Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

«Ինձ համար Աստված ամենամեծ պոետն է»

«Ինձ համար Աստված ամենամեծ պոետն է»
14.04.2014 | 15:52

ԱՐԱ ԱԼՈՅԱՆ (բանաստեղծ)

-Արա, ես, օրինակ, նախորդ կյանքում Տիբեթում եղել եմ։ Լաման սիրուն է, չէ՞, որպես միֆ: Իսկ դո՞ւ:
-Նախորդ կյանքում ես առնչվել եմ գրադարանավարական գործի հետ: Մյուս կողմից էլ՝ եղել եմ պարի մասնագետ: Էդպես «գիտեմ»:
-Վաո՜ւ, և դրանց միակցումից ստացվել է բանաստե՞ղծ և այսքան հաջողվա՞ծ: Չնայած, ես քո արձակն ավելի բարձր եմ գնահատում. չափազանց հասուն է, մի հազար կյանք ապրածի, գրադարանավարը ո՞րս է. ասա` զորավար, «Վովա», ասպետ, մերժյալ. ինչ ասես եղած կլինես, թե չէ տողդ էդքան խոր ու կենդանի չէր լինի:
-Արձակը հնարավորություն է տալիս տեղաշարժվելու ամենուր` թե՛ նախորդ, թե՛ հաջորդ կյանքերով. էնպես որ, մի բացառիր, որ հետո` զորավար, «Վովա» լինելս. իսկ մերժյալ` միշտ կամ:
-Բա չե՞ս ամաչում. այդքան «զորավար» և ողջ օրն Աշոտյանի նման ֆեյսբուքում ես. քո ինչի՞ն է պետք ֆեյսբուքը, որ Տերյանն իմանար, շատ կջղայնանար` մարգարիտները դես-դեն շաղ տալու համար, Ֆեյսբուքորեն ասած` կթքեր ճակատիդ:
-Տերյանի թուքն օրինապարտ կընդունեի:
-Դու ու ֆեյսբուքը գենետիկորեն անհամատեղելի չե՞ք:
-Չե`նք: Ես ֆեյսբուքին տալիս եմ բանաստեղծություն, ինքն ինձ տալիս է քեզ նման ընկերներ:
-Նոր ժանր ես զարգացնում:
-Այո, ես ֆեյսբուքյան բանաստեղծ եմ:
-Պահո՜, ֆեյսբուքյան նախարար ունեինք, հիմա էլ` բանաստեղծ, քանի տեղն զբաղված չէ, ես ինձ հայտարարում եմ ֆեյսբուքյան վարչապետ: ՈՒ` վերջ: Տուրք ենք տալիս ֆեյսբուքյան ամբոխին էլի, իմ բանաստեղծ եղբայր:
-Քեզ ասեմ. Տերյանը միակը չէ, որ այդ առումով կարող է թքել իմ ճակատին, ինքս էլ քրիստոնեաբար հաճախ անում եմ դա: Բայց դե, մյուս կողմից էլ, էլ որտեղ սիրենք «զմիմյանս» բանաստեղծաբար, եթե ոչ ֆբ-ում. ողջ մարդկությունը լցված է այնտեղ. անցել են ժամանակները, երբ բանաստեղծը գնում էր անձավ և այսպես բանաստեղծանում` առ մա՜րդ, առ աշխա՜րհ, առ կնի՜կ, առ հեռախո՜ս:
-Ի՞նչ է, ուզում ես ասել` դու նորարա՞ր ես ոլորտում: Գիտես, ասեմ անկեղծ` դա քեզ հաջողվում է: Այդքան արագ, այդքան որակով մտնել ֆբ-ի աղբի մեջ ու բանաստեղծություն շաղ տալ` չհեռանալ, չմոռանալ, չկոտրվել, չերկնչել իրաան արմատներից… մեկ էլ` էն գժված պահին, երբ քաղաքական գործիչների մեյիդներ են փռվում, քո տողը «մայիտ» է անում` սթափացնելով, ապացուցելով, որ մարդ նաև բանիվ կապրի: ՈՒ ամաչեցնում է մեզ: Մի խոսքով Արա, դու մեզ փրկում ես հոգու քաղցից` անձնուրաց նետվելով ֆբ սեղանի վրա:
-Դու մի քիչ իհարկե չափացանցնում ես, ես այդպես շռայլորեն իմ ուսերին չէի նետի բանստեղծի` քո ինձ տված քղամիդը. այն իսկապես ինձ համար մի քիչ ավելին է, քան ֆբ-ն է: Բայց դե` անկեղծ-անկեղծ ասեմ. ավելի լավ չէ՞, բանաստեղծություն կարդալ, քան, որ գրում են` ես արդեն վեր կացա, ես ատամներս եմ մարքրում, սա իմ ատամնամաքրության լուսանկարն է:
-Հո չասի՞ր:
-Միևնույն է, այն ինչ ես անում եմ ֆբ-ում` շնչել-արտաշնչելու պես մի բան է, և չի հավականում վերջնական բանաստեղծություն կոչվել: Արի քեզ ուրախացնեմ. պատրաստվում եմ` պատմավածքներիս ժողովածուն հրապարակել:
-Արա, մեջդ, աչքերիդ խորքում մի տեսակ մերժվածության կայծեր եմ տեսնում:
-Հա, էդ առումով ես ինչ-որ կոդավորել եմ ինձ. իմ հոռետեսական բանաստեղծությունները երևի նաև էդտեղից են գալիս. ինձ դա ասել են: ՈՒ երբ ես հայտարարում եմ` ստատուսի մակարդակով, որ էլ չեմ գրելու, գրում են` գրո՜ւմ են, գրո՜ւմ են, որ... սպասում են իմ բանաստեղծություններին:
-Ես եմ միանում նրանց, Արա: Արա, ասում են` պոետները հաղորդակցվում են բոլորի հետ: Իմ «ստալկերը» Դոստոևսկին է. նա ամեն Մեծ պահքին ինձ այցի է գալիս, շրջում հետս, հետո գնում: Դու ում հետ ես հաղորդակցվում պոետներից:
-Չէի ուզենա արտառոց թվալ, կամ` վերամբարձ բան ասել, ինձ համար Աստված ամենամեծ պոետն է: Ես իր քարտուղարն եմ: Ես իր թղթերը հասնցնող եմ` ֆեյսբուքում, գրադարանում, պարելիս, երգելիս: Ի միջի այլոց, կոնսերվատորիա եմ ավարտել:
-Լսի, էս վերջրես «խոկման» տեղից մի էսպիսի բան առա, որ մենք, որպես տեսակ, կիսատ ենք. ասվեց, որ լավ է, որ Նարեկացի ունեք, բայց ևս մեկ Նարեկացի պիտի ծնվեր հայոց ողնաշարից, որը չի ծնվել: Որը Նարեկի գետնարարած մեղանչումն ու ապաշխարանքը լրացներ հաղթնակի երգով: Ցավի հաղթահարումով: Ինչ անենք, որ այդպես լինի, Արա:
-Թույլ տուր գնամ` մտածեմ: Կվերադառնամ` կասեմ:
-Բանաստեղծության «տեսքով»:
-Չգիտեմ` չգիտեմ. ես էլ պիտ խոկամ:


Ճեպազրույցը՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ