ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Ադրբեջանցիների համեմատ շահեկան վիճակում ենք»

«Ադրբեջանցիների համեմատ  շահեկան վիճակում ենք»
20.06.2014 | 12:19

Վերջերս Վրաստանում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, իսկ նախօրեին էլ այնտեղ էր Հայաստանի ղեկավարը: Այս իրադարձություններն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Ջավախքի հայության կյանքի որակի վրա: Այս հարցերի առնչությամբ զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ջավախքցի ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ հետ:

-Նախնական տվյալներով՝ արտառոց ոչ մի բան չի կատարվել, քանի որ և՛ Ջավախքի, և՛ Նինոծմինդայի վարչական ղեկավարները վերընտրվել են,- ասաց պատգամավորը:- Առավել կարևորում եմ ՀՀ նախագահի այցը Վրաստան, որի արդյունքում Ջավախքում դրական գործընթացներ կլինեն: Հայ-վրացական հարաբերությունների ջերմացումը և՛ հայկական, և՛ վրացական կողմի ձեռքբերումը կլինի:
-Հարաբերությունների այսօրվա մակարդակը Ձեզ բավարարո՞ւմ է:
-Համենայն դեպս, առավել ջերմացնելու տեղ ունենք: Պիտի զարգանա խորհրդարանական դիվանագիտությունը, փոխադարձ այցելություններ, օրենսդրական նախաձեռնություններ շատ պիտի լինեն:
-Պաշտոնական այցելություններից հետո ի՞նչ դրական փոփոխություններ են լինում Ջավախքում, եթե մշտապես նույն խնդիրները բարձրաձայնվում են:
-Միայն Ջավախքի մասին չպետք է խոսել, Թբիլիսիում էլ մենք շուրջ երկուհարյուրհազարանոց համայնք ունենք: Այո, դանդաղ, բայց դրական մթնոլորտ է ստեղծվում հայերի համար, և այդ առումով մեծ ակնկալիքներ ունեինք խորհրդարանական ու նախագահական ընտրություններից: Խորհրդարանական ընտրություններում նոր քաղաքական ուժ հաղթեց, որի խոստումներն էլ դանդաղ են կյանքի կոչվում: Եթե համեմատական անցկացնենք Վրաստանի ադրբեջանաբնակ հատվածի հետ, որտեղ անզիջում պայքարի արդյունքում հաղթեց ոչ թե ադրբեջանցին, այլ վրացին, մենք շահեկան վիճակում ենք:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ