Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Հայաստանի նման մոնոէթնիկ երկրում անիմաստ է 2-րդ պետական լեզվի մասին խոսելը»

«Հայաստանի նման մոնոէթնիկ երկրում անիմաստ է 2-րդ պետական լեզվի մասին խոսելը»
13.06.2014 | 00:39

Ռուս լրագրող, «Россия сегодня» միջազգային ինֆորմացիոն գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովի հայաստանյան այցը մեծ հակազդեցություն ունեցավ։ Լրագրողը բարձրացրել է ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու դարձնելու հարցը։ Թեմայի առնչությամբ զրուցեցինք քաղաքական տեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանի հետ։
Պարոն Հակոբյանը համոզված է, որ Հայաստանի նման մոնոէթնիկ երկրում անհեթեթություն է երկրորդ պետական լեզվի հարց բարձրացնելը։ «Հայաստանում, որտեղ բնակչության մոտ 99 տոկոսը հայեր են, երկրորդ պետական լեզվի մասին խոսելն անտրամաբանական է։ Նույնիսկ ոչ թե ժամանակավրեպ է, այլ ընդհանրապետ անիմաստ է։ Նույն հաջողությամբ 2-րդ պետական լեզվի հարց Հայաստանում կարող են բարձրացնել գերմանացիները կամ ֆրանսիացիները»,- նշեց Վիգեն Հակոբյանը՝ ավելացնելով, որ Կիսիլյովը շատ լավ հասկանում է, որ Հայաստանում էլիտայի, երիտասարդության մեծ մասն աստիճանաբար դառնում են արևմտամետ և արևմտյան արժեքների կրողներ։ «Երկար ժամանակ Ռուսաստանն անտեսում էր այդ փաստը, և այսօր տեսնելով, որ այս ոլորտում պարտվում են, փաստի առաջ են կանգնել։ Նրանք խոստովանում են, որ մշակութային կտրվածքով Հայաստանը գնում է դեպի Արևմուտք և միայն անվտանգության համակարգի պարագայում է ձգտում դեպի Ռուսաստան։ ՌԴ-ն այսօր արձանագրել է այս փաստը, և որոնում է ճանապարհներ՝ հարցը լուծելու համար՝ ինչպես միշտ գնալով ամենակոշտ ճանապարհով։ Այլ հարց է, եթե արծարծեին ռուսաց լեզվի առավել որակյալ դասավանդման թեման։ Այսպիսի կոշտ, կտրուկ ձևով նրանք հարցը կարող են դնել Ուկրաինայում, որտեղ բնակչության կեսը ռուս է կամ ռուսալեզու, կամ Ղազախստանում։ ՌԴ համապատասխան կառույցները նույնիսկ Հայաստանում փոքրաթիվ ռուսալեզու հաղորդումներին ու տպագիր օրգաններին, որոնք մեր երկրում հիմնականում գործում են նրանցից անկախ, չեն աջակցում, ինչը կարող էին անել։ Եվ ընդհանրապես պետական լեզուն շատ նուրբ թեմա է, որին շատ զգույշ է պետ մոտենալ»,- նշեց Վիգեն Հակոբյանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ