ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Օրենքին հակասող ներազդեցություն չեմ զգացել»

«Օրենքին հակասող ներազդեցություն  չեմ զգացել»
27.05.2014 | 00:19

Շաբաթ օրը կայացած ՀՀԿ համագումարին մասնակցում էին նաև բուհերի հանրապետական և ոչ հանրապետական ռեկտորներ։ Նրանց թվում էր նաև Երևանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԸ, ումից փորձեցինք պարզել, թե ինչ նպատակ ունի ուսումնական հաստատությունների ղեկավարների ներկայությունը քաղաքական նման իրադարձությանը։ «Այդ հարցը ճիշտ կլիներ ուղղել հրավիրողներին։ Ռեկտորների և, մասնավորապես ինձ, որ հանրապետական կուսակցության պատկանելություն չունեմ, հրավիրել են, ես էլ սիրով ընդունել եմ հրավերը»։


-Իշխող կուսակցությունը հաճախ հայտարարում է, թե նպատակ չունի բուհերը քաղաքականացնելու, սակայն կուսակցական «շարքային» համագումարին հրավիրում է բուհերի ղեկավարներին։ Խոսքի և գործի տարբերությունն ակնհայտ չէ՞։
-Իմ կողմից կարող եմ վստահաբար հայտարարել, որ այն կրթական հաստատությունում, որտեղ ես աշխատում եմ, երբևէ և որևէ ձևով օրենքին հակասող ներազդեցություն չեմ զգացել։ Համոզված եմ, չեմ էլ զգալու։
-Բուհում կուսակցականացում չկա՞, մասնավորապես ՀՀԿ-ացում։
-Սկսենք նրանից, որ ես կուսակցական եմ, եղել եմ և կմնամ ռամկավար ազատական կուսակցության անդամ։
-Ձեր հայացքները երբևէ չե՞ն պարտադրվել ուսանողությանն ու դասախոսական կազմին։
-Երբ ես ռեկտոր չէի, այլ դեկան, և իմ կուսակցությունը, որի ղեկավարն էի, ուներ այլ հնչողություն, երկրի կյանքում այլ դերակատարում, այդ գործոնը երբեք չի օգտագործվել։ Ոչ մի դեպքում չի կարելի այդ հանգամանքներն իրար հետ շփոթել։ Մեր համալսարանում բազմաթիվ ՀՀԿ-ականներ կան, ինչը շատ ողջունելի է, կան նաև այլ քաղաքական կուսակցությունների անդամներ, այդ թվում՝ ընդդիմադիր։ Իրենց առօրյա մանկավարժական գործունեության մեջ, փառք Աստծո, դա արտահայտված չէ։
-Հնարավո՞ր է, որ ինչ-որ մի պահի Դուք ևս դուրս գաք ռամկավար ազատական կուսակցությունից և անդամակցեք ՀՀԿ-ին, որովհետև այսօր ընդունված է, որ առաջխաղացման համար պետք է անցնել «Մելիք-Ադամյան» փողոցով։
-Այդպես չէ։ Ես ռեկտորի պաշտոնակատար նշանակվել եմ 2010-ին։ 2011-ին ընտրվել եմ, այն ժամանակ ՀՀԿ-ն նույն ղեկավար դիրքերում էր, ինչպես այսօր։ Ինչպես տեսնում եք, իմ հանրապետական չլինելը ոչ մի ձևով չի ազդել որոշման վրա։ Իսկ մանկավարժական համալսարանը երկրի խոշորագույն բուհերից է։ Իմ իսկ օրինակով համամիտ չեմ նման մոտեցմանն ու գնահատականին։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ