Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Էս բլիցում ես Ձեզ վերապահում եմ ոչ թե Շուրա Բալագանովի, այլ մեծ կոմբինատորի դերը»

«Էս բլիցում ես Ձեզ վերապահում եմ ոչ թե Շուրա Բալագանովի, այլ մեծ կոմբինատորի դերը»
01.07.2014 | 00:28

ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆ (ԱԺ ԿԳ մշտական հանձնաժողովի նախագահ)

-Պարոն Դավթյան, քիչ էր մնում դառնայիք պարոն Աշոտյան:
-Երբեք չէի մտածի, որ հայ մարդ Դավթյանը կարող է դառնալ հայ մարդ Աշոտյան. ես ընդամենը Արտակ Դավթյանն եմ:
-Չե՛ք սիրում, էլի, իրեն` Աշոտյանին:
-(Ծիծաղում է- Կ.Դ.): …Դե, արի ու պատասխանի: Ձեր կարծիքով, ես ի՞նչ պետք է պատասխանեմ:
-Պետք է ասեք` չէ՜, էդ ի՜նչ եք ասում, ես սիրում եմ Աշոտյանին, ինձ դուր է գալիս, որ նախարարն այդքան ակտիվ է ֆեյսբուքում, ինչը մեզանում շատ քիչ է պատահում, սիրում եմ իր ակտիվությունը, սիրում եմ յուր սանրվածքը, իսկ ամենից շատ սիրում եմ յուր պորտֆելը և այդպե՜ս շարունակ:
-Հրեդ` Դուք իմ փոխարեն շատ լավ պատասխանեցիք:
-Հա, բայց մեկ է, Ձեր մասին ասում էին, որ պատրաստվում եք դառնալ ԿԳ նախարար:
-Գիտե՞ք, ողջ խնդիրն այն է, որ շատ բաներ են ասում, սակայն քիչ բաներն են իրականություն դառնում:
-Ի՞նչ ցավալի արձանագրում. թույլ տվեք իմ խորին ցավակցությունները փոխանցել Ձեզ այդ առիթով, պարոն Դավթյան:
-Չէ, տիկին Դավթյան, իմ «վիշտն ու կսկիծն» այնքան անափ ու խոր է, որ Ձեր ցավակցությունները չեն կարող այն փարատել:
-Ժամանա՜կը, պարոն Դավթյան, ամեն ինչ մոռանալ է տալիս, մխիթարում, տեղն է դնում ամե՜ն բան. այսպիսի՞ դեպքեր են եղել կյանքում, տոկացե՛ք, պարոն Դավթյան, տոկացե՛ք:
-Շնորհակալ եմ, տիկին Դավթյան, շնորհակալ եմ:
-Այո, ոգեշնչվեք իմ խոսքերից, պարոն Դավթյան, մանավանդ ոգեշնչվեք Հովիկ Աբրահամյանի կերպարով, նա դեռ Անդրանիկ Մարգարյանի ժամանակից ցանկանում էր «գեներալ» դառնալ: Եվ տեսեք` պարոնտեր «ժամանակը» հոգաց այդ մասին:
-Ինչպիսի՜ «մխիթարիչ» խոսքեր, ինչպիսի «դրական» տրամադրվածություն` հանդեպ ապագայի: «Վարակեցիք» լավատեսությամբ:
-Նույն լավատեսությամբ անցնենք առաջ. Դուք կուտակային կենսաթոշակի տարիքի՞ եք, պարոն Դավթյան:
-Ինքներդ էլ եք տեսնում, որ ոչ:
-Էքզյուպերին ասում էր` կարևորը մարդու համար անտեսանելի է, պարոն Դավթյան: Ձեր վերաբերմունքը` «անտեսանելիին», այն է` կուտակայինին:
-Ես կողմ եմ բարեփոխումներին, տիկին Դավթյան: Տարիքս, այո, չի համընկնում, սակայն ես կամավոր եմ վճարում` «Կամիվ գրված այն օրից»:
-«Օ՜հ, փշոտ է ճանապարհը, քեզ շատ փորձանք կսպասե»: Ի դեպ, ասում են, Դուք «ամենակորեյկո» պաշտոնյաներից մեկն եք. դրա համա՞ր «նե ժալկո» կուտակայինին «կամիվ գրվել այն օրից»:
-Չգիտեմ` ինչ պաշտոնյա եմ, ինչ ուզում եք ասեք, և եթե ես հիմա հակառակը պնդեմ, հաստատ որևէ նշանակություն չի ունենա, բայց, այո, կամովին եմ մասնակցում դրան:
-Եվ այնուհանդերձ, որտեղի՞ց Ձեզ այդքան «Կորեյկո»:
-Օ՜, հիմա ես պարտավոր եմ Ձեզ ծանոթացնել Սկումբրիևիչին, Բեռլագային, այո՞:
-Այո՜, և մենք կբացենք «կոտոշների և սմբակների» գրասենյակ, կզբաղվենք հաշվապահությամբ, կշռաքարեր կգողանա՜նք:
-Չէ, էս բլիցում ես Ձեզ վերապահում եմ ոչ թե Շուրա Բալագանովի, այլ մեծ կոմբինատորի դերը:
-«Մերսի», զգացված եմ, փաստորեն, Դուք ոչ միայն ընդհատակյա Կորեյկո եք, այլև ընդհատակյա հումորի մեծ զգացում ունեցող, որ չենք իմացել:
-Ես նաև սպորտսմե՜ն եմ եղել:
-Ի՜նչ եք ասում, իսկ ո՞ւր է Ձեր կարմիր «մայկան». հիմա նրանք` սպորտսմենները, օլիմպիական կոմիտեում եղողները, «կարմիր» են հագնում, որպես դրես-կոդ:
-Դեռ կհասցնեմ: Դուք ինձ համեմատեցիք Կորեյկոյի հետ, խնդրում եմ, մինչև վերջ տարեք այդ գիծը:
-Ի՞նչ է, Դուք ուզում եք հարցնեմ Ձեր առաջին միլիոնի մասին, որից անգամ Ֆորդը չէր ուզում խոսել:
-Իմ ողջ կենսագրությունը հասանելի է Ձեզ ԱԺ կայքում, կարող եք «խորանալ» դրանում:
-Լավ, գոնե հրապարակայնացրեք «միլիոնների» թիվը:
-Այն այնքան շատ է, որ նույնիսկ ես «դժվարացա» հաշվել, հաշվեցի-հաշվեցի ու կեսից կանգ առա...


«Ոսկեհորթեց»
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ