոխել Շարմազանովը` Շարմազանյանի:
-Ինչո՞ւ փոխեինք. Շարմազանովը շատ հին արմատներ ունի և, ի դեպ, գալիս է «շահ» բառից:
-Ի՜նչ շահամոլ ու նյութապաշտը, փաստորեն, դուրս եկաք, պարոն Շարմազանով:
-Ո՜չ, «շահ» բառը նշանակում է տիրակալ:
-Ո՜վ իմ տիրակալ, մինչ ո՞ւր եք տիրակալելու այս հայրենիքում, ո՞րն է Ձեր պիկը:
-Ես ինձ այս պաշտոնում շատ լավ եմ զգում:
-Ո՞Ւմ է պետք «ով իմ տիրակալը», եթե չի ցանկանում դառնալ գեներալ:
-Լավ զինվորը վատ գեներալից լավ է:
-Ես այստեղ անմիջապես և «հրատապ» կարգով վերջակետում եմ մեր բլիցը, այլապես ստիպված կլինեմ հարցնել` գեներալների ո՞ր «դասը» նկատի ունեք, ինչն էլ, թերևս, կդիտվի «քսենոֆոբիա», ուստի, հայ-հույն-ռուս ամբողջությունը մեկ Շարմազանովում մեկտեղող Ձերդ «Ոդիսևսին» տիրակալական, ճամփորդություն ու ամառ եմ մաղթում:
-Դո՛ւ ասացիր:


Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ