Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

«Ես ինձ չեմ համարում մոնոպոլիստ»

«Ես ինձ չեմ համարում մոնոպոլիստ»
18.04.2014 | 12:12

ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
(ԱԺ ՆԳ, ԱԱ, պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)

-Պարոն Նահապետյան, Ձեր հանձնաժողովում վերջերս բավականին հետաքրքիր փոփոխություն տեղի ունեցավ. Ձեր տեղակալ` պրոֆեսիոնալ Գրիգոր Գրիգորյանին փոխարինելու «եկավ», ինչպես ժողովուրդն է ասում` «Հայկոոպի Աբոն»` Աբրահամ Մանուկյանը. ինչպե՞ս կգնահատեք նրա պրոֆեսիոնալ հատկանիշները, մանավանդ էս ծանր` ՈՒկրաինա, Ղարաբաղ փուլում, երբ Աստված գիտե, թե ինչ զարգացումներ տեղի կունենան, ու Ձեր հանձնաժողովը պետք է որ ավելի նշանակալից ու պրոֆեսիոնալ դառնար:
-Ժամանակը ցույց կտա:
-Շատ «մանրակրկիտ» պատասխանեցիք: Շնորհակալություն: Ի դեպ՝ Ձեր գենետիկան կարծես սիրում է մոնոպոլիա. Դուք պարոն Լիմինդրովիչ Ալեքսանյանի զարմիկն եք, ինքը շաքարի մոնոպոլիստ է, իսկ Դուք ահա, փաստորեն, ՆԳ, ԱԱ, պաշտպանության հարցերի հանձնաժողովի ոլորտում եք «դառնում» այդպիսին, որովհետև Ձեր տեղակալը կարծես թե ոլորտի պրոֆեսիոնալ չէ:
-Ոչ, ես ինձ չեմ համարում մոնոպոլիստ:
-Նույնքան ընդգրկո՜ւն պատասխան: Բայց ախր, պարոն Նահապետյան, Ձեր հանձնաժողովում առանց այդ էլ այն չէր` մի գլուխ կռվում էիք գեներալ Մանվելի օգնականների հետ: Հիմա, մի կողմից, ոչ պրոֆեսիոնալներ կան ձեզանում, մյուս կողմից… հասկացաք։ Բա որ հիմա «Մայդան» լինի Հայաստանում, այդքան կարևոր Ձեր կառույցն ինչո՞վ է զբաղվելու:
-Գնահատականները չեն համապատասխանում իրականությանը:
-«Մայդանի՞» պահով:
-Չէ՛, ասեկոսեների, վեճերի:
-ՈՒրեմն, «Մայդանի» հարցում համաձայն եք ինձ հետ։ Երևի Դուբայ գնացած Լիմինդրովի՞չն է ասել, զի օլիգարխներով, Ծառուկյանով-բանով էնտեղ էին։ Փաստորեն, այլընտրանքային ԱԱ, ՆԳ, պաշտպանության հարցերի հանձնաժողով են ստեղծել Դուբայի «ափին»: Ինչ վերաբերում է վեճ-կռվին, ապա ստույգ տվյալներ ունեմ, «կողմերից» մեկն է պատմել: Հետո Լիմինդրովիչը միջամտել է, գեներալ Մանվելի հետ «զրուցել», միմյանց հասկացել են, անցել-գնացել է:
-Ձեր տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Որպեսզի Դուք ճիշտ և ստույգ լինեք Ձեր գնահատականներում և լրատվության մեջ, որպեսզի իմանաք, թե մեր հանձնաժողովը որքան կուռ ու կազմակերպված է աշխատում, երբեմն եկեք մասնակցելու մեր հանձնաժողովի նիստերին ու շատ հստակ կզգաք դա:
-Ասիք` հիշեցի. հանձնաժողովի աշխատանքների մասնակցության պահով էլ վեճ ու կռիվ եղավ Գագիկ Ջհանգիրյանի հետ: Ինքը, ի դեպ, կարծես թե հեռացավ ձեր հանձնաժողովից: Հա, պարոն Նահապետյան, իսկ Դուք հիշո՞ւմ եք, թե ով է եղել ձեր հանձնաժողովի առաջին նախագահը:
-Այո, Վազգեն Սարգսյանը:
-Ահա, չասեմ, որ Գագիկ Ջհանգիրյանը որքա՜ն մտերիմ է եղել Վազգեն Սարգսյանի հետ, այլ հարցնեմ. ի՞նչ եք կարծում` Վազգենի ավանդույթները շարունակվո՞ւմ են այսօր՝ ձեր հանձնաժողովում։ Հիշենք՝ Վազգենն էր, որ մահապարտների խումբ ստեղծեց, և այն օրերին այս հանձնաժողովը, եթե բարձր չհնչի, փոխարինում էր բանակի բարձր հրամանատարությանը` մինչ Վազգենը կստեղծեր նաև պրոֆեսիոնալ բանակը:
-Ինստիտուցիոնալ առումով, այո, շարունակվում են: Սակայն ես հասկանում եմ, որ Դուք նկատի ունեք նաև Վազգենի այն ոգին, որը, այո, ոչ միայն պրոֆեսիոնալ բանակ ստեղծեց, այլև հաղթանակ ապահովեց Ղարաբաղում: Ասեմ, և թող չափազանցություն չթվա, որ այո, մեր հանձնաժողովում այդ ոգին միշտ կա:
-Գեներալ Մանվելին ու Սեյրանի՞ն նկատի ունեք` «այդ ոգի» ասելով:
-Ո՛չ միայն… կներեք-կներեք, ես գնացի, նիստն սկսվում է, հարց ունեմ ներկայացնելու. կշարունակենք նիստից հետո…


Ճեպազրույցը՝
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ