Կառավարության ղեկավարը վերջերս հրահանգեց նախարարներին ամիսը մեկ այցելել գյուղեր և տեղում ծանոթանալ, թե ինչ խնդիրներ ունեն մարդիկ։
Այս «առաջադրանքից» հետո գերատեսչությունների ղեկավարների միտքը զբաղված է այն հարցով, թե որ գյուղը գնան ու ինչպես լուսաբանեն այդ այցը, որ «հոգատար» պաշտոնյայի «իմիջ» ձեռք բերեն։ Ի դեպ, կառավարության մեր աղբյուրի պնդմամբ, այս քայլով գործադիրը փորձում է հերթական PR ակցիան գլուխ բերել ու հանրության վրա սրտացավ ղեկավարության տպավորություն գործել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ